Կիև-Մոգիլայան ակադեմիա (լատին․՝ Academia Kiioviensis Mohileana), առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը Ուկրաինայում. կազմակերպվել է 1632-ին՝ Կիևա-Աստվածահայտնության եղբայրություն դպրոցի (1615-ից) և Կիև-Պեչորյան մայրավանքի դպրոցի (հիմնել է Կիևի հոգևոր առաջնորդ Պյոտր Մոգիլան) միավորմամբ։ 1633-ից կոչվել է կոլեգիա, 1701-ից՝ ակադեմիա։ Սովորել են կազակական ավագանու, ազնվականների, հարուստ քաղաքացիների ու հոգևորականների երեխաները։ Ուսման տևողությունը հասել է մինչև 12 տարվա։ Դասավանդվել են սլավոներեն, հունարեն, լատիներեն, լեհերեն, քերականություն, բնական գիտություններ, հռետորություն, բանաստեղծական արվեստ, փիլիսոփայություն, երաժշտություն, աստվածաբանություն, աշխարհագրություն, ճարտարապետություն։ Մոսկվայի համալսարանի հիմնադրմամբ ակադեմիան աստիճանաբար կորցրել է իր նշանակությունը, իսկ Խարկովի համալսարանի ստեղծումից (1805) հետո զրկվել բուհի իր դերից։ Ակադեմիան փակվել է 1817-ին։

Կիև-Մոգիլայան ակադեմիա
Изображение логотипа
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է1659
Լուծարված է1817
Երկիր Ռեչ Պոսպոլիտա,  Կազակական հետմանություն,  Ռուսական թագավորություն և  Ռուսական կայսրություն
 National University of "Kyiv-Mohyla Academy" Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիև-Մոգիլայան ակադեմիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 401