Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա

Կիպրոսի Հանրապետության զինված ուժեր Կիպրոսում և նրա սահմաններից դուրս հայտնի են Ազգային գվարդիա (հուն․՝ Εθνική Φρουρά) անունով։ Դրանք միավորված զինված ուժեր են, որոնք իրենց կազմում ունեն ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր և ռազմաօդային ուժեր։

Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա
Կիպրոսի Ազգային գվարդիայի տարբերանշանը
Ընդհանուր տեղեկություն
Տեսակզինված ուժեր
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ԵնթարկոումԿիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարություն
Ներառնում էCyprus Naval Command? և Կիպրոսի Հանրապետության ռազմաօդային ուժեր
Ստեղծվեցհունիս 1964
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-լեյտենանտ Պետրոս Տսալիկիդիս
հուն․՝ Αντιστράτηγος Πέτρος Τσαλικίδης[1]
Կայքarmy.gov.cy

Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիան համալրվում է համընդհանուր զինվորական ծառայության մասին օրենքի հիման վրա։ Զինվորական ծառայությունը պարտադիր է արական սեռի հույն կիպրացիների, Կիպրոսի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիների համար և տևում է 14 ամիս։

Զորացրումից հետո զինծառայողները ներառվում են պահեստազորի մեջ և զորակոչվում են կանոնավոր հավաքներին։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա[2]
Զինված ուժերի տեսակներ Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիա (հուն․՝ Εθνική Φρουρά Этники́ Фрура́), ներառյալ ռազմածովային և ռազմաօդային բաղադրիչները[3]
Զորակոչային տարիքը և համալրման կարգը` Կիպրոսի Հանրապետության ազգային գվարդիայում պարտադիր զինվորական ծառայության զորակոչվում են արական սեռի 18-50 տարեկան հույն կիպրացիները։ 17 տարեկան պատանիները կարող են դիմել կամավոր ծառայության, կանայք կարող են անցնել պայմանագրային ծառայության 3 տարի ժամկետով։ Ազգային գվարդիայում ծառայության ժամկետը 14 ամիս է[3] Մինչ 2016 թվականը ծառայության ժամկետը կազմում էր 24 ամիս, արտասահմանյան ծագում ունեցող կիպրացիների համար` կախված իրենց տարիքից, կիպրական քաղաքացիության ժամկետից և ծնողների ազգությունից` 3-14 ամիս։
Զինվորական ծառայության համար հասանելի մարդկային ռեսուրսներ 16-49 տարեկան տղամարդիկ` 199,767

16-49 տարեկան կանայք` 190,665 (2008 թվականի դրությամբ)

Զինվորական ծառայության համար պիտանի մարդկային ռեսուրսներ 16-49 տարեկան տղամարդիկ` 165,615

16-49 տարեկան կանայք` 159,362 (2009 թվականի դրությամբ)

Ամեն տարի զորակոչային տարիքի հասնող մարդկային ռեսուրսներ` տղամարդիկ` 6,241

կանայք` 5,979 (2009 թվականի դրությամբ)

Ռազմական ծախսեր` տոկոս ՀՆԱ-ից 2,1 % (2013 թվականի դրությամբ)[4]

Զինված ուժերի կազմը խմբագրել

Ազգային գվարդիայի Գլխավոր շտաբ (հուն․՝ Γενικό Επιτελείο Εθνικής Φρουράς)

Հատուկ նշանակության զորքերի հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Kαταδρόμων) (ΔΚ)[5]
Ռազմական ոստիկանություն (հուն․՝ Στρατονομία) (ΣΝ)[6]

Ցամաքային բաղադրիչ խմբագրել

1-ին հետևակային դիվիզիա (հուն․՝ I Μεραρχία Πεζικού) (Ι ΜΠ)[7]
2-րդ հետևակային դիվիզիա(հուն․՝ II Μεραρχία Πεζικού) (ΙΙ ΜΠ)[8]
4-րդ հետևակային բրիգադ (հուն․՝ IV Ταξιαρχία Πεζικού (ΙV ΤΑΞΠΖ)[9]
8-րդ հետևակային բրիգադ (հուն․՝ VIII Ταξιαρχία Πεζικού (VIII ΤΑΞΠΖ)[10]
20-րդ զրահատանկային բրիգադ (հուն․՝ XX Τεθωρακισμένη Ταξιαρχία) (ΧΧ ΤΘΤ)[11]
3-րդ օժանդակ բրիգադ (հուն․՝ III Ταξιαρχία Υποστήριξης) (ΙΙΙ ΤΑΞΥΠ)[12]
Հրետանային հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Πυροβολικού) (ΔΠΒ)[13]

Ռազմածովային բաղադրիչ խմբագրել

Ծովային հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Ναυτικού) (ΔΝ)[14]

Ռազմածովային բազայի հրամանատարություն
Ռազմանավերի հրամանատարություն
Առափնյա մարտկոցների հրամանատարություն
Ստորջրյա ոչնչացման հրամանատարություն
Ստորջրյա ոչնչացման ջոկատ (հուն․՝ Μονάδα Υποβρυχίων Καταστροφών) (ΜΥΚ)[15]
Ափամերձ հսկողության հրամանատարություն

Ռազմաօդային բաղադրիչ խմբագրել

Օդային հրամանատարություն (հուն․՝ Διοίκηση Αεροπορίας) (ΔΑ)[16]
  • Փրկարարական գործողությունների կոորդինացման կենտրոն (հուն․՝ Κέντρο Συντονισμού Έρευνας — Διάσωσης) (ΚΣΕΔ)[17]
  • 449-րդ հակատանկային ուղղաթիռային էսկադրիլիա (հուն․՝ 449 Μοίρα Αντιαρματικών Ελικοπτέρων) (449ΜΑΕ)[18]
  • 450-րդ ուղղաթիռային էսկադրիլիա (հուն․՝ 450 Μοίρα Ελικοπτέρων) (450 Μ.Ε/Π)[19]:

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lieutenant General Petros Tsalikidis
  2. «Military of Cyprus, CIA — The World Factbook». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  3. 3,0 3,1 2016 թվականի դրությամբ։
  4. 34-րդ տեղն աշխարհում
  5. Δυνάμεις Καταδρομών
  6. Στρατονομία
  7. Έμβλημα Ιης Μεραρχίας Πεζικού
  8. Έμβλημα ΙIας Μεραρχίας Πεζικού
  9. Έμβλημα ΙVης Ταξιαρχίας Πεζικού
  10. Έμβλημα VIII Ταξιαρχία Πεζικού
  11. Έμβλημα ΧΧης Τεθωρακισμένης Ταξιαρχίας
  12. Έμβλημα ΙΙΙης Ταξιαρχίας Υποστηρίξεως
  13. Έμβλημα Διοίκηση Πυροβολικού
  14. Έμβλημα Διοίκησης Ναυτικού
  15. Έμβλημα Μονάδων Υποβρυχίων Καταστροφέων
  16. Διοίκηση Αεροπορίας
  17. Κέντρο Συντονισμού Έρευνας — Διάσωσης
  18. Μοίρα Αντιαρματικών Ελικοπτέρων
  19. 450 Μοίρα Ελικοπτέρων

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա» հոդվածին։