Կիրսթեն Սան

նորվեգացի ճարտարապետ

Կիրսթեն Սան (նորվ.՝ Kirsten Sand, նոյեմբերի 27, 1895(1895-11-27)[1][2], Քրիստիանիա, Նորվեգիա - մայիսի 12, 1996(1996-05-12)[1][2], Թրոմսյո, Թրոմս, Նորվեգիա), նորվեգացի ճարտարապետ։ 1919 թվականին դարձել է առաջին կինը, ով տեխնիկական կրթություն է ստացել Օսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոցում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը գործունեություն է ծավալել Օսլոյում, որտեղ նախագծել է մասնավոր տներ։ Հետպատերազմյան շրջանում նախագծեր է ստեղծել Նորվեգիայի հյուսիսում՝ Թրոմսում[3][4]։

Կիրսթեն Սան
Ծնվել էնոյեմբերի 27, 1895(1895-11-27)[1][2]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էմայիսի 12, 1996(1996-05-12)[1][2] (100 տարեկան)
Վախճանի վայրԹրոմսյո, Թրոմս, Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի ճարտարապետության և դիզայնի դպրոց և Նորվեգական տեխնոլոգիական ոնստիտուտ
Պարգևներ
 Kirsten Sand Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կիրսթեն Սանը ծնվել է Քրիստիանիայում (այժմ՝ Օսլո)[5], իրավաբան Ավգուստ Նիկոլայ Սանի (1852-1940) և ուսուցչուհի Կոնստանսի ընտանիքում[6]։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո 1915 թվականին ընդունվել է Նորվեգիայի ճարտարապետության և դիզայնի ինստիտուտ և 1919 թվականին դարձել է առաջին կինը, ով ստացել է ճարտարապետի դիպլոմ[7][8]։

Մի քանի ամիս ռազմական նախագծերի վրա աշխատելուց հետո Սանը Օսլոյում միացել է Ավգուստ Նիլսենի կազմակերպությանը, 1928 թվականին նա բացել է իր սեփական գրասենյակը, որը ղեկավարել է մինչև 1940 թվականը՝ նախագծելով մասնավոր տներ, բնակելի շենքեր և ամառանոցներ Օսլոյում և շրջակայքում։ Հիմնականում ստեղծել է ֆունկցիոնալիստական ոճի կառույցներ։ Հետպատերազմյան շրջանում Սանը ձեռնամուխ է եղել Թրոմսյոյի հյուսիսում ավերված տարածքների վերակառուցման աշխատանքին։ Այս տարածքում նա բնակվել է 1952-1966 թվականներին[7]։

 
Սանի տունը Թրոմսյոյում
 
Կոֆյորդի եկեղեցի, Թրոմս

Թրոմսյոյում 1952 թվականին իր համար նախագծել է փորձնական տուն Մելոմվայնում։ Իր ճարտարապետությանը բնորոշ՝ կենտրոնացումը մեծ խոհանոցի վրա է, որը բաց հյուրասենյակի տարածքի մի մասն է կազմում։ Այն վառելափայտի բացօթյա պահեստով սերտորեն կապված է լվացքատան հետ, այդ պատճառով կարիք չկար, որ տունն ունենար նկուղ։ Այն, մասնավորապես, հարմար էր տնային տնտեսուհու համար[7]։

Մահացել է 1996 թվականի մայիսի 12-ին Թրոմսյոյում։ Թաղված է Օսլոյի Vår Frelsers gravlund գերեզմանատանը[6]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 KulturNav — 2015.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Norsk kunstnerleksikon (норв.)(untranslated).
  3. «Kirsten Sand» (Norwegian). Store norske leksikon. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Bonnet, Alain; Dellapiana, Elena; Fernández García, Ana María (2016). MoMoWo · 100 projects in 100 years. European Women in Architecture and Design · 1918-2018. Založba ZRC. էջեր 257–. ISBN 978-961-254-922-0.
  5. «Kirsten Sand» (Norwegian). Historisk befolkningsregister. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. 6,0 6,1 «Kirsten Sand» (Norwegian). Lokalhistorie Wiki. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Seip, Elisabeth (2015). «Kirsten Sand. Arkitekt for sin tid» (Norwegian). Nordlit 36. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. Seip, Elisabeth (2014 թ․ նոյեմբերի 20). «Kirsten Sand» (Norwegian). Norsk Kunstnerleksikon. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Æresmedlemmer» (Norwegian). Norske arkitekters landsforbund. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրսթեն Սան» հոդվածին։