Աֆրոդիտայի ծովածոցը, ըստ լեգենդի՝սիրո աստվածուհու ծննդավայրը

Վաղ պատմությունը խմբագրել

 
Խալկոլիդյան շրջանի արձանիկ

Կղզու պատմությունն սկսվում է նեոլիթի դարաշրջանից (բնակավայր Խիրոկիտիա)[1]։ Կիպրոսի այս շրջանի հուշարձանները նման են մայրցամաքային Պաղեստինի հուշարձաններին։ Նեոլիթը կտրուկ ընդմիջվում է համաշխարհաային սառցակալմամբ՝ մ․թ․ա․ 6200 թվականը, որից հետո կղզու հնագիտության մեջ դիտվում է քրոնոլոգիական շրջան։

Էնեոլիթ դարաշրջանին բնորոշ են բացված ձեռքերով հուշարձաններ (Պաֆոսյան կուռք

Վաղ բրոնզե դարում նախկին կլոր տների փոխարեն առաջանում է ճարտարապետության նոր՝ փյունիկյան մշակույթի շրջանը։ Մինչև 20–րդ դարը հնագետները կարծում էին, որ բրոնզե դարում բնակչությունը կազմում էին մինոսցիները[2], ելնելով նրանից, որ շատ նման է կիպր–մինոսյան գիրը ավելի վաղ շրջանի կրետական գրին, այնուամենայնիվ, ներկայումս ընդունված է այն փաստը, որ խոսքը գնում է կրետական մշակույթի հետ մերձեցման և շփման մասին, այն ժամանակ, երբ կիպրական բրոնզեդարյան մշակույթը խիստ տարբերվում էր Էգեյան մշակույթից, բայց և ուներ շատ ընդհանրություններ Լևանտի տարածաշրջանի մշակույթների հետ։

Մի շարք հնագետների կարծիքով, մինոսյան աղետից հետո՝ մ․թ․ա․ 15–րդ դարում, Կիպրոսում ձևավորվում է Ալասիա պետությունը, որի կառավարիչը մ․թ․ա․ 14–րդ դարում փարավոնի եղբայրն էր։ Սակայն ավելի շատ տարածված է այն կարծիքը, որ Կիպրոսի բոլոր քաղաք–պետություններն անկախ էին, իսկ Ալասիան նրանցից ամենաազդեցիկն էր (դա պահպանվում է մինչև հելլենիստական դարաշրջանը)։ Մ․թ․ա․ 13–րդ դարում կղզին հաջորդաբար գտնվել է խեթերի[3] և եգիպտացիների իշխանության տակ։

«Բրոնզե կոլլապսի» շրջանում կղզի են ներթափանցում «ծովի ժողովուրդները»՝ հույներն ու աքայացիները։ Այնուամենայնիվ, ի տարբերություն Միջերկրածովյան շատ տարածքների, մշակութային կտրուկ աճի փոխարեն, որ դիտվում էր այդ դարաշրջանում, Կիպրոսում տեղի էր ունենում աքայական մշակույթի դանդաղ միաձուլում տեղական մշակույթին, իսկ կղզին աստիճանաբար ծաղկում էր ապրում (Խեթական պետությունը և Եգիպտոսը այլևս կործանվել էին)։

Կիպր–մինոսյան գիրը շարունակվում է կիրառվել զավթողների կողմից, սակայն նշաններն աստիճանաբար փոխվում են։ Մոտավորապես մ․թ․ա․9–րդ դարից Կիպրոսում առաջանում են արկադա–մինոսյան բարբառով հունարեն գրություններ՝ արված տեղական կիպրական գրով, այնուամենայնիվ, տեղական էթեոկիպրյան լեզուն շարունակում է վկայակոչվել մինչև մ․թ․ա․ 4–3–րդ դարերը։ Միաժամանակ, Կիպրոսը մշակութային առումով շարունակում է բավականին հետ մնալ մայրցամաքային Հունաստանից, չնայած շարունակաբար յուրացնում էր հունական մշակութային նվաճումները։

Զուգահեռաբար կատարվում էր Կիպրոսի փյունիկյան գաղութացումը։ Առաջանում են, այսպես կոչված, Կիպրոսի տասը քաղաք–պետությունները։

Անտիկ շրջան խմբագրել

Մ․թ․ա․ 526 թ․Եգիպտոսի կործանումից հետո Կիպրոսը մտնում է Հոնիայի[4] պարսկական սատրապության կազմի մեջ։

Մ․թ․ա․ 449 թվականին հույն–պարսկական պատերազմից հետո աթենական 200 նավերից կազմված զորաջոկատը գրավում է Կիպրոսը

և հետ է մղում պարսկական հակագրոհը Կիլիկիայից[5], սակայն 380 թ․ պարսկական Արտաքսերքս 2–րդ արքան կրկին այն

հետ է վերադարձնում պարսկական տիրապետության տակ՝ տալով ինքնավարության կարգավիճակ։

Մ․թ․ա․ 350 թ․ կիպրոսում պայթում է հակապարսկական ապստամբություն, որը ճնշվում է մ․թ․ա․ 344 թ․։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների արդյունքում Կիպրոսը գրավվում է և 331 թ․ միացվում հելլենիստական

Եգիպտոսին։ Մ․թ․ա․ 4–3–րդ դարերում որոշ ժամանակով Կիպրոսին տիրում են Սելևկյանները։

