⛭  Նացիոնալ-Սոցիալիզմ
Հիմնական գաղափարներ

Բռնապետություն Անհատի պաշտամունք Ճշմարիտ գաղափարախոսություն Շովինիզմ Նացիստական ռասայական քաղաքականություն Միլիտարիզմ Հակադեմոկրատիզմ

Գաղափարախոսություն

Ազգային շարժում «25 կետ» «Իմ պայքարը» Կիսամարդ Նյուրնբերգյան սկզբունքներ Գյունտերի ռասայական վարկած Ռասայական քաղաքականություն «Քսաներորդ դարի միֆը»

Պատմություն

Տուլեի ընկերություն Գերմանական բանվորական կուսակցություն Երրորդ Ռեյխ Երկար դանակների գիշեր Բյուրեղապակյա գիշեր Երկրորդ համաշխարհային պատերազմ Չեխական հարցի լուծումը / Հրեական հարց Եվրոպական հրեականության խնդիրը Հոլոքոստ Ռազմական հանցագործություններ ԽՍՀՄ-ի բնակիչների նկատմամբ Նյուրնբերգյան դատավարություն

Անհատներ

Ադոլֆ Հիտլեր Հենրիխ Հիմմլեր Հերման Հերինգ Ռուդոլֆ Հեսս

Կազմակերպություններ

ՆՍԳԲԿ Գրոհայիններ ՍՍ Հիտլերյուգենդ Գեստապո Վերվոլֆ Գերմանուհիների դաշինք Յուգնֆոլք Աղջիկների դաշինք Ձմեռային օգնուլթյուն Գերմանական աշխատանքային ճակատ Ուժ ուրախության միջոցով Հավատ և գեղեցկություն Կազմակերպումը Երրորդ Ռայխում Նացիոնալ-սոցիալիստական մեխանիկական բաժին Ավիաբաժին Ազգային բարեգործություն Կանանց կազմակերպություն Ուսանողների միություն Բժիշկների միություն Ուսուցիչների միություն Իրավաբաններիական միությում Պատերազմից տուժածներին օգնելու միություն)

Նացիստական կուսակցություններ և շարժումներ

Հունգարիա Հյուսիսային Կովկաս Բելգիա Նիդերլանդներ Չեչնիա Նորվեգիա Լատվիա Բելառուս

Մոտ գաղափարներ

Ֆաշիզմ Հակակոմունիզմ Նեոնացիզմ Ինտեգրալ նեոնացիզմ Նացիստական օկկուլտիզմ


Կիսամարդ (գերմ.՝ Untermensch՝ Ունտերմենշ), փիլիսոփայական-անտրոպոլոգիական[1][Մ 1], ինչի արդյունքում նաև ռասիզմ և եվգենիկա պրոպագանդող գերմանական նացիոնալ-սոցիալիստական գաղափարախոսության հասկացություն։ Գերմաներեն «Mensch» բառը բառացիորեն նշանակում է մարդ։ Նացիստական պրոպագանդան օգտագործել է այս բառի ածականը Unter- նախածանցի հետ, որ նկարագրի ըստ իրենց գաղափարախոսության «ցածր մարդկանց»՝ հրեաներին, գնչուներին և սլավոններին[2][3][4][5][6][7], ինչպես նաև այսպես կոչված «Միշլինգներին» (գերմ.՝ Mischlinge)՝ ըստ Երրորդ Ռեյխի տերմինաբանության[8][9][10][11][12][13]։

Տերմինի առաջացումն ու իմաստը խմբագրել

«Untermensch» տերմինը նացիստների կողմից փոխառնված է ամերիկացի ռասիստ Լոտրոպ Ստոդդարդի գրքերից, որն իր աշխատություն «The Revolt Against Civilization: The Menace of the Under-Man»–ի մեջ («Հասարակության դեմ ընդվզումը՝ կիսամարդու վտանգը», 1922 թվական) պնդում էր, որ Ռուսաստանում բոլշևիկների իշխանության գալուց հետո երկիրը սկսեց ղեկավարել Երիրի ամենաայլասերված ազգերից մեկը։ Նա կարծում էր, որ ի ծնե ռասայապես անլիարժեք ռուս սլավոնների համակցությունը, քաղաքական վարդապետության հիմարությունը, որ հանգեցնում էր մարդկային ամենաստոր բնազդների (ինչպես օրինակ ավելի հարուստների և օժտվածների նկատմամբ նախանձը), նաև որպես փաստ, որ կոմունիստական կուսակցության շարքերն իր կարծիքով կազմված էին «ի ծնե հանցագործներից», պահանջում էին ամբողջովին նոր հասկացություններ այս տերմինը բացատրելու համար․ «the Under-man» (բառացիորեն՝ «կիսամարդ»)։ Այս իմաստով Հոկտեմբերյան հեղափոխությունը, ըստ Ստոդդարդի, ռազմական կոչ է հասարակության և «Արևելքի զանգվածների» միջև մոտալուտ և անխուսափելի պայքարին։ Եվ եթե սպիտակ ռասային կանխագուշակված էր հաղթանակ տանել «կիսամարդու» հետ պատերազմում, ապա, ինչպես մեկնաբանվում է գրքում, նա պիտի հրաժարվեր անմտածված լիբերալ գաղափարներից և հնարավորինս շուտ անցներ վճռական քաղաքական միջոցների, ինչպես օրինակ երկարատև եվգենիկական ծրագրերն անհապաղ սկսելը։

