Կիրանց (Դաշկեսանի շրջան)

նախկին հայաբնակ, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կիրանց (այլ կիրառումներ)

Կիրանց (հայտնի է նաև թուրքերի կողմից տրված Շարուկքար, Սեյիդքենդ անվանումներով, ներկայում կոչվում է՝ ադրբ.՝ Kəmərqaya` Քեմերքայա), նախկին հայկական, ներկայում ադրբեջանաբնակ գյուղ Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանում, շրջկենտրոն Դաշկեսան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք[2]։

Գյուղ
Կիրանց
ադրբ.՝ Kəmərqaya (Քեմերքայա)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՇրջանԴաշկեսանի շրջան
Այլ անվանումներՇարուկքար
Սեյիդքենդ
Բնակչություն334 մարդ (2009)[1]
Ազգային կազմՆախկինում՝ հայեր
Ներկայում՝ ադրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4
Կիրանց (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)##
Կիրանց (Դաշկեսանի շրջան) (Ադրբեջան)

Աշխարհագրություն խմբագրել

Կիրանց գյուղը տեղակայված է Արթինաջուր գետի ձախ վտակ Ոչխարաջրի ձախ ափի ձորալանջին՝ ծովի մակերևույթից 1230-1380 մ բարձրության վրա։ շրջապատված անտառազուրկ բլուրներով[2]։

Պատմություն խմբագրել

Կիրանց գյուղի տարածքում 1980-ական թվականների դրությամբ պահպանված պատմական հուշարձանները վկայում են, որ բնակավայրը բնակելի է եղել հնագույն ժամանակներից[2]։ 1899 թվականին հնագետ Է.Ռյոսլերը Կիրանցի մոտակայքում հայտնաբերել ու պեղել է բրոնզի և երկաթի դարաշրջանների անցումային ժամանակահատվածին վերագրվող դամբարանադաշտեր[2][3]։

Գյուղի վերաբերյալ գրավոր տեղեկություններ առկա են սկսած 19-րդ դարի վերջից հիմնականում մամուլում, վավերագրական փաստաթղթերում և տեղագիր հեղինակների նյութերում[2]։

Համաձայն 19-րդ դարով թվագրվող արխիվային նյութերի՝ Կիրանց գյուղը գտնվել է թուրք կալվածատերեր Մահմեդ աղա Աբուլ-բեկ օղլիի, Սոյուն աղա Նովրուզ-աղա օղլիի և Վալի-բեկի իրավասության ներքո[2][4]։

Գյուղին Սեյիդքենդ են անվանել տարածաշրջանում բնակվող թուրքերը[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն մի շարք պատմաբանների և ուսումնասիրողների հրապարակած տեղեկությունների՝ Կիրանցի բնակիչները տեղաբնիկներ են եղել։ Առկա է նաև տեղեկատվություն, որ որո բնակիչներ Կիրանց են տեղափոխվել Ղաբաղթափա գյուղից[2][5][6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://web2.anl.az:81/read/page.php?bibid=149514&pno=45
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine, Երեւան, 2004, էջ 234։
  3. Реслер Э., Археологическия изыскания в Закавказье, с. 2.
  4. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 93, ց. 1, գ. 388, թ. 37-38:
  5. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 287։
  6. Լալայեան Ե., Գանձակի գաւառ, «Ազգագրական հանդէս», Թիֆլիս, 1899, N 1, էջ 314։