Կիրա Ուոլշ

անգլիացի ֆուտբոլիստ

Կիրա Ֆեյ Ուոլշ (անգլ.՝ Keira Fae Walsh, ապրիլի 8, 1997(1997-04-08)[1], Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստուհի, հանդես է գալիս կիսապաշտպանի դիրքում «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի ազգային հավաքականի կազմում։

Կիրա Ուոլշ
անգլ.՝ Keira Walsh
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 8, 1997(1997-04-08)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 167 սանտիմետր[2]
Դիրք հարձակվող և կիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Կիրա Ուոլշը ծնվել է 1997 թվականի ապրիլի 8-ին անգլիական Մեծ Մանչեսթեր կոմսության Ռոչդեյլ քաղաքում։ Հինգ տարեկանից սկսել է իր հոր հետ ֆուտբոլ խաղալ[3]։ 11 տարեկանում հաճախել է Քինգսվեյ Պարկ միջին դպրոցի «Տեսկո Սքիլզ կենտրոն» ՖԱ հաճախել[4], որտեղ Կիրան հնարավորություն է ունեցել զարգացնել իր ֆուտբոլային կարողությունները։

«Բլեքբերն Ռովերսի» սան է, պատանեկան խմբերում հանդես է եկել վեց մրցաշրջանում, մինչև որ 2014 թվականի փետրվարին առաջին անգամ հանդես է եկել առաջին թիմում[5]։ Առաջնախաղը եղել է կանանց Պրեմիեր լիգայի հյուսիսային դիվիզիոնի «Շեֆիլդ» ակումբի դեմ, որն ավարտվել է «Բլեքբերն Ռովերսի» 5։1 հաշվով պարտությամբ[6]։ Ընդհանուր առմամբ առաջին թիմի համար անցկացրել է տասը խաղ, խփել երեք գոլ՝ մինչև կտեղափոխվեր «Մանչեսթեր Սիթի»[7]։

Մանուկ հասակում Կիրայի սիրելի ֆուտբոլիստները Նիկոլյա Անելկա և Շոն Գոութերն էին[3]։

Ակումբային գործունեություն խմբագրել

«Մանչեսթեր Սիթի» խմբագրել

«Մանչեսթեր Սիթիում» առաջին պաշտոնական խաղն Ուոլշն անցկացրել է 2014 թվականի հուլիսի 17-ին՝ «Նոթս Քաունթիի» դեմ խաղի 86-րդ րոպեում փոխարինման դուրս գալով[8]։ 2014 թվականի վերջին դարձել է «Սիթիի» հիմնական կազմի խաղացող՝ Անգլիական լիգայի գավաթում հաղթանակի մեջ առանցքային դեր խաղալով[9]։

2015 թվականի հունիսին Կիրան իր առաջին մասնագիտական պայմանագիրն է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ[10]։ 2015 թվականի մրցաշրջանում ֆուտբոլիստն ավարտել է Անգլիայի առաջնությունում երկրորդ տեղով[11], ինչն ապահովել է «Սիթիի» մասնակցությունը 2016/2017 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայում։ Եվրագավաթներում «Մանչեսթեր Սիթիի» առաջին մրցաշրջանն ավարտվել է կիսաեզրափակիչ փուլում՝ պարտվելով ֆրանսիական «Լիոնին» երկու խաղերի արդյունքում 3:1 հաշվով[12]։ 2016 թվականի նոյեմբերի 9-ին նա խփել է իր առաջին գոլը «Սիթիի» կազմում դանիական «Բրոնդբյուի» դարպասը 2016-2017 թվականների Չեմպիոնների լիգայի 1/16 փուլի տնային հանդիպման ժամանակ[13]։

2016 թվականի մրցաշրջանում նվաճել է Անգլիայի առաջնության հաղթողի իր առաջին կոչումը[14], միևնույն ժամանակ վերահաստատել է Անգլիական լիգայի գավաթում իր հաղթանակը՝ եզրափակիչ մրցախաղում 1։0 հաշվով հաղթելով «Բիրմինգհեմ Սիթիին»[15]։ 2016 թվականի նոյեմբերին նոր պայմանագիր է կնքել մանչեսթերյան ակումբի հետ, որը գործում էր մինչև 2019/2020 մրցաշրջանի ավարտը[16]։ 2017 թվականի մայիսին նվաճել է Անգլիայի գավաթը, որի եզրափակիչ խաղում «քաղաքաբնակները» հաղթանական են տարել այդ նույն «Բիրմինգհեմ Սիթիի» նկատմամբ 4։1 հաշվով[17]։ 2018/19 մրցաշրջանում ֆուտբոլիստուհին ակումբի հետ նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը և Անգլիայի գավաթը, ինչպես նաև Անգլիայի առաջնության արծաթե մեդալ։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2019 թվականի մայիսի 11-ի դրությամբ[18][19]
Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Լիգայի գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Մանչեսթեր Սիթի ՖԱ կանանց սուպերլիգա 2014 7 0 1 0 0 0 0 0 8 0
2015 6 0 4 0 0 0 0 0 10 0
2016 8 0 4 1 4 0 4 1 20 2
2017 8 0 0 0 4 0 4 0 16 0
2017-2018 18 0 7 0 8 0 8 0 41 0
ՖԱ կանանց սուպերլիգա 2018/2019 19 1 5 1 7 0 2 0 33 2
Ընդհանուր 66 1 21 2 23 0 18 1 128 4
Ամբողջ կարիերա 66 1 21 2 23 0 18 1 128 4