Մ․թ․ա․ 58 թվականին Կիպրոսը դառնում է հռոմեական պրովինցիա։

 
Հնագույն քաղաք Սալամին՝ Ֆամագուստայի մոտ։

Կիպրոսի մինչհելլենիստական կառավարիչները խմբագրել

  • Մոտ մ․թ․ա․ 411 — 374/373 ստրատեգոս Էֆագոր I Տեվկրիդոս, Սալամինի արքա (Կիպրոս)
  • Մ․թ․ա․ 374/373 — 362/359 Ստրատեգոս Նիկոկլոս (Սալամինի արքա), Սալամինի արքա
  • Մ․թ․ա․ 362/359 — 351/350 ստրատեգոս Էֆագոր (սատրապ) Տեվկրիդոս, Սալամինի արքա
  • Մ․թ․ա․ 351/350 — 332/331 ստրատեգոս Պնիտագորաս, Սալամինի արքա
  • Մ․թ․ա․ 332/331 — մոտ. 311 ստրատեգոս Նիկոկրեոն, Սալամինի արքա

Կիպրոսի հելլենիստական կառավարիչները (Լագիդներ) խմբագրել

  • Մ․թ․ա․ 310/9—306 ստրատեգոս Մենելայոս Լագիդ, Սալամինի արքա, Պտղոմեոս I փարավոնի որդին
  • Մ․թ․ա․ 306—295 Դեմետրիոս I Պոլիոկրետ (Անտիգոնեսների դինաստիայից)
  • Մ․թ․ա․ 246/5—240 ստրատեգոս Լիսիմաքոս Լագիդ,(մահացել է 221 մ․թ․ա․), Պտղոմեոս II փարավոնի որդին
  • Մ․թ․ա․ 166—152 Պտղոմեոս Եվպատոր (166—152 մ․թ․ա․), Պտղոմեոս VI փարավոնի և Կլեոպատրա II -ի որդին, եգիպտական գահի ժառանգորդ
  • Մ․թ․ա․ 132—125 Պտղոմեոս Ֆիսկոն (Պտղոմեոս VIII փարվոն, Եգիպտոսից արտաքսված Կլեոպատրա II -ի կողմից)
  • Մ․թ․ա․ 118—116 ստրատեգոս Պտղոմեոս Լաֆուր, ապագա Պտղոմեոս IX փարավոն
  • Մ․թ․ա․ 116—114/3 ստրատեգոս Պտղոմեոս Ալեքսանդր Ֆիլոմետոր, ապագա Պտղոմեոս X փարավոն
  • Մ․թ․ա․ 114/3—107 Պտղոմեոս Ալեքսանդր Ֆիլոմետոր, ապագա Պտղոմեոս X փարավոն
  • Մ․թ․ա․ 107/5—81 Պտղոմեոս Լաֆուր, փարավոն Պտղոմեոս X
  • Մ․թ․ա․ 81—58 Պտղոմեոս Կիպրոսյան (ծնվ․մոտ մ.թ․ա․ 116 թ․ ), Պտղոմեոս փարավոնի որդին, ինքնասպան է եղել
  • Մ․թ․ա․ 58—48 բռնակցում Հռոմին
  • Մ․թ․ա․ 48—44 Պտղոմեոս Ֆիլոպատոր, ապագա Պտղոմեոս XIV,հռչակվել է Կիպրոսի թագավոր՝ Հուլիոս Կեսար
  • Մ․թ․ա․ 48—44 Արսինոյա IV (մ․թ․ա․ 68/62—41 ), Պտղոմեոս XII-ի որդին, հռչակվել է Կիպրոսի թագավոր Հուլիոս Կեսարի կողմից
  • Մ․թ․ա․ 44—30 Կլեոպատրա, Եգիպտոսի փարավոն Կլեոպատրա VII
  • Մ․թ․ա․ 44—41 ստրատեգոս Սերապիոն, մահապատժի է ենթարկվել Մարկոս Անտոնիոսի կողմից

Միջնադար խմբագրել

Կիպրոսը միջին դարերում Հռոմեական Կայսրության քայքայումից և Արևելյան ու Արևմտյան մասերի բաժանվելուց հետո, 395 թ․ Կիպրոսն անցնում է Բյուզանդիայի տիրապետության տակ և կազմում նրա մի մասը։ Այդ կարգավիճակով մնում է մոտ 800 տարի, որն ընդմիջվում է 648–965 թթ․ արաբական տիրապետության շրջանով։ Միևնույն ժամանակ Կիպրոսի ուղղափառ եկեղեցին ստանում է ինքնավարություն Եփեսոսի տաճարում։

688 թվականին Կիպրոսը զավթվում է արաբների կողմից։ Հուստինիանոս II կայսրը և խալիֆ Աբդ ալ–Մալիկը կարողանում են համաձայնության գալ։ Հետագա 300 տարիներին Կիպրոսը միաժամանակ գտնվում է և՛արաբների և՛ Բյուզանդիայի իշխանության տակ՝ համատիրության կարգավիճակով, չնայած նրանց միջև ընթացող մշտական պատերազմներին։ Դա շարունակվում է մինչև 965 թվականը, երբ վերածնված Բյուզանդիան վերջնականապես գրավում է ամբողջ կղզին, նրա տարածքի վրա ձևավորելով Կիպրոսի թեմը։ 1185 թվականին Կիպրոսի վերջին բյուզանդական կառավարիչը՝ Իսահակ Կոմնենոս Կիպրոսացին ապստամբություն է բարձրացնում և փորձում զավթել գահը։ Պետական հեղաշրջման նրա փորձը անհաջողությամբ է ավարտվում, այնուամենայնիվ, նրան հաջողվում է կղզու նկատմամբ պահպանել վերահսկողությունը։

