Կինթայր թերակղզի, (գաել.՝ Cinn Tìre, անգլ.՝ Kintyre), թերակղզի արևմտյան Շոտլանդիայում, Արգայլ և Բյուտ վարչական շրջանի հարավարևմտյան մասում։ Թերակղզին ձգվում է հարավից հյուսիս, մինչև Իսթ Լոխ Թարբերտ մոտ 30 մղոն (48կմ)։ Կինթայրից անմիջապես դեպի հյուսիս ընկած տարածքը հայտնի է Նափդել անվամբ։ Կինթայրը երկար և նեղ թերակղզի է՝ արևմտյան և արևելյան ափերը միմյանցից հեռու են ոչ ավել քան 11 մղոն (18կմ)։ Կինթայր թերակղզու արևելյան ափը փակում են Կիլբրանան Սաունդի ափամերձ գագաթները, որոնցից է Թոր Մորը։ Թերակղզու կենտրոնական մասը հիմնականում բլրապատ մորեններ են։ Ափամերձ տարածքները և թերակղզու խորքը, այնուամենայնիվ, արգավանդ է և բերրի։ Կինթայրը երկար ժամանակ բաղձալի տարածք է եղել բնակիչների համար, ներառյալ շոտլանդացիների նախնիների, որոնք գաղթել էին Ալսթերից դեպի արևմտյան Շոտլանդիա և վիկինգների համար, որոնք նվաճեցին տարածքը և բնակություն հաստատեցին այնտեղ Ք.Ա. երկրորդ հազարամյակի սկզբներին։ Տարածքի գլխավոր քաղաքը Քեմբելթաունն է, որը 18-րդ դարի կեսերից ի վեր եղել է արքայական գյուղաքաղաք։ Տարածքի տնտեսությունը երկար ժամանակ հիմնված էր ձկնորսության և անասնապահության վրա, թեպետ Քեմբելթաունը համաշխարհային հռչակ է վայելում որպես աշխարհի ամենանրբահամ վիսկի արտադրող։ Քեմբելթաունի վիսկին բազմաթիվ մրցույթների հաղթող է ճանաչվել։

Կինթայր թերակղզի
անգլ.՝ Kintyre
գաել.՝ Cinn Tìre

Ողողող ջրեր Ատլանտյան օվկիանոս
Ամենաբարձր կետը 454 մ
Երկիր Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Վարչատարածքային բաժանում Շոտլանդիա
Կինթայր թերակղզի (Միացյալ Թագավորություն)##
Կինթայր թերակղզի (Միացյալ Թագավորություն)
Վիքիպահեստում

Բնակավայրեր խմբագրել

 
Կինթայր թերակղզու հյուսիսարևելյան ափը Սքիփնեսի հյուսիսից
 
Սքիփնեսի ամրոցը
  • Աչինհոն
  • Բելոչանթայ
  • Քեմբելթաուն
  • Քառադեյլ
  • Կլաչան
  • Քլոնեյգ
  • Դրամլեմբլ
  • Գլենբար
  • Գրոգփորթ
  • Կիլչենզի
  • Մաչռիհանիշ
  • Մոսդեյլ
  • Փենինվեր
  • Սադդել
  • Սքիփնես
  • Սաութենդ
  • Սթյուարտոն
  • Թեյնլոուն
  • Թարբերտ
  • Ուայթհաուզ

Տրանսպորտ խմբագրել

Կինթայր թերակղզում գործող հասարակական տրանսպորտի բոլոր տեսակների մասին ամբողջական տեղեկատվություն կարելի է գտնել Traveline Scotland կայքում։

Ավտոբուսային ծառայություն խմբագրել

  • Կինթայր թերակղզուց գործում են դեպի Գլազգո և հակառակ ուղղություններով ավտոբուսներ, որոնց սպասարկում է Ուեսթ Քոսթ Մոթորսը (West Coast Motors Արխիվացված 2020-11-03 Wayback Machine)՝ Սքոթիշ Սիթիլինկ ընկերության միջոցով։
  • Կինթայր թերակղզում գործում են նաև ավտոբուսներ, որոնց սպասարկում է միայն Ուեսթ Քոսթ Մոթորսը (West Coast Motors Արխիվացված 2020-11-03 Wayback Machine)

