Կինգիսեպ (ռուս.՝ Кингисепп)[2][3][4], Ռուսաստանի քաղաքներից (1784 թվականից) Լենինգրադի մարզի Կինգիսեպ շրջանի վարչական կենտրոնը և Կինգիսեպյան քաղաքային բնակավայր։ Հիմնադրվել է ազնվական Իվան Ֆյոդորովիչի կողմից 1384 թվականին, որպես Յամ ամրոց։

Բնակավայր
Կինգիսեպ
ռուս.՝ Ямбург
ռուս.՝ Ям
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1384 թ.
Մակերես29 կմ²
ԲԾՄ25,6 մետր
Բնակչություն46 747 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ81375
Փոստային դասիչ188455–188456
Պաշտոնական կայքkingisepp-mo.ru
Կինգիսեպ (Ռուսաստան)##
Կինգիսեպ (Ռուսաստան)

Անվանում խմբագրել

1703-1922 թվականներին քաղաքը կոչվում էր Յամբուրգ[2][5], ապա ի պատիվ էստոնական հեղափոխական Վիկտոր Կինգիսեպի վերանվանվել է Կինգիսեպ։

Պատմություն խմբագրել

Նովգորոդի առաջին տարեգրության կրտսեր խմբագրի խոսքերով Յամ քաղաքը կառուցվել է 1384 թվականին[6][7]։ Նովգորոդի հանրապետության իշխան Պատրիկեեմի գլխավորությամբ սահմանը ամրապնդել են գերմանական և շվեդական զավթիչներից` հարձակման ժամանակ։ Բերդաքաղաքը ուներ ամուր, քարե պատ։ Համապատասխանաբար դիմացել է 1395 և 1444-1448 թվականների Շվեդիայի բանակի և Լիվոնսյան համադաշնության պաշարումներին։ 1935 թվականին այդ նույն տարեգրությունում հիշատակվում է, որպես Յամս քաղաք, 1397 թվականին՝ Յամսկի քաղաք, 1444 թվականին՝ Յամա։ Ամրոցը Յամա անունը ստացել է տեղանքում՝ հարավային ծոցում ապրող յամ ցեղերի անվանումից։ Լիվոնյան և Հանզենյան աղբյուրներում Յամա քաղաքը մինչ 15-րդ դարի վերջը կոչվում էր Նիենսլոտ, այսինքն՝ Նոր դղյակ, Նոր քաղաք։ Հիմնադրումից հետո Իվանգորոդ քաղաքը արևմտյան քրոնիկաներում տարածում գտավ Յամայի ռուսական անվանումը[8]։ Քաղաքը 15-րդ դարից դառնում է ոչ միայն ռազմական, այլև արհեստների և առևտրի կենտրոն։ 1583 թվականին քաղաքը զիջել են Շվեդիային, 1595 թվականին վերադարձվել է։ Սակայն 1617 թվականին նորից զիջել են։ 1681 թվականին պայթեցվել են ամրոցի պատերը և աշտարակները։

Ռուսական կայսրություն խմբագրել

1700-1721 թվականների Հյուսիսային պատերազմի ժաքմանակ քաղաքը առաջին անգամ գրավել են ռուսական զորքերը 1700 թվականի սեպտեմբերի 10-ին[9]։ 1703 թվականի մայիսի սկզբին քաղաքին մոտացավ ռուսական ջոկտը՝ գեներալ-մայոր ֆոն Բերդենի գլխավորությամբ։ Պաշարումից կարճ ժամանակ հետո՝ մայիսի 14-ին շվեդական կայազորը նահանջեց։ Քաղաքը Ռուսաստանի կազմի մեջ է մտել 1721 թվականի Նիշտադտի հաշտության պայմանագրով և պահպանվել է շվեդական անվանումը՝ Յամբուրգ։ 18-րդ առաջին կեսին զարգացում ապրեց ապակու արդյունաբերությունը, իսկ 18-րդ դարի վերջում արդեն գործում էր տեքստիլ արդյունաբերություն[10]։ 1930-ական թվականներին այստեղ է ապրել Հայրենական մեծ պատերազմի հերոս Կառլ Բիստրոմը։ 19-րդ դարի սկզբում Յամբուրգ քաղաքը Պետերբուրգի շրջանում ամենաաղքատն էր։ Մինչև հեղափոխոիթյուն բնակչության մեծ մասը եղել են զինծառայողներ։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ Յամբուրգ քաղաքում էր տեղակայված 146-րդ հետևակային գնդի 37-րդ դիվիզիան։