«Untermensch» բառը նացիստական բառապաշար մտավ Ստոդդարդի «Der Kulturumsturz: Die Drohung des Untermenschen» գրքի գերմաներեն թարգմանությունից (1925 թվական)։ Քանի որ անգլիալեզու աշխարհում նույնիսկ պատմաբանների մեծամասնությունը չգիտեր, որ գերմանական «Untermensch» հասկացությունը ի սկզբանե ստեղծվել է ամերիկացիների կողմից, գերմաներենից անգլերեն այդ բառի հակառակ թարգմանությունը նշանակում է «subhuman» («կիսամարդ»)։ Ժամանակի գերմանական գաղափարախոսությունը, հաշվի առնելով Ստոդդարդի գրքում սլավոնական «կիսամարդու» մասին հայացքների համակարգը, արծարծվում է Ալֆրեդ Ռոզենբերգի «20-րդ դարի միֆը» Արխիվացված 2010-01-24 Wayback Machine գրքում (1930 թվական), սրանում ասվում է, որ ռուս բոլշևիկն այն մարդն է, «ում Լոտրոպ Ստոդդարդը նկարագրում է որպես «կիսամարդ»» «den Lothrop Stoddard als „Untermenschen“ bezeichnete», էջ 214»։ Քանի որ Ստոդդարդը դա չի նշում իր գրքում, «կիսամարդ» հասկացության ձևավորման վրա կարող էր ազդել Նիցշեի գերմարդ ըմբռնումը, որի համաձայն «Այսպես խոսեց Զրադաշտը» աշխատությունում Նիցշեն պարզաբանում է մարդուն որպես կապիկի և գերմարդու միջև ընկած կամուրջ, որը պետք է հաղթահարել։ Կապիկի հիշատակումը («կիսամարդու» նախօրինակ) Նիցշեի մոտ Դարվինի հայացքների արտացոլանքն էր, ինչն էլ այդ ժամանակահատվածում մեծ տարածում ուներ։ Ստոդդարդն իր գրքի գլուխներից մեկում գրել է (էջ 261), որ նա ծանոթ է «գերմարդ» հասկացությանը[14]։

 
Ռասայական տեսություն, արիացի ազգ հասկացություն

Մարդկանց նմանատիպ բաժանումը արտացոլում էր նացիոնալ–սոցիալիզմի սոցիալական դարվինիզմական, ռասայական և մարդատյացական եղելությունը։ «Գերմարդ» հասկացությունը փոխառնված է նիցշեականությունից։ Ադոլֆ Հիտլերը (ինչպես և Բենիտո Մուսոլինին) հանդիսանում էր Ֆրիդլիխ Նիցշեի փիլիսոփայության երկրպագուն, որը մեծ ազդեցություն է ունեցել իր աշխարհայացի ձևավորման վրա։ Սակայն Նիցշեի «Զվարթ գիտություն» (գերմ.՝ Die fröhliche Wissenschaft, 1882 թվական) գրքում «գերմարդ» և «կիսամարդ» արտահայտությունների հիշատակումը (գրքի երրորդ մասի 143–րդ աֆորիզմում) կապ չուներ որևէ կոնկրետ ռասայի և նույնիսկ ողջ մարդկության հետ, ընդհանուր առմամբ Նիցշեն սրանք օգտագործում է բավականին սկեպտիկ տեսանկյունից («Աստվածների, հերոսների և տարատեսակ գերմարդկանց, ինչպես նաև մարդանմանների և կիսամարդկանց, թզուկների, փերիների, կենտավրոսների, այծամարդերի, դևերի և Սատանայի ստեղծածներ»[15])։ Սակայն սա չխանգարեց նացիստներին ներկայացնել այս գաղափարսը սեփական տեսանկյունից։

