Կիպրոսի թագավորություն (հուն․՝ Βασίλειο της Κύπρου), միջնադարյան խաչակրաց պետություն Կիպրոս կղզում 1192-1489 թվականներին։ Հիմնադրել է Երուսաղեմի արքա Գի դը Լուզինյանը 1192 թվականին։ Երկիրը կառավարել է Լուսինյանների թագավորական տոհմը։

Կիպրոսի թագավորություն
Βασίλειον τῆς Κύπρου
 Բյուզանդական կայսրություն 1192 - 1489 Վենետիկի հանրապետություն 
Քարտեզ

     Կիպրոսի թագավորություն
(Մերձավոր Արևելքը 1300 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Նիկոսիա
Լեզու ֆրանսերեն, հունարեն
Ազգություն հույներ
Կրոն Կաթոլիկություն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Լուսինյաններ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն
- հռոմեական տիրապետության հաստատում 1195
- Անտիոքի դուքսերի թագադրում 1267
- Ֆամագուստայի հանձնումը ջենովացիներին 1374
- Կիպրոսի գրավումը մամլուքների կողմից 1426

Երկրի մայրաքաղաքն էր Նիկոսիան։ Սկզբնական շրջանում այն ընդունում էր Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտի գերագահությունը։ Առաջին ղեկավարի՝ սենյոր Գի դը Լուզինյանի մահից հետո գահ բարձրացած եղբայրը՝ թագավոր Ամորի I-ը (1195-1205 թվականներ), ճանաչում է Հռոմեական Սրբազան կայսրության գերագահությունը։ 1197 թվականին Նիկոսիայում տեղի է ունենում Ամորի արքայի պաշտոնական թագադրությունը։ Միևնույն ժամանակ՝ 1198 թվականի հունվարի 6-ին, Կիլիկիայում հիմնադրվում է հայկական թագավորություն` Լևոն Մեծագործի գլխավորությամբ։ Հետագայում նրա դստեր Զաբելի ու Հեթում Ա-ի ժառանգները բարեկամական կապեր են հաստատում Լուսինյանների հետ[1]։

13-րդ դարում Կիպրոսում տեղի է ունենում դինաստիական ներքին փոփոխություն. 1267 թվականին Նիկոսիայի գահին բազմում է Անտիոքի դուքս Հուգո III-ը։ Հուգո IV (1324-1358 թվականներ) և Պետրոս I (1358-1369 թվականներ) արքաների օրոք Կիպրոսի գերիշխանությունը տարածվում է Անթալիայի վրա։ 1373-74 թվականների պատերազմից հետո Կիպրոսի արքաները Իտալիայի Ջենովա քաղաքի առևտրականներին են զիջում Ֆամագուստա նավահանգիստը։

1426 թվականին Կիպրոսի թագավորությունը ընդունում է Եգիպտոսի սուլթանության` Մամլուք բուրջիների գերագահությունը։ 1489 թվականին Կիպրոսի թագուհի Կատերինան ժառանգում է իր թագավորությունը հայրական ընտանիքին՝ Վենետիկի հանրապետությանը։

Արտաքին քաղաքականություն խմբագրել

Կիպրոսի թագավորությունն իր առավելագույն քաղաքական և տնտեսական հզորությանը հասել է Հուգո IV (1324-1358 թվականներ) և Պետրոս I (1358-1369 թվականներ) թագավորների ղեկավարման տարիներին, որոնց իշխանությունը տարածվում էր ոչ միայն Կիպրոսում, այլ նաև Անթալիայի տարածքում[2]։ Սակայն Պետրոս I-ի սպանությանը հաջորդող 1373-1374 թվականների կիպրա-ջենովական պատերազմն այնքան թուլացրեց թագավորության տնտեսա-քաղաքական իրավիճակը, որ Կիպրոսն ամբողջությամբ զրկվել է արտաքին քաղաքական ասպարեզում որևէ ազդեցությունից։ Բացի այդ, Կիպրոսի թագավորությունը կորցրել է իր ցամաքային տերությունները, թագավորը ստիպված էր Ջենովայի հանրապետությանը հանձնել Կիպրոսի գլխավոր առևտրային նավահանգիստը՝ Ֆամագուստան։ 1426 թվականից Կիպրոսի թագավորությունը գտնվում էր Եգիպտոսի մամլուք սուլթանից վասալական կախվածության տակ, որին պարտավոր էր յուրաքանչյուր տարի վճարել 8000 դուկատ։

Թագավորության ավարտը խմբագրել

Աքվիտանա-Նորմանական Լուսինյան դինաստիան թագավորել է մինչև 1489 թվականը։ 1473 թվականին Ջեյմս II թագավորի մահից հետո լույս աշխարհ է եկել նրա որդին՝ Ջեյմս III-ը, սակայն մեկ տարի անց նա նույնպես մահացավ։ Այդ ժամանակվանից Կիպրոսը հայտնվել է Վենետիկի հանրապետություն իշխանության տակ։ Անվանապես թագուհի էր համարվում Ջեյմս II թագավորի այրին՝ Կատերինա Կորնարոն, որը վենետիկյան ազնվական ընտանիքից էր։ Նա Կիպրոսը ժառանգել է Վենետիկին, որը 1489 թվականին պաշտոնապես կղզին ներառել է իր տերությունների կազմի մեջ։

Կիպրոսի միապետերի ցանկ խմբագրել

Լուսինյաններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Cyprus, Encyclopædia Britannica, accessed May 2007.
  2. Близнюк C.B. Цена королевских войн на Кипре в XIV—XV вв.// Византийский временник, т. 59. С. 91