Կոմնենոսի դեմ Բյուզանդիայի գործողությունները անհաջողության են մատնվում, քանի որ նրան աջակցում էր Վիլհելմ II Բարին։ Կայսրը Եգիպտոսի սուլթանի հետ համաձայնության էր եկել, ըստ որի պարտավոր էր խաչակիրների առջև փակել Կիպրոսի նավահանգիստները։

Կիպրոսը խաչակիրների տիրապետության տակ խմբագրել

 
Սուրբ Նիկոլայի գոթական տաճարի ճակատը Ֆամագուստայում։ XIV դար։

1191 թվականին Իսահակ Կոմնենոս Կիպրացու կառավարման ժամանակ, Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը

Խաչակրաց երրորդ արշավանքի ժամանակ գրավում է կղզին։ 1191 թվականի ապրիլին Ռիչարդը հասնում է Հռոդոս կղզի և 1191 թվականի մայիսի 6–ին գրավում Լեմեսոսը (ժամանակակից Լիմասոլը)։ Իսահակ Կոմնենոսը բավական ուշ է ժամանում, և զիջում է Կոլլոս կղզին։

Ռիչարդ Առյուծասիրտը՝ ռազմական օգնություն ստանալով Երուսաղեմի թագավորից և իր վասալ Գի դը Լուսինյանից, հաղթում է բյուզանդացիներին։ Կոմնենոսին շղթայակապ են անում արծաթյա շղթաներով, քանի որ Ռիչարդը խոստացել էր նրան երկաթյա շղթաներ չհագցնել։

Բյուզանդիայի պարտությունից հետո Ռիչարդ Առյուծասիրտը 1191 թվականի հունիսին մեկնում է Սուրբ երկիր իր զորքի մեծ մասի հետ, թալանելով կղզին և կոտորելով բոլորին, ովքեր փորձում էին իրեն հակառակվել։ Կիպրոսը խաչակիրների համար դառնում է թիկունքում բազա։ Մեկնելուց առաջ Ռիչարդը ամուսնանում է Բերենգարիայի՝ Նավարայի թագավոր Սանչո VI–ի ավագ դստեր հետ։ Հարսանիքը տեղի է ունենում 1191 թվականի մայիսի 12–ին Լեմեսոսի սուրբ Գևորգ եկեղեցում։

1192 թվականին Երուսաղեմի նախկին թագավոր Գի դը Լուսինյանը հետ է գնում կղզին տամլիերների օրդենից՝ հիմնելով Կիպրոսի թագավորությունը, իսկ նրա եղբայր և ժառանգորդ Ամորի դը Լուսինյանը 1197 թվականին թագադրվում է որպես Կիպրոսի առաջին արքա։ Քաղաքական և տնտեսական ամենամեծ հզորության Կիպրոսը հասնում է Ամորի I–ի հետնորդների՝ Գուգո IV (1324–1358) և Պետրոս I (1358–1369) արքաների օրոք։ Կիպր–Գենուական պատերազմում պարտությունից հետո 1373–1374 թթ․ թագավորության տնտեսական դրությունը անդառնալիորեն խաթարվում է, որը բերում է պետության քաղաքական անկմանը։

Լուսինյանները տիրում են Կիպրոսի թագավորությանը մինչև 1489 թվականը, երբ Կիպրոսի վերջին թագուհին՝ Կատերինա Կորնարոն, հրաժարվում է գահից և Կիպրոսը հանձնում Վենետիկի հանրապետությանը։

Վենետիկյան շրջան խմբագրել

1489 թվականին Կատերինա Կորնարո թագուհու՝ (Լուսինյանների դինաստիայի վերջին ներկայացուցիչը) Կիպրոսի գահից հրաժարվելուց հետո, Կիպրոսն անցնում է Վենետիկյան հանրապետությանը։

Ստրատեգիական բարենպաստ դիրքի պատճառով կղզին հաճախ էր ենթարկվում հզորացող Օսմանյան կայսրության հարձակումներին։ Վենետիկցիները կառուցել էին ամրոցներ Ֆամագուստայում, Նիկոսիայում և Կիրենիայում։ XVI դարի վերջին Վենետիկի հանրապետությունը կորցնում էր երբեմնի հզորությունը։ 1570 թվականին, չնայած հերոսական պաշտպանությանը, Ֆամագուստան պարտվում է։

Սուրբ Նիկոլայի տաճարը Ֆամագուստայում օսմանցիների կողմից վեր է ածվում մզկիթի, որի արդյունքում կոչվում է թուրք գեներալ Լալա Մուստաֆա փաշայի անունով, ով նվաճել էր Կիպրոսը։

Իրավիճակը չի փոխում Լեպատոյի ճակատամարտում օսմանյան նավատորմի դեմ տարած հաղթանակը։