Խորհրդային ժամանակաշրջան խմբագրել

1703 թվականի մայիսի սկզբին Յամբուրգին մոտեցավ ռուս գեներալ-մայոր Վարդեն Նիկոլայի ջոկատը։ 1919 թվականի մայիսի 17-ին՝ առաջին հարձակման ժամանակ առգրավվել է Պետրոգրաի հյուսիսային շենքը, սակայն օգոստոսի 5-ին հետ վերադարձվեց։ Պետրոգրադի երկրորդ հարձակման ընթացքում քաղաքը գրավել է առաջին կորպուսի հյուսիս արևմտյան բանակը։ 1922 թվականին քաղաքը վերանվանվել է Կինգիսեպ՝ Էստոնիայի կոմունիստ Վիկտոր Կինգիսեպի պատվին։ 1963 թվականի դեկտեմբերի 25-ին նոր կառուցված Ֆոսֆորի գործարանում արտադրվեց առաջին պարարտանյութը՝ ֆոսֆորային այլուրը[11]։ Արդյունքում տվյալ գործարանը դարձավ Կինգիսեպի հիմնական ձեռնարկություններից մեկը։ 1984 թվականի հոկտեմբերի 11-ին ԽՍՀՄ-ի գերագույն խորհրդի հրամանով «Ֆաշիստական զավթիչների դեմ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ արիության և ցուցաբերած դիմադրության համար» Կինգիսեպ քաղաքը պարգևատրվեց Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով։

Նոր ժամանակաշրջան խմբագրել

2001 թվականի դեկտեմբերի 13-ին քաղաքին միացրեցին Լեսոբիրժա և Կասկալովկա ավանները, ինչպես նաև Նոր Լուցք գյուղը[12]։ Քաղաքը համարվում է «Նոր ժամանակների Հանզայի միություն» կազմակերպության անդամ[13]։

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գնվում է Լուգա գետի հարավ արևմտյան մասում՝ Սանկտ Պետերբուրգից 130կմ հեռավորության վրա[14][15]։

Կլիմա խմբագրել

  • Օդի միջին ջերմաստիճան—5,4 °C
  • Քամու միջին արագություն—2,3մ/վ

Բնակչություն խմբագրել

2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով, ըստ բնակչության թվի, Ռուսաստանի Դաշնության[16] 1112[17] քաղաքների ցանկում գտնվում է 338-րդ տեղում։

Էկոնոմիկա խմբագրել

  • Ալեքսիս կրաքարի գործարան[18]
  • Ֆինանսա-արդյունաբերական խումբ ROSSTRO-VELOX(մշտական կողապատում)[19]
  • Ֆոսֆորի արդյունաբերություն(հանքային պարարտանյութեր)[20]

Պատկերասրահ խմբագրել

           
Եկատիրինյան տաճար Յամբուրգի Ավետարանական-Լյութենական մուտքը Ժամանակակից բնակարանային գույք Պարտիզանական շարժման մարտիկներին նվիրված հուշարձան Կառլ Բիստրոմի հուշարձանը Պյոտր Կլոդտի քանդակը Ռոմանովկա զբոսայգում Կինգիսեպի Գավառագիտական թանգարան