Հավաքականի կազմում խմբագրել

2019 թվականի մայիսի 25-ի դրությամբ[20]
Հավաքական Տարի Աշխարհի առաջնության ընտրական խաղեր Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր Եվրոպայի առաջնության ընտրական խաղեր Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղեր Ընկերական խաղեր Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Անգլիա 2017 1 0 - - - - - - - - 1 0
2018 4 0 - - - - - - 4 0 8 0
2019 - - - - - - - - 5 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 0 0 9 0 14 0

Անգլիայի առաջնության խաղեր և գոլեր խմբագրել

Ամսաթիվ Մրցակից Հաշիվ Գոլեր Փոխարինումներ/Քարտեր Համար Մրցապայքար
2017
1 28/11/2017   Ղազախստան 5:0 10 Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում
2018
2 01/03/2018   Ֆրանսիա 4:1 22 SheBelieves Cup միջազգային մրցաշար
3 04/03/2018   Գերմանիա 2:2 22 SheBelieves Cup միջազգային մրցաշար
4 08/03/2018   ԱՄՆ 1:0 22 SheBelieves Cup միջազգային մրցաշար
5 06/04/2018   Ուելս 0:0 4 Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում
6 08/06/2018   Ռուսաստան 1:3 4 Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում
7 31/08/2018   Ուելս 0:3   84' 2 Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում
8 04/09/2018   Ղազախստան 0:6   62' 4 ( ) Աշխարհի առաջնություն 2019-ի որակավորում
9 09/10/2018   Ավստրալիա 1:1 19 Ընկերական հանդիպում
2019
10 27/02/2019   Բրազիլիա 2:1 4 SheBelieves Cup միջազգային մրցաշար
11 02/03/2019   ԱՄՆ 2:2 4 SheBelieves Cup միջազգային մրցաշար
12 05/03/2019   Ճապոնիա 3:0   59' 4 SheBelieves Cup միջազգային մրցաշար
13 05/04/2019   Կանադա 1:0 4 Ընկերական հանդիպում
14 09/04/2019   Իսպանիա 2:1   68' 4 Ընկերական հանդիպում

Արդյունքում՝ 14 հանդիպում, 8 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 worldfootball.net(բազմ․)
  2. https://www.fifa.com/womensworldcup/players/player/420184/
  3. 3,0 3,1 Bajkowski, Simon (08/01/2018). «Rochdale's Keira Walsh living her dream with Man City Women and England». manchestereveningnews.co.uk.
  4. Callow, James (2018 թ․ հունվարի 28). «KEIRA WALSH: FA TESCO SKILLS REALISED MY FOOTBALL DREAMS». thefa.com.
  5. «Rovers complete Keira capture». rovers.co.uk. 20/02/2014.
  6. «Ladies lose to league leaders». rovers.co.uk. 26/02/2014.
  7. «England honour for ex-Rover Walsh». rovers.co.uk. 29/11/2017.
  8. «CITY 1 NOTTS COUNTY 0». mancity.com. 17/07/2014.(չաշխատող հղում)
  9. «KEIRA WALSH». mancity.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 28/07/2018-ին.
  10. «Manchester City Women: Keira Walsh signs professional contract». bbc.com. 11/06/2015.
  11. Jo Currie (2018 թ․ հոկտեմբերի 4). «WSL 1: Manchester City Women 2-1 Notts County Ladies». bbc.com.
  12. «2017WOMEN'S CHAMPIONS LEAGUE - 2ND LEG Lyon Feminines 0:1 Manchester City Women». bbc.com. 2017 թ․ ապրիլի 29.
  13. «MATCH ACTION: MAN CITY WOMEN V BRONDBY». mancity.com. Վերցված է 28/07/2018-ին.
  14. «FA WOMEN'S SUPER LEAGUE Manchester City Women 2:0 Chelsea Women». bbc.com. 2016 թ․ սեպտեմբերի 25.
  15. «Man City Edge Birmingham to Win League and Cup Double» (անգլերեն). thefa.com. 2016 թ․ հոկտեմբերի 2.
  16. Oatway, Caroline (11/11/2016). «KEIRA WALSH EXTENDS CONTRACT». mancity.com.
  17. Owen Phillips (2017 թ․ մայիսի 13). «THE FA WOMEN'S CUP - FINAL» (անգլերեն). bbc.com. Վերցված է 13/06/2018-ին.
  18. «Match stats». mancity.com.
  19. «K.Walsh». us.soccerway.com.
  20. «Results - Women's Seniors». thefa.com.

Արտաքին հղումներ խմբագրել