Օսմանյան ժամանակաշրջանը խմբագրել

Կիպրոսյան պատերազմը, Կիպրոսը Օսմանյան կայսրության կազմում

 
Սուրբ Նիկոլայի տաճարը Ֆամագուստայում՝ վերածված մզկիթի թուրքերի կողմից։

1571 թվականին Օսմանյան կայսրությունը վերջնականապես զավթում է կղզին։ Բնակչության կազմում հայտնվում է նոր համայնք՝ թուրքերը։

Օսմանյան կայսրությունը Կիպրոսում մտցնում է հարկային համակարգ, այնպես, ինչպես գրավյալ մյուս քրիստոնեական շրջաններում։ Քրիստոնյաները համարվում էին «զիմմի>» (պարտապան), որոնց պաշտպանում էին՝ պայմանով, որ նրանք հպատակվեն իրենց, օգնեն «անհավատների» դեմ մղվող «սրբազան» պատերազմում և գլխահարկ վճարեն՝ ջիզիե։ Դա նպաստում էր տեղական ժողովուրդների դավանափոխությանը և իսլամի տարածմանը։ Շատ հույն-կիպրացիներ դավանափոխ էին լինում միայն ձևական՝ շարունակելով գաղտնի դավանել քրիստոնեություն։ Բայց և այնպես աստիճանաբար նրանք «թուրքացվում» էին։

Կղզու հունական և թուրքական ազգաբնակչությունը Օսմանյան կայսրության շրջանում օգտվում էին ինքնավարությունից՝ հենվելով համապատասխանաբար ուղղափառ եկեղեցու և իսլամի վրա և ունեին փաստացի առանձին իշխանության մարմիններ, ինչը և հետագայում կղզու բաժանման հիմք հանդիսացավ։

Շատ թուրքեր, որոնց նախնիներն ապրել էին Կիպրոսում ավելի քան 300 տարի, շարունակում են մնալ Կիպրոսում 1878 թվականին՝ այն Մեծ Բրիտանիային անցնելուց հետո։ 1970–ականներին էթնիկ թուրքերը կազմում էին բնակչության 18%–ը, հույները՝ 82%–ը։

Օսմանյան կայսրությունը վերացրեց ճորտատիրական իրավունքը, որը տարածված էր բյուզանդական կայսրության շրջանում։ Ոչ մուսուլմաններին ինքնավարություն էր տրված, որը շատ էր ամրացնում Ուղղափառ եկեղեցու դիրքերը։ Օսմանները ձգտում էին Կիպրոսի ուղղափառ եկեղեցին վերածել անկախ կազմակերպության, քանի որ վախենում էին կաթոլիկ եկեղեցու ուժեղացող ազդեցությունից, որը սերտորեն կապված էր Արևմտյան Եվրոպային։

Կիպրոսի Արքեպիսկոպոսը ոչ միայն կրոնական առաջնորդն էր, այլև էթնիկ հույների առաջնորդը, իսկ եկեղեցին դառնում է հունական մշակութային ժառանգության պահպանողը, ինչպես նաև պատասխանատվություն էր կրում հարկերի հավաքման և դրանք թուրքական իշխանություններին փոխանցելու համար։

Ծանր հարկերը, տեղական կառավարիչների չարաշահումները պատճառ են դառնում մի շարք ապստամբությունների, որոնք ճնշվում են։ 1572 և 1668 թվականների միջև այդպիսի մոտ 28 ապստամբություն է լինում։

1660 թվականին սուլթանը արքեպիսկոպոսին և եպիսկոպոսներին նշանակում է «ժողովրդի պաշտպաններ» և սուլթանի առաջ ժողովրդի ներկայացուցիչներ։ 1670 թվականին կղզին հանձնվում է օսմանյան նավատորմի ադմիրալի իրավասությանը, որը Կիպրոսում ստանում է քաղաքական իշխանություն։ 1703 թվականին Կիպրոսը փոխանցվում է մեծ վեզիրին։

1821 թվականից Հունաստանում սկսված անկախության համար պայքարը Օսմանյան կայսրությունից տարածվում է նաև Կիպրոսում։ Չնայած Հունաստանի անկախությանը, Կիպրոսը շարունակում է մնալ կայսրության կազմում։

1869 թվականին թուրքերի երեքդարյա կառավարումն ավարտվում է, Կիպրոսի հույների համար թուրքական օկուպացիան փոխարինվում է բրիտանականով։

Օսմանյան շրջանից Կիպրոսում ժառանգություն է մնացել Պաֆոսը, մի շարք մզկիթներ, դամբարաններ, մասնավորապես՝ Խալա Սուլթան մզկիթը՝ Լարնակայում։

Բրիտանական գաղութացումը խմբագրել

1878 թվականին Բրիտանական Կայսրության և Թուրքիայի միջև կնքվում է Կիպրոսի Կոնվենցիան, անգլո–թուրքական «պաշտպանական դաշինք»՝ ընդդեմ Ռուսաստանի։ Պայմանագիրը ստորագրվել է 1878 թվականի հունիսի 4–ին Ստամբուլում՝ Բեռլինի կոնգրեսի բացման նախօրյակին։

