«Կինուլի» (ռուս.՝ «Кинули»), Վերա Չապլինայի վիպակը, որը բացում է նրա «Իմ սաները» և «Կենդանաբանական այգու կենդանիները» պատմվածքների շարքերը և նվիրված է գրող ամենահայտնի սանին՝ էգ առյուծ Կինուլիին։

Կինուլի
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվիպակ
ՀեղինակՎերա Չապլինա
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1937

Ստեղծման պատմություն խմբագրել

«Կինուլի» վիպակի հրատարակությանը նախորդել են Չապլինայի՝ 1935-1936 թվականներին լույս տեսած մի քանի ոչ մեծ հրապարակումներ, որոնք ստեղծվել են ակնարկ-ռեպորտաժ ժանրում և պատմում են արտասովոր չորքոտանի սանի մասին։ «Պատանի նատուրալիստ» № 8 ամսագրում 1935 թվականին տպագրված «Կինուլի» ակնարկը պատմում է առյուծի տնային դաստիարակության առաջին երկու ամիսների մասին, որից կենդանաբանական այգում հրաժարվել էր նրա մայրը։ 1936 թվականի «Մուրզիլկայի» № 1 համանուն ռեպորտաժն ընդգրկել է մեծացող էգ առյուծի 7-ամսյա կյանքի իրադարձությունները[1]։ «Կինուլի» (Դետգիզ, 1936) 16-էջանոց առանձին գրքույկը, որն ստեղծել է Վերա Չապլինան համանուն ֆիլմի կինոօպերատոր Անդրեյ Գլազովի հետ միասին[2], ամփոփում է կոմունալ բնակարանի սենյակում առյուծի մեկամյա կյանքի արդյունքը և ավարտվում նրա տեղափոխմամբ Մոսկվայի կենդանաբանական այգի։ Ընդ որում, այս գրքում հիմնական տեղն զբաղեցրել են լուսանկարները[3], իսկ նրա տեքստի բովանդակությունը զգալիորեն զիջում էր նախորդ հրապարակումներին։

Վիպակի առաջին ծավալուն տարբերակը հրապարակվել է Չապլինայի «Իմ սաները» (1937) գրքում՝ Դմիտրի Գորլովի և Գեորգի Նիկոլսկու նկարազարդումներով։ «Կինուլի» ստեղծագործության երկրորդ տարբերակը, որում տեղ են գտել նաև ռազմական ժամանակների իրադարձությունները, հրատարակվել է «Չորքոտանի ընկերներ» (ռուս.՝ «Четвероногие друзья», 1947) հեղինակային ժողովածուում։ Վերջնական խմբագրությունը լույս է տեսել «Կենդանաբանական այգու կենդանիները» (ռուս.՝ «Питомцы зоопарка», 1955) ժողովածուում։ Վիպակի ծավալը կազմել է 2,5 հեղինակային թերթ։ «Կինուլի» վիպակի վրա հեղինակն աշխատել է 20 տարի[4]։

  Արտաքին պատկերներ
  Մոսկովյան հրատարակության շապիկը (1941)
  Պորտուգալական հրատարակության շապիկը (1963)
  Նյույորքյան հրատարակության շապիկը (1965)

1939 թվականին վիպակն առաջին անգամ հրատարակվել է արտասահմանում առանձին գրքով՝ Vera Chaplina «My animal friends», George Routledge & Sons Ltd., London։ Այն հրատարակվել է ավելի քան 150 անգամ Ռուսաստանում և արտասահմանում, թարգմանվել է 33 լեզվով՝ ադիգեերեն (1954), անգլերեն (երեք տարբերակ՝ 1939, 1956 և 1970), արաբերեն (1959), բալկարերեն (1963), բելառուսերեն (1949), բենգալերեն (1976), բուլղարերեն (1950), հունգարերեն (երկու տարբերակ՝ 1949 և 1955), վրացերեն (1961), եբրայերեն (1961), իսպաներեն (1958), կաբարդիներեն (1962), ղազախերեն (1952), չինարեն (1951-1957), կորեերեն (1959), լատվիերեն (1952), մոլդովերեն (1952), գերմաներեն (1949-1958), լեհերեն (1950), պորտուգալերեն (1963), ռումիներեն (1953), սերբերեն (1962), սլովակերեն (1950), ուդմուրտերեն (1959), ուզբեկերեն (1952), ույղուրերեն (1954), ուկրաիներեն (2007), ուրդու (1959), ֆրանսերեն (1956), հինդի (1959), չեխերեն (1950), էստոներեն (1954), ճապոներեն (1956)[5]։ 1975 թվականին «Կինուլի» վիպակը լույս է տեսել Բրեյլի գրերով «Просвещение» հրատարակչության կողմից։