Օդային տրանսպորտ խմբագրել

Ծովային տրանսպորտ խմբագրել

  • Կինթայր թերակղզու ափամերձ բնակավայրերի միջև ծովային ուղևորափոխադրումներն իրականացնում է Կալեդոնյան ՄաքԲրեյն ընկերությունը՝ հետևյալ ուղղություններով
    • Քլեյոնիգ - Լոխրանձա (ամռանը)
    • Կենակրեյգ - Այլա
    • Թարբերտ - Լոխրանձա (ձմռանը)
    • Թարբերտ - Պորտովադի
    • Թեյինլոն - Գիգա
    • Քեմբելթաուն- Արդրոսան (ամռանը)
  • Kintyre Express-ի կողմից

Երկաթուղի խմբագրել

Ներկայումս թերակղզում երկաթուղի չի գործում։ 1876 թվականից մինչև 1631 թվականը գործել է Քեմբելթաուն-Մաչռիհանիշի թեթև երկաթուղին, որը սկզբնապես կառուցվել էր ածուխ տեղափոխելու նպատակով։

Պատմամշակութային վայրեր խմբագրել

 
Հին եկեղեցու ավերակներ Կիլչենզիում, ներքևում՝ մեղվի փեթակներով
  • Կլաչան եկեղեցի - միջնադարյան փորագրված գերեզմանային սալերով
  • Կիլչենզի եկեղեցի
  • Կիլչհաուզլենդի մատուռ, Փենինվերի մոտ
  • Կիլքոմկիլ, Սաութենդ- Ս. Կոլոմբայի մատուռ, փորագրված գերեզմանաքարեր, մոտակայքում՝ «Ս. Կոլոմբայի ոտնահետքեր»
  • Քիլին - Ս. Ջոն եկեղեցի- Կինթայրի ամենակարևոր միջնադարյան վանական եկեղեցին[1] -փորագրված գերեզմանասալեր
  • Քիլինի և Կիլչենզիի 18-րդ դարի եկեղեցի (միավորված մեկ ընդհանուր վանական համալիրի մեջ)
  • Սադդելի աբբայություն
  • Սադդել ամրոց
  • Սքիփնեսի ամրոց
  • Թարբերտ ամրոց

Նախապատմական ժառանգություն խմբագրել

 
Կինթայր թերակղզին Տորիսդեյլ ծովածոցից
  • Ավինագիլան մենհիր
  • Բոլոչրոյի մենհիր
  • Բիչար մենհիր, Թայինլոնի մոտ
  • Քոռիքռևի աշտարակ (նեոլիթյան դարաշրջան) - անեղծ
  • Դան Սքայգի բերդ (Երկաթի դար), Կլաչանի մոտ
  • Կիլդոնան բերդ
  • Քեյլի մատուռի և Ս. Կոլոմբայի մատուռի մոտ, Դանավերտի ծովածոցի մոտ կա մի ժայռ, որի վրա դրոշմված են երկու մարդկային ոտնատեղեր՝ այնտեղ, որտեղ առաջին անգամ Ս. Կոլոմբան ոտքը դրել է գետնին։ Ոտնահետքերից մեկը նոր է, մյուսը՝ բավական հին։ Այս ժայռադրոշմների հետ են կապված եղել թագադրման զանազան ծիսակարգեր։

Ազնվականական տիտղոսներ խմբագրել

  • Ռոբերտ Ստյուարտ, Կինթայրի դուքս (վերացած)
  • Կինթայրի և Լոռնի մարկիզ (Արգայլի դքսի մի ճյուղը)

Տես նաև խմբագրել

Առնչվող երգեր խմբագրել

  • Կինթայր թերակղզու հետ առնչվող երգերից ամենահայտնին Պոլ ՄաքԿարտնիի «Mull of Kintyre» երգն է, որը թողարկվել է 1977 թվականին։ Երգը կատարել է Պոլ ՄաքԿարտնիի և նրա կնոջ՝ Լինդայի հիմնադրած «Wings» ռոք խումբը։ Երգը գովերգում է գեղատեսիլ թերակղզին, որտեղ երգիչը 1966 թվականից ի վեր Հայ Փարկ ագարակի սեփականատերն էր։ Երգը դարձավ «Wings» խմբի կատարած մեծագույն հիթը Միացյալ Թագավորությունում, որտեղ այն դարձավ Սուրբ Ծննդյան տոների առաջատար երգը և առաջին սինգլը, որի ավելի քան երկու միլիոն օրինակ վաճառվեց Միացյալ Թագավորությունում։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Newton, Norman S (1999). Kintyre.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինթայր թերակղզի» հոդվածին։