Մեծ Բրիտանիան պարտավորվում է օգնել Թուրքիային զենքով այն դեպքում, եթե ռուս-թուրքական պատերազմում գրավված Բաթումը, Կարսը, Արդահանը կամ դրանցից որևէ մեկը Ռուսաստանը պահեր իր ձեռքում և փորձեր տիրել նորին կայսերական մեծություն սուլթանի տարածքի որևէ այլ տարածքի Փոքր Ասիայում։ Փոխարենը Թուրքիան համաձայնվում էր Մեծ Բրիտանիայի կողմից Կիպրոսի օկուպացմանը։ Կոնվենցիան չեղարկվել է անգլիացիների կողմից 1914 թվականի նոյեմբերի 5–ին՝ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի՝ Գերմանիայի դաշնակցի կարգավիճակով մասնակցության պատճառով։

Կղզին վերջնականապես բռնակցվում է Բրիտանիայի կողմից 1914 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Կիպրոսում իրական

իշխանությունն անցնում է բրիտանական նահանգապետին, ձևավորվում է ինքնակառավարման մարմին՝ Օրենսդիր խորհուրդը։

1925 թվականին Մեծ Բրիտանիան պաշտոնապես հայտարարում է Կիպրոսը որպես իր գահակիր գաղութ (անգլ․՝ Crown colony)։ Արդեն 1931 թվականին հունական ազգաբնակչության շրջանում ծավալվում են անկարգություններ՝ պահանջելով էնոզիս (Հունաստանի հետ միավորում), որի պատճառով 6 մարդ զոհվում են, բրիտանական վարչական շենքը Նիկոսիայում կրակի է մատնվում։ Անկարգությունները ճնշելու արդյունքում ձերբակալվում են 2 հազ․մարդ։

Գաղութարարները՝ հենվելով «բաժանիր, որ տիրես» տակտիկայի վրա, խուսանավում էին երկու համայնքների միջև, որպեսզի ճնշեն 1931 թվականի Հոկտեմբերյան ապստամբությունը, օգտագործում էին «պահուստային ոստիկանությունը»՝ կազմված թուրքերի և հույների միացյալ ուժերից։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հույն–կիպրացիները ռազմական գործողություններին մասնակցում են բրիտանացիների կողմից։ Դա հույս էր ներշնչել կիպրացիներին, որ պատերազմի ավարտից հետո անգլիացիները կճանաչեն Կիպրոսի անկախությունը, որը սակայն տեղի չունեցավ ։

Երկրորդ աշխարհամարտից հետո հույն ազգաբնակչության մեջ հասունանում է հունական պատմական տարածքների միավորման և Հունաստանի հետ վերամիավորման շարժումը (էնոզիս, հուն․«վերամիավորում»)։ 1950 թվականի հունվարին անց է կացվում հանրաքվե, որտեղ հույն մեծամասնությունը քվեարկում է էնոզիսի օգտին։ Բրիտանիան հրաժարվում է ճանաչել հանրաքվեի արդյունքները։

Ուժեղանում են Կիպրոսի Կոմունիստական կուսակցության դիրքերը (ԱԿԵԼ)։ Սակայն կոմունիստները մեղադրվում են էնոզիսը չճանաչելու համար։

Բրիտանական կառավարման շրջանում Կիպրոսում կառուցվում է երկաթուղի, որը գործել է 1905–1951 թթ․,ուներ 39 կայարաններ։ 1951 թվականի դեկտեմբերի 31–ին երկաթուղին փակվում է ֆինանսական խնդիրների պատճառով։

1955 թվականին հույների և անգլիացիների միջև ռազմական ընդհարումը բերում է նրան, որ հույները ձևավորում են ԷՕԿԱ կազմակերպությունը ( հուն․ Էտնիկի Օրգանոզիս Կիպրիոն Ագոնիստոն, ազգային ազատագրական շարժման կազմակերպություն)։ Բրիտանացի չինովնիկների և զինվորականների վրա առաջին հարձակումների ժամանակ զոհվում են մոտ 100 բրիտանացիներ, իչպես նաև հույն-կիպրացիներ, որոնք կասկածվում էին բրիտանացիների հետ համաործակցության մեջ։ ԷՕԿԱ–ը չի դիպչում պահեստային ոստիկանությանը՝ թուրք–կիպրական միացյալ ջոկատներին, սակայն առիթ դարձան միջէթնիկական լարվածության երկու համայնքների միջև։

1955 թվականի սեպտեմբերին Թուրքիայում սկսվում են հույների ջարդեր, ձևավորվում է ռազմականացված խմբավորում՝ «Վոլկան», որը պայքար էր մղում ԷՕԿԱ–ի դեմ։ 1956 թվականին բրիտանացիները զորքերի թիվը Կիպրոսում հասցնում են 30 հազարի, միաժամանակ սկսում են կիրառել զանգվածային բռնաճնշումներ։

1957 թվականին Թուրքիայի անմիջական օգնությամբ թուրք–կիպրացիները Կիպրոսում ձևավորվում է մարտական կազմակերպություն՝ ՏՄՏ ։ Բրիտանիան աջակցում է այդ կազմակերպությանը՝ որպես հակակշիռ ԷՕԿԱ–ին։

1959 թվականին ԷՕԿԱ շարժմանը հաջողվում է ազատվել անգլիացիներից, սակայն հիմնական նպատակը՝ Հունաստանի հետ վերամիավորումը, չի իրագործվում։

Կիպրոսում անգլիացիներից ժառանգություն է մնացել ձախակողմյան երթևեկությունը և երկու ռազմական բազաները, որոնք գտնվում են անգլիացիների իշխանության տակ։ Էլեկտրական հոսանքագծերը անց են կացվել բրիտանական չափորոշիչներով։ Էլեկտրական վարդակները նույնպես բրիտանական նմուշի են, լարվածությունը՝ 250 վոլտ։