Սյուժեն խմբագրել

Վիպակում ներկայացվում է էգ առյուծ Կինուլիի՝ Վերա Չապլինայի սանի և 1930-1940-ական թվականների Մոսկվայի կենդանաբանական այգու «աստղի» իրական պատմությունը։ Նրանից հրաժարվել է մայրը (այդտեղից էլ Չապլինայի հորինած մականունը), և կորյունը կարող էր սատկել։ Սակայն Վերա Չապլինան՝ Մոսկվայի կենդանաբանական այգում ստեղծված մատղաշ կենդանիների հրապարակի ղեկավարն ու նախաձեռնողը, նրան տանում է իր տուն՝ կոմունալ բնակարանի սենյակ։

«Արտասովոր բնակչի» դաստիարակության և արկածների, հարևանների և լուսանի ձագի հետ նրա շփման, Մոսկվայի փողոցներով զբոսնելու, կինոյում նկարահանվելու, հիվանդության և ապաքինման պատմությունները, խաբեբայի հետ պատահած դեպքն ու այլ դրվագներ ընդգրկում են մի ամբողջ տարվա իրադարձություններ՝ Կինուլիի մանկությունից մինչև այն պահը, երբ նա դառնում է գրեթե չափահաս առյուծ։

Այդ եզակի փորձի մասին գրել են թերթերը, և ֆիլմեր են նկարահանվել, «Կինուլիի» ոչ սովորական անունն իմացել են ամբողջ երկրում և նրա սահմաններից դուրս։ Վերա Չապլինան, որը կարճ ժամանակ առաջ էր թողարկել իր առաջին գիրքը, սկսել է նոր վիպակ գրել գրեթե օրագրի տեսքով[6], որը շարունակվել է նաև մեկամյա Կինուլիի՝ կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո։

Ֆիլմի վերջին սյուժետային շրջադարձը թվագրվում է 1943 թվականով, երբ Վերա Չապլինան վերադառնում է Մոսկվայի կենդանաբանական այգի՝ կենդանիների մի մասի Սվերդլովսկում երկու տարի տարհանման մեջ գտնցելուց հետո։ Կինուլիի հետ հանդիպումը՝ գրողի կյանքի ամենահուզիչ պահերից մեկը, դարձել է ստեղծագործության հանգուցալուծումն ու ավարտը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Тавьев, 2016, էջ 48, 63
  2. «Կինուլի» — գիտաֆանտաստիկ ֆիլմ, 1 մաս, Մոստեխֆիլմ, 1935, ռեժիսոր՝ Բորիս Պավլով, սցենարիստ՝ Վերա Չապլինա, օպերատոր՝ Անդրեյ Գլազով, երաժշտական ձևավորումը՝ Գ. Բերեզովսկու (Репертуарный бюллютень. М. 1935, № 6), ֆիլմը չի պահպանվել։
  3. Сканированное издание «Кинули» (1936) из архива Веры Чаплиной
  4. Тавьев, 2016, էջ 66-67, 99, 107
  5. По авторским экземплярам отдельных изданий В. В. Чаплиной, хранящихся в архиве писательницы, книжным летописям Российской книжной палаты, каталогам РГБ и ряда зарубежных библиотек.
  6. Тавьев, 2016, էջ 52-56

Գրականություն խմբագրել

  • Чаплина В. В. «Мои воспитанники. Питомцы зоопарка» (Рассказы. В 2-х томах.) — М.: Дрофа, 2001
  • Лидина М. Кинули // Детская литература. 1937, № 4. — С. 30—31.
  • Макаров А. «Мои воспитанники» // Детская литература. 1938, № 6. — С. 26—27.
  • Дмитриев Ю. Д. О Творчестве В.В.Чаплиной // Начальная школа, 1956, № 1. — С. 41—42
  • Чудакова М. О. Про зверят // Семья и школа, 2009, № 11. — С. 22—23
  • Тавьев М. Ю. О Вере Чаплиной // Биология. 2014, № 1. — С. 6-16.
  • Тавьев М. Ю. Вера Чаплина. Жизнь и творчество. — СПб.: ИД «Петрополис», 2016. — 224 с. — ISBN 978-5-9676-0766-0