«Կիսամարդ» հասկացության կիրառությունը խմբագրել

Այս տերմինի կիրառություններից մեկի օրինակ է 1936 թվականին ՍՍ ռեյխսֆյուրեր Գիմմլերի հրատարակած «Պաշտպանողական ջոկատները որպես մարտական հակաբոլշևիկյան կազմակերպություն» (Die Schutzstaffel als antibolschewistische Kampforganisation) թռուցիկը, որտեղ ասվում էր․

  Մենք հոգ կտանենք, որ այլևս երբեք Գերմանիան՝ Եվրոպայի սիրտը, չայրվի ներսից և դրսից կիսամարդկանց եվրոպա–բոլշևիկյան հեղափոխության էմիսարների կողմից (գերմ.՝ jüdisch-bolschewistische Revolution des Untermenschen[16]։  

Այսպես, № 112 պորպագանդող տեղեկագրում, որը հրատարակվել է վերմախտի պրոպագանդայի բաժնի կողմից 1941 թվականի հունիսին անմիջապես ԽՍՀՄ–ի վրա հարձակումից հետո (այդպիսի տեղեկագրերը ընթերցվում էին վերմախտի բոլոր բաժինների անձնակազմին), պատերազմի նպատակը նկարագրված էր այսպես․

Անհրաժեշտ է չեզոքացնել կարմիր կիսամարդկանց իրենց կրեմլյան բռնապետության հետ։ Գերմանական ազգին վիճակված է իրականացնել իր պատմության ընթացքում ամենակարևոր խնդիրը, և աշխարհը դեռ կլսի այն մասին, որ այս նպատակը կտարվի մինչև վերջ։

— Ինֆորմացիա զորքի տեղեկագրից (Mitteilungen für die Truppe), № 112, 1941 թվականի հունիս[17].

1941 թվականի հուլիսի 17–ին Illustrierter Beobachter–ում տպագրվել է գերված սովետական սպաների լուսանկարները հետևյալ մակագրությամբ․ «Գերված են Սովետական բանակի սպաները՝ կիսամարդկանց և տհաս մոլեռանդների հավաքածուն» (Gefangene Offiziere der Sowiet-Armee — eine zusammengewürfelte Gesellschaft aus Untermenschen und unreifen Fanatikern)[18]։

Նույն օրերին ռեյխսֆյուրեր Գիմմլերը Արևելյան ռազմաճակատ մեկնող ՍՍ–ի անդամների «Նորդ» խմբի առաջ հանդես եկավ ճառով, որում նրանց ողջերթ էր մաղթում պատերազմում և «կիսամարդկանց» շարքում թվում նաև հոներին, հունգարացիներին, թաթարներին, մոնղոլներին և ռուսներին․

Երբ դուք, ընկերներս, կռվում են Արևելքում, մենք նույն պայքարը շարունակում ենք այդ նույն կիսամարդկանց, նույն ցածր ռասաների նկատմամբ, որոնք ժամանակին հանդես են եկել հոն, ավելի ուշ՝ 1000 տարի առաջ՝ թագավորներ Հենրիխի և Օտտոն I–ի օրոք, հունգարացի, իսկ հետագայում թաթար անվան ներքո, այնուհետև նրանք կրկին հանդիպեցին Չինգիզ խանի և մոնղոլ անվան տակ։ Այսօր նրանք քաղաքական բոլշևիզմի դրոշի ներքո կոչվում են ռուսներ։

— Ռեշխսֆյուրեր Գիմմլերի 1941 թվականի հուլիսի 13–ի ելույթից[19][20]

1942 թվականի «Der Untermensch» / «Կիսամարդ» թռուցիկը՝ հրատարակված մասայական տպաքանակով Գիմմլերի հրամանով, հիմնականում ուղղված էր ռուսների և հրեաների դեմ։ Ռուսները նկարագրվում էին որպես հրեաների իշխանության տակ անլիարժեք հանդես եկող ազգ։ Նմանօրինակ պրոպագանդայի գլխավոր նպատակը գերմանացիներին արևելյան ազգերի հետ ավելի խիստ վարվել ստիպելն էր[21]։

