Քըրք Հեմեթ (անգլ.՝ Kirk Lee Hammett, նոյեմբերի 18, 1962(1962-11-18)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկյան կիթառիստ-վիրտուոզ, երգերի հեղինակ։ Ավելի հայտնի է, որպես Մետալիկա խմբի անդամ։ Համարվում է Մետալիկայի ճանաչված ստեղծագործությունների հեղինակ։ Զբաղեցրել է 11-րդ տեղը բոլոր ժամանակների վաստակավոր կիթառիստների ցանկում։ Եղել է Ջո Սատրիանիի կիթառի աշակերտը։ Մի շարք կիթառների ընկերության հեղինակ է ESP։ Բացի այդ օգտագործում է Gibson Les Paul, Jackson Randy Rhoads, ESP Flying V և Fender կիթառի ընկերությունը։

Քըրք Հեմեթ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունKirk Lee Hammett
Ի ծնե անունՔըրք Լի Հեմեթ
Նաև հայտնի է որպեսKirk Hammett
Ծնվել էնոյեմբերի 18, 1962(1962-11-18)[1][2] (61 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա
ԵրկիրԱՄՆ
Ժանրերէքստրիմալ մետալ, սպիդ-մետալ, հևի-մետալ, ծանր ռոք
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր
Գործիքներկիթառ
Գործունեություն1980 թվականից մեր օրեր
ԼեյբլWarner Bros. Records
ԿրթությունՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում և De Anza High School?
ԱնդամակցությունՄետալիկա
Կայքmetallica.com
 Kirk Hammett Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 18-ին Սան Ֆրանցիսկոյում։ Նրա հայրը եղել է իռլանդական նավաստի, իսկ մայրը եկել է Ֆիլիպիններից։ Կիրկը ավարտել է Կալիֆոռնիայի Ռիչմոնդ քաղաքի De Anza դպրոցի 11-րդ դասարանը։ Նրան ունի մեծ եղբայր՝ Ռիկը և փոքր քույր՝ Տոնին։

Որպես երեխա, Կիրկը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել եղբոր երաժշտական հավաքածուին, որը մեծապես ազդել է իր կիթառ նվագելու որոշան վրա։ 15 տարեկանում Կիրկը իր աշխատած գումարով ձեռք է բերել իր առաջին Էլեկտրական կիթառը։ Հեմմետը մեծացել է այնպիսի խմբերի ազդեցության տակ, ինչպիսիք են՝ Led Zeppelin, Black Sabbath, Deep Purple, Status Quo, The Rolling Stones, Ջիմի Հենդրիքս, UFO։ Ամենամեծ ազդեցությունը նրա ստեղծագործելու վրա ունեցել է Ջիմի Հենդրիքսը։

Exodus (1980-1983) խմբագրել

1980 թվականին Հեմմետը Թոմ Հանտինգոմի, Թիմ Ագնելլոյի և Կարլտոն Նելսոնի հետ ստեղծում են Exodus խումբը և առաջիններից մեկը սկսում են նվագել էքստրիմալ մետալ։

Metallica (1983- մեր ժամանակներ) խմբագրել

1983 թվականին Կիրկ Հեմմետին իր ուշադրության տակ վերցրեց Մետալիկա երիտասարդ խումբը, հրավիրելով նրան զբաղեցնելու սոլո կիթառահարի տեղը, Դեյվ Մաստեյնի փոխարեն։ Այսպիսով 1983 թվականից Կիրկը համարվում է Մետալիկա խմբի առաջատար կիթառահար և մի շարք ստեղծագործությունների հեղինակ։

Անձնական կյանքը խմբագրել

Հեմմետը ամուսնացել է երկու անգամ։ Առաջին ամուսնությունը Ռեբեկկայի հետ տևել է երեք տարի և ավարտվել է 1990 թվականին, «Black Album»-ի ստեղծման ժամանակ։ Այժմ (1998 թվականի հունվարի 31-ից) Կիրկը ապրում է Սան Ֆրանցիսկոյում իր կնոջ՝ Լանայի և երկու որդիների հետ։

Հեմմետը հետաքրքրված է ալիքասահքով, խոհարարությամբ, հնագիտությամբ, պիրսինգով, ավտոմեքենաներով և ուժս ժանրի ֆիլմերով։ Կիրկը սիրում է լսել UFO, Black Sabbath, Deep Purple, Led Zeppelin, Ջո Սատրիանի, Warren Haynes, Adrian Belew,Ֆրեդի Քինգ, Buddy Guy, Ջիմի Հենդրիքս, Kiss, Santana։

Հայտնի է, որ նա օգտագործել է թմրանյութ շատ կարճ ժամանակ։

Սարքավորումներ խմբագրել

Ավելի քան 30 տարի Մետալիկա խմբի կարիերայում Կիրկը վերցրել է մի հսկայական շարք գործիքների հավաքածու։ Այսօր կան բազմաթիվ կիթառներ նրա ստորագրությամբ։

Կիթառներ խմբագրել

Կիրկ Հեմմետը համարվում է սեփականատեր մի շարք կիթառների։ Նրա հավաքածուն պարունակում է հետևյալ կիթառները։

Էֆֆեկտներ խմբագրել

  • Boss NS-2 Noise Suppressor
  • Dunlop KH95 Kirk Hammett Signature Crybaby
  • Ibanez Tube Screamer (Keeley modified)
  • DigiTech Whammy WH-1
  • Line 6 DL4 Delay Modeler
  • Line 6 MM4 Modulation Modeler
  • Shure UR-4D Wireless Receiver
  • GCX Audio Switcher
  • Voodoo Lab Ground Control Pro floorboard
  • DBX 1074 Quad Gate
  • MXR Eddie Van Halen Flanger
  • MXR Bass Octave Deluxe
  • DigiTech Space Station
  • ToneBone Hot British Tube Distortion

Սկավառակագրություն խմբագրել

Death Angel խմբագրել

  • Kill as One (Demo)

Headbanged խմբագրել

  • Metal Militia (Demo)

Exodus խմբագրել

Metallica խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #136508472 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քըրք Հեմեթ» հոդվածին։