Միջհամայնքային լարվածության ուժեղացումը 1960-1974 խմբագրել

1960 թվականին Կիպրոսն անկախություն է ձեռք բերել, և Անգլիայի, Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների արդյունքում բաժանվել է երկու անկախ համայնքի՝ հունական և թուրքական։ Բրիտանիան պահապանում է երկու ռազմական բազաների վերահսկողությունը․ Ակրոտիրին և Դեկելիան մնում են ինքնավար տարածքներ։ Կղզի է մտցվել հունական և թուրքական զորքեր։

1960 թվականի սահմանադրությամբ ամրագրվել է երկու ինքնակառավարվող համայնքների գոյությունը, հունական (մոտ 80%) և թուրքական (մոտ 18%)։ Լիբանանյան մոդելով ուժերի հավասարակշռությունը՝ մշակված Լիբանանյան մոդելով, պահպանվում էր Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և Թուրքիայի կողմից, որոնք պատասխանատվություն էին կրում համաձայնագրի համար։ Հաստատված էթնիկ քվոտաները չէին համապատասխանում թուրքերի տոկոսային բաշխվածությանը (18 %)։ Այսպես, պետական կառավարման համակարգում հաստատվել էր 30% քվոտա, իսկ զինված ուժերում՝ 40%։

Միևնույն ժամանակ հույների մեջ դեռևս պահպանվում էր էնոզիսի գաղափարախոսությունը, որը բացարձակապես չէր ընդունվում թուրք-կիպրացիների կողմից։

Էնոզիսի վարդապետության դեմ թուրք ազգաբնակչությունն առաջ է քաշում թաքսիմ (թուրքերեն՝ «բաժանում») վարդապետությունը, կղզին բաժանել երկու մասի՝ հունական և թուրքական։ Բարդությունը կայանում էր նրանում, որ կղզում բնակվող հույն և թուրք ազգաբնակչությունը խառն էին ապրում և գրեթե անհնար էր տարածքային առումով նրանց բաժանումը։

Աստիճանաբար սրվում էին հարաբերությունները երկու համայնքների միջև, որն անհամատեղելի էր ինչպես սպասելիքների հետ (էնոզիսի և թաքսիմի), այնպես էլ հետևյալ փաստարկների հետ՝

  • Էթնիկական քվոտան՝ 70։30, հայտարարված էր սահմանադրությամբ, բայց իրականում չէր գործում
  • Չէր գործում նաև առանձին կրթական համակարգ քաղաքապետարաններում
  • Թուրք–կիպրացիների վետոյի իրավունքը՝ հարկային համակարգում
  • Սահմանադրության հարցերով փոխնախագահ, որը պատասխանատու էր արտաքին քաղաքականության համար, թուրք էր, մինչդեռ արտաքին գործերի նախարարը՝ հույն, որը նույնպես հակասություններ էր առաջացնում։

Սահմանադրության հարցերով փոխնախագահը, որը պատասխանատու էր արտաքին քաղաքականության համար, թուրք էր, մինչդեռ արտաքին գործերի նախարարը՝ հույն, որը նույնպես հակասություններ էր առաջացնում

Միջհամայնքային հակասությունները և լարվածությունը վերաճում են զինված խմբավորումների ձևավորմանը, որոնց փաստացի ղեկավարում էին Հունաստանը և Թուրքիան։

Ի հակակշիռ հունական ԷՕԿԱ կազմակերպության, թուրք համայնքը ձևավորում է ՏՄՏ կազմակերպությունը (Թուրքական պաշտպանական կազմակերպություն)։

1963 թվականի նոյեմբերին հույների առաջնորդ Արքեպիսկոպոս Մակարիոս III–ը առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրա գործունեությունը։ Դրանք բոլորը մերժվում են թուրքերի և նրանց առաջնորդ դոկտոր Ֆազիլ Քյուչյուքի կողմից։

1963 թվականի դեկտեմբերի 21–ին Նիկոսիայում հունական պարեկները փաստաթղթերի ստուգման նպատակով կանգնեցնում է թուրք զույգին, որից հետո սկսվում է փոխհրաձգություն, որի ընթացքում զոհվում են թուրք զույգը և հույն ոստիկանը։ Սկսվում են դաժան ընդհարումներ թուրքերի և հույների միջև։ Արդյունքում շատ թուրքեր իրենց բնակության վայրերից անցնում են թուրքական զոնա։ Պաշտոնական տվյալներով, այդ ընդհարումների ժամանակ զոհվում են 133 հույն, անհայտ կորածների թիվը՝ 41, թուրքերից զոհվում են 191–ը և 193–ը՝ անհայտ կորածներ[6]։

Այս իրավիճակը կարող էր ռազմական ընդհարման պատճառ դառնալ ՆԱՏՕ–ի անդամ Հունաստանի և Թուրքիայի միջև՝ սառը պատերազմի ամենաթեժ շրջանում։ Մեծ Բրիտանիան, որը հանդես էր գալիս որպես երաշխավոր տարածաշրջանում, առաջարկում է ՆԱՏՕ–ի չեզոք զորքեր ուղարկել կղզի, որը սակայն մերժվել է Մակարիսի կողմից։ 1964 թվականի փետրվարի 15–ին Բրիտանիան հարցը բարձրացնում է ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդում, նույն օրը Մակարիսը հայտնում է թուրքական ներխուժման ակնհայտ ծրագրի մասին։

ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի № 186 բանաձևի համաձայն, 1964 թվականի մարտի 4–ին կղզի են մուտք գործում ՄԱԿ–ի խաղաղապահ ուժերը, որոնք մինչ օրս այնտեղ են։

1967 թվականին կրկին սրվում է կոնֆլիկտը, երբ հույն ազգայնականները Գեորգիես Գրիվասի գլխավորությամբ սպանում են 26 թուրքի, որին ի պատասխան Թուրքիան սկսում է նախապատրաստվել ներխուժման, միաժամանակ վերջնագիր է ներկայացնում՝ Գրիվասին կղզուց արտաքսել, տուժածներին տալ փոխհատուցումներ, Կիպրոսի Ազգային գվարդիան ցրել։ Արդյունքում, Գրիվասին արտաքսում են կղզուց, սակայն Մակարիսը հրաժարվում է ցրել Ազգային գվարդիան[6]։

Հույն-թուրքական հակամարտությունը խմբագրել

1974 թվականին ռազմական սև գնդապետների խունտան Հունաստանում կազմակերպում է պետական հեղաշրջում, որի հիմնական ուժերը կազմում էին հունական համայնքի զինված ուժերը՝ Կիպրոսի Ազգային գվարդիան, որը ղեկավարում էին հունական սպաներ։ Մակարիս III–ը հեռացվում է իշխանությունից, նրան փոխարինում է Նիկոս Գեորգադես Սամպսոնը՝ ԷՕԿԱ–Բ կազմակերպության առաջնորդը։

Թուրքական իշխանությունների կողմից սա դիտվում է որպես փորձ՝ Կիպրոսի և Հունաստանի միավորման և թուրք–կիպրացիներից կղզու էթնիկ մաքրման, նամանավանդ որ հեղաշրջումը ուղեկցվել էր էթնիկ հողի վրա անկարգություններով։ Թուրքական բանակը ափ է հանվում Կիպրոսում և ռազմական գործողությունների արդյունքում իրենց վերահսկողության տակ են վերցնում կղզու տարածքի մոտ 35%–ը։ Այդ ժամանակվանից մինչ այժմ Կիպրոսը մնում է բաժանված երկու անհավասար մասի՝ հունական և թուրքական։

1974 թվականին թուրքական համայնքը ներմուծում է սեփական դրամական միավորը՝ լիրան, ի հակառակ կիպրյան ֆունտին։Թուրքական բանակը ևս մեկ ներխուժում է իրականացնում Կիպրոս, որի արդյունքում գրավվում է արդեն 38% կղզու տարածքից, սահմանում է նոր սահմանագիծ՝ այսպես կոչված «Աթթիլայի սահմանագիծը»։ Թուրքական կողմի հավաստմամբ այդ սահմանագիծը համարվում է իրատեսական, քանի որ թուրք–կիպրացիները կազմում են կղզու ազգաբնակչության մոտ 35%–ը։ Հունական կողմը չի ընդունում այս թվերը, պնդելով, որ թուրքերը կազմում են կղզու ազգաբնակչության ընդամենը 18%–ը։

Որպես բողոքի նշան ՆԱՏՕ–ի դեմ, որն ի վիճակի չեղավ դադարեցնել կոնֆլիկտը՝ Հունաստանը դուրս է գալիս ՆԱՏՕ–ի կազմից։

Կղզու բաժանման արդյունքում թուրքական հատվածից ավելի քան 200 հազար հույն է տեղափոխվում հունկան հատված, հունական հատվածից՝ 20 հազար թուրք տեղափոխվել է թուրքական հատված։

Բաժանման գիծը վերահսկվում է ՄԱԿ–ի զինված ուժերի զորակազմը։ 2004 թվականի աշնանը ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը առաջարկում է Անվտանգության Խորհրդին երկարաձգել խաղաղապահ ուժերի մանդատը, բայց կրճատել զինված ուժերի թիվը՝ 1230–ից հասցնել մինչև 860։

 
Կիպրոսի քարտեզը
 
Հուշարձան մարտիկներին, Նիկոսիա

1983 թվականին կղզու թուրքական հատվածը ինքնահռչակվում է որպես Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետություն, սակայն այդ պետությունը ճանաչվում է միայն Թուրքիայի կողմից։ Միջազգային իրավունքի համաձայն Կիպրոսը համարվում է ինքնիշխան պետություն՝ 1974 թվականին ունեցած ամբողջական տարածքով։ ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդի № 541 որոշման համաձայն Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը համարվում է անօրինական, իսկ թուրքական զինված ուժերը պետք է դուրս բերվեն կղզուց։

Կղզու միավորման շուրջ բանակցությունները տարվում են շատ վաղուց։ Վերջին փորձը ձախողվել է 2004 թվականի ապրիլի 26–ին, երբ ՄԱԿ–ի հովանու ներքո կղզում տեղի է ունենում հանրաքվե։ Միավորման դեմ քվեարկում են հույն–կիպրացիների 75%–ը, ի տարբերություն թուրք–կիպրացիների, որոնք կողմ են քվեարկել միավորմանը։ Որոշակի հույսեր են առաջանում խնդրի կարգավորման հարցում Կիպրոսի՝ 2008 թվականի ընտրությունների արդյունքում ընտրված նոր նախագահի՝ Դիմիտրիս Խրիստոֆիսի հետ։