Այս թռուցիկը պարունակում էր կիսամարդու հետևյալ բացատրությունը․

Կիսամարդը կենսաբանական արարած է՝ ստեղծված բնության կողմից, ունի ձեռքեր, ոտքեր, ուղեղի նման մի բան, աչքերով է և բերանով։ Այնուամենայնիվ, այդ սարսափելի արարածը միայն կիսով չափ է մարդ հանդիսանում։ Այն մարդկային դիմագծեր կրող դեմք ունի, սակայն հոգեպես և հոգեկան կերտվածքով կիսամարդը ցանկացած կենդանուց ավելի ցածր է դասվում։ Այդ արարածի ներսում վայրի, անզուսպ կրքերի քաոս է․ ոչնչացնելու անանուն ձգտում, պարզագույն ցանկություններ և անթաքույց ստորություն։

Այդ նույն թռուցիկը կիսամարդկանց շարքին էր դասում նաև մուլատներին, «ֆինն–ասիացիներին», գնչուներին և սևամորթներին։

Ծանոթագրություններ խմբագրել

Մեկնաբանություններ
  1. Տերմինը Էդմունտ Գուսսերլի ֆենոմենոլոգիայում մինչև նացիոնալ–սոցիալիստների իշխանության գալը որպես այն անձանց որոշիչ, ովքեր ընդունակ չեն տրանսցենդենտալ ռեդուկցիայի։
Աղբյուրներ
  1. Stein, Edith: Welt und Person: Beitrag zum christlichen Wahrheitsstreben, 1962. S. 12.
  2. Hitlers Plans Արխիվացված 2012-05-27 archive.today (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  3. Alfred Rosenberg, Der Mythus des 20. Jahrhunderts: Eine Wertung der seelischgeistigen Gestaltungskämpfe unserer Zeit, München: Hoheneichen, 1930, here p.214.
  4. Lothrop Stoddard, The Revolt against Civilization: The Menace of the Under Man, New York: C. Sribner’s Sons, 1922.
  5. Planung EASTERN EUROPE Արխիվացված 2012-05-27 archive.today (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  6. «Жертвы геноцида». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. Владимир Родионов. Идеологические истоки расовой дискриминации славян в Третьем рейхе
  8. Große Planung «Ost» Արխիվացված 2012-05-27 archive.today (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  9. Главы «Фёлькише бевегунг»; Uwe Puschner: Die völkische Bewegung im wilhelminischen Kaiserreich, Дармштадт 2001, ISBN 3-534-15052-X
  10. Wolfgang Michalka, Deutsche Geschichte 1933—1945, Франкфурт-на-Майне 1999, стр. 165
  11. Wolfgang Michalka, Deutsche Geschichte 1933—1945, Франкфурт-на-Майне 1999, стр.
  12. «DIETRICH EICHHOLTZ «„Generalplan Ost" zur Versklavung osteuropäischer Völker»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2008 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 7-ին.
  13. Generalplan Ost Արխիվացված 2010-04-19 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  14. Losurdo Domenico. Kampf um die Geschichte. Der historische Revisionismus und seine Mythen. Nolte, Furet und die anderen. Köln: PapyRossa, 2007
  15. Ницше Ф. Весёлая наука // Ницше Ф. Сочинения в 2 т. Т. 1. — М.: Наука, 1990. — С. 600.
  16. Himmler Heinrich. Die Schutzstaffel als antibolschewistische Kampforganisation. München: Zentralverlag der NSDAP; F. Eher Nachführung, 1936. P. 29.
  17. Цит. по: Ветте В. Война на уничтожение: Вермахт и Холокост // Новая и новейшая История. 1999. № 3.
  18. Beutestücke. Kriegsgefangene in der deutschen und sowjetischen Fotografie 1941—1945 / Hrsg. von Margot Blank, mit Texten von Peter Jahn und Christoph Hammann. Berlin: Christoph Links Verlag, 2003. S. 93.
  19. Der Reichsführer SS zu den Ersatzmannschaften für die Kampfgruppe «Nord» am Sonntag dem 13. Juli 1941, in Stettin. Цит. по: Stein H. George. The Waffen SS: Hitler's Elite Guard at War, 1939–1945. Ithaca (N. Y.): Cornell University Press, 1984. — P. 126–127.
  20. Идеологические истоки расовой дискриминации славян в Третьем рейхе Արխիվացված 2013-07-27 Wayback Machine, Владимир Родионов, журнал «Актуальная история»
  21. Ерин М. Е. Советские военнопленные в нацистской Германии 1941—1945 гг. Проблемы исследования. — Ярославль: ЯрГУ, 2005. — 178 с. — ISBN 5-8397-0408-3

Արտաքին հղումներ խմբագրել