Կիչե (իսպ.՝ Quiché), Գվատեմալայի լեռներում ապրող Ամերիկայի բնիկներ, մայա էթնիկ խմբի ներկայացուցիչներից մեկը։ «Quiché» նշանակում է «շատ ծառեր», նաուատլ լեզվից՝ «վայր, որտեղ կան շատ ծառեր (մարդիկ)»։

Կիչեներին է պատկանում մեզոամերիկյան մշակույթի Popol Wuj (Պոպոլ Վուխ) գիրք-էպոսը և մեզոամերիկյան մայա քաղաքակրթության առավել հայտնի դրամատիկական ստեղծագործություններից մեկը՝ «Ռաբինալ Աչին»։

Համաձայն 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ կիչեները կազմել են Գվատեմալայի բնակչության 11%-ը, 14,636,487 ընդհանուր բնակչից՝ 1,610,013[1], լեզուն՝ կիչե, այլ բարբառներով հանդերձ պատկանում է մայա լեզվաընտանիքի կիչե-մայա լեզվաճյուղի կիչե խմբին։ Խոսում են նաև իսպաներեն։ Հավատը՝ կաթոլիկ, բողոքական։

Ծագում խմբագրել

 
Շուկա Չիչիկաստենանգո կիչեական քաղաքում

Էթնիկ լեգենդները կիչեներին տանում են դեպի տոլտեկներ. նրանք 10-11-րդ դարերում Գվատեմալա են եկել Տաբասկո նահանգից և գրավել են Կումարկախ մայրաքաղաքը կենտրոնական բարձրավանդակի հետ միասին։ 14-րդ դարում կիչե ժողովրդին էին ենթարկվում Գվատեմալայի տարբեր ժողովուրդներ։ 15-րդ դարում նրանցից առանձնացան կակչիկելիները և ձևավորեցին իրենց պետությունը։

Տնտեսություն և ավանդույթ խմբագրել

Ավանդական զբաղմունքներ՝ ձեռքով կատարվող հողագործություն (հիմնական բերքը՝ եգիպտացորեն), որսորդություն, ձկնորսություն, մեղվապահություն, իսպանական նվաճումներից հետո յուրացրել են գութանով հերկելը, այգեգործությունը, բանջարաբուծությունը։

Ավանդական արհեստներ՝ ոսկերչություն, խեցեգործություն, ձեռագործ աշխատանքներ, դիմակների, երաժշտական գործիքների պատրաստում։

Բնակարանային պայմաններն ու սնունդը նույնն է, ինչ մայաներինը։

Կանացի հագուստը՝ ասեղնագործ օձիքով սպիտակ շապիկ, մինչև ծնկները կամ ոտքի կոճը իջնող կիսաշրջազգեստ։ Տղամարդկանց մոտ պիջակները կրեոլյան տիպի են։ Տոների ժամանակ կրում են ազգային հագուստ՝ մինչև ծնկներն իջնող սև տաբատ, սև պիջակ, կարմիր գոտի, պայուսակը ուսի վրայով անցկացրած, սանդալներ, գլխարկ, որի տակ կարմիր թաշկինակն է։

Սոցիալական կազմակերպում խմբագրել

Ընդհանուր առմամբ, ընտանիքը փոքր է։

Հայտնի ներկայացուցիչներ խմբագրել

Կիչե ժողովրդից է սերում գվատեմալացի քաղաքական գործիչ, երկրում բնիկ բնակչության իրավապաշտպան Ռիգոբերտա Մինչուն, ով 1992 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Գրականություն խմբագրել

  • «Народы и религии мира», В. А. Тишков, М.-1989, 5-85270-155-6.
  • Պոպոլ Վուխ, Տոտոնիկապանի տոհմայի տերը
  • Ռաբինալ Աչի
  • «Латинская Америка», том 1, стр.573, М.-1979.
  • «Франсиско Эрнандес Арана Шахиль. «Памятная записка из Солола или Текпан-Атитлан, называемая также Летопись Какчикелей» (пер. В. Талаха). — Киев, 2009». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Carmack, Robert M. (1973). Quichéan Civilization: The Ethnohistoric, Ethnographic and Archaeological sources. Berkeley and Los Angeles: University of California Press. ISBN 0-520-01963-6. OCLC 649816

Արտաքին հղումներ խմբագրել