2004 թվականին Կիպրոսը մտնում է Եվրամիության կազմի մեջ։ Փաստացի եվրամիության մեջ է մտնում միայն Կիպրոսի հունական հատվածը։

Գոյության 30 տարիների ընթացքում Կիպրոսի երկու հատվածները անհավասարաչափ են զարգացել, հյուսիսային և հարավային հատվածներն ունեն տնտեսության զարգացման տարբեր մակարդակներ։ Թուրքական իշխանությունները հյուսիսային հատվածում թույլատրում են անշարժ գույքի վաճառքը,ինչը խստորեն արգելվում է հույների կողմից։Ի դեպ, թուրքական հատվածում վաճառվում են նաև հույն փախստականներին պատկանող անշարժ գույքը։ Այդ գույքը գնելը Կիպրոսում համարվում է հանցագործություն։

Թուրքական հատվածում գտնվող շատ բնակավայրեր անվանափոխվել են՝ ստանալով թուրքական անվանումներ։ Շատ եկեղեցիներ, վանքեր ու տաճարներ վեր են ածվել մզկիթների։ Կիպրոսի իշխանությունները չեն ընդունում այդ փոփոխությունները և Կիպրոսում վաճառվող բոլոր ուղեցույցներում, քարտեզներում պահպանվում են նախկին անվանումները։ Կիպացիները մտահոգված են նաև այն փաստով, որ շարունակվում է հյուսիսային հատվածի բնակեցումը անատոլիական թուրքերով։

 
«Քաղաք-ուրվական Ֆամագուստան (Վարոշի թաղամաս, փակված 1974թ․ թուրքական զորքերի կողմից)

Կիպրոսը ներկայումս խմբագրել

2007 թվականին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կառուցված պատը, որը բաժանում էր մայրաքաղաքը թուրքական և հունական հատվածների, անսպասելիորեն ապամոնտաժվեց, որը համաշխարհային հանրության համար զարմանալի և անսպասելի էր։ Կղզու երկու մասերի միջև սկսվեց ազատ տեղաշարժը Ամոքոստոս (Վրեսսուլես գյուղի մոտակայքում) և Նիկոսիա անցակետով, ի դեպ, անցակետը բաց էր նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար։ Որպեսզի հունական իշխանությունների հետ խնդիրներ չառաջանան, ինքնքհռչակված Հյուսիսային Կիպոսի Թուրքական հանրապետության վիզան դրվում էր առանձին ներդիրի վրա։

Միևնույն ժամանակ, Կիպրոսի հանրապետության տարածք մուտք գործելը Հյուսիսային Կիպրոսից՝ առանց պաշտոնական վիզայի, կարող էր դիտարկվել որպես պետական սահմանի անօրինական հատում։

2008 թվականի մարտին հունական և թուրքական համայնքների կողմից սկսվում է Կիպրոսի պատի վերջնական ապամոնտաժումը՝ մայրաքաղաքի Լեդրա հրապարակից, որը կղզին բաժանում էր երկու մասի։ Դրա շուրջ համաձայնությունը ձեռք էր բերվել հունական և թուրքական մասերի առաջնորդների կողմից[7]։

2008 թվականի հունվարի 1–ից Կիպրոսի Հանրապետությունը մտնում է եվրագոտի։

2008 թվականի փետրվարին Կիպրոսի նախագահական ընտրություններում հաղթում են կոմունիստները՝ նախագահ է ընտրվում Դիմիտրիս Քրիստոֆիասը։

2014 թվականի մայիսի 12–ին մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացնում, ըստ որի Թուրքիան պարտավոր էր վճարել Կիպրոսին 30 մլն․ եվրո՝ որպես բարոյական վնաս՝ անհայտ կորած հույների հարազատներին, որոնք, նախ ձերբակալվել էին թուրքական իշխանությունների կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսում և հետո անհայտ կորել։ Ինչպես նաև, որպես բարոյական վնասի փոխհատուցում, պետք է տրվի 60 մլն․եվրո այն կիպրացիներին, որոնք Կարպասիա թերակղզու բնակիչներ են, իսկ թերակղզին օկուպացվել է թուրքերի կողմից։ Դրանով Եվրոպական դատարանը փաստում է, որ ճանաչում է միայն մեկ պետական միավոր՝ Կիպրոսի Հանրապետությունը, որի մի հատվածը օկուպացված է թուրքերի կողմից։ Թուրքական կառավարությունը չի ընդունում Եվրոպական դատարանի կայացրած որոշումները։

Կիպրոսի խոշոր քաղաքներն են՝ Հարավային Նիկոսիա, Լիմասոլ։

Տարածքը՝ 9242,45կմ²։

Բնակչության թիվը՝ 875,898 (2019) մարդ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Խիրոկիդոս
  2. «История Греции». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  3. Хетты
  4. Кембриджская история древнего мира. Т. III, ч. 3: Расширение греческого мира. VIII—VI вв. до н. э. М.: Ладомир, 2007. (Гл. 36: Кипр)
  5. История Древнего Востока
  6. 6,0 6,1 События 1960-74 годов на Кипре
  7. ВЗГЛЯД / Кипр разрушает границы

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոսի պատմություն» հոդվածին։