Զանգվածային լրատվության միջոցները խմբագրել

Ռադիո խմբագրել

  • 67,67 — Ռուսաստանի ռադիո
  • 87,8 — Վանյա ռադիո
  • 88,6 — Պլազմա ռադիո
  • 90,2 —Կինգիսեպն այսօր ռադիո[21]
  • 98,0 — Ցնցում ռադիո
  • 99,3 —Եվրոպա+
  • 100,3 —Ավտոռադիո
  • 104,2 — Ճանապարհային ռադիո
  • 106,2 — Պիտեր FM
  • 107,1 — Ռեկորդ ռադիո[21]

Հեռուստատեսություն խմբագրել

  • 06 — Էն-Տե_Վե
  • 10 — 5-րդ ալիք
  • 21 — Առաջին ալիք
  • 30 — Ռուսաստանի առաջին մուլտիպլեքս թվային հեռուստատեսություն
  • 37 — Ռոսիա 1
  • Կինգիսեպի հեռուստատեսություն «Յամ TV»

Թերթեր խմբագրել

Եղբայր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. 2,0 2,1 Агеенко Ф. Л. Собственные имена в русском языке: Словарь ударений. — М.: Изд-во НЦ ЭНАС, 2001. — С. 145. — 376 с.
  3. Словарь географических названий СССР/ГУКГ, ЦНИИГАиК 2-е изд., перераб. и доn. М., Недра, 1983. 296 с., с. 113.
  4. еографические названия России: топонимический словарь: более 4000 единиц / Е. М. Поспелов. — М.: АСТ: Астрель, 2008. — 523, ISBN 978-5-271-20728-0, с. 228.
  5. Ямбург, город // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  6. Новгородская первая летопись старшего и младшего изводов. М.; Л., 1950. 576 с. Опись А, № 10183
  7. Новгородская летопись. Проверено 26 сентября 2011. Архивировано 4 февраля 2012 года.
  8. Клейненберг И. Э. О названии новгородского пригорода Ямы в западных источниках XV в.
  9. Под ред. Л. Г. Бескровного и Г. А. Куманева. Северная война 1700–1721 гг. Сборник документов. Т. I (1700–1709 гг.). — Первое. — Москва: Объединенная редакция МВД РФ; Кучково поле, 2009. — С. 54. — 528 с. — ISBN ISBN 978-5-8129-0093-9 (Объединенная редакция МВД) ISBN 978-5-9950-0053-2 (Кучково поле).
  10. Аббат Жоржель. Путешествие в Петербург. — Рыцарь трона. — М.: Фонд Сергея Дубова, 2012. — 400 с. — (История России и Дома Романовых в мемуарах современников. XVII—XX вв.). — ISBN 978-5-94177-016-8
  11. Промышленная Группа «Фосфорит»
  12. Областной закон Ленинградской области От 13.12.2001 № 72-ОЗ об упразднении населённых пунктов деревни Новый Луцк, посёлков Лесобиржа и Касколовка Кингисеппского района Ленинградской области
  13. Официальный сайт администрации МО «Кингисеппское городское поселение». kingisepp-mo.ru. Проверено 21 июля 2012. Архивировано 5 августа 2012 года.
  14. Расстояние между Санкт-Петербургом и Кингисеппом
  15. Расчёт расстояний между городами РФ, расчёт маршрута по СНГ. Расстояние от Санкт-Петербурга до Кингисеппа Արխիվացված 2014-01-01 Wayback Machine.
  16. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2016 года. Таблица «31. Численность населения городов и пгт по федеральным округам и субъектам Российской Федерации на 1 января 2016 года». RAR-архив
  17. с учётом городов Крыма
  18. NordKalk «Алексеевка»
  19. ПГ РОССТРО
  20. Общество с ограниченной ответственностью «Промышленная Группа „Фосфорит“»
  21. 21,0 21,1 Радиостанции в Кингисеппе.
  22. Алексей СТАРКОВ. Побратим Йыхви — российский Кингисепп — за развитие российско-эстонских отношений
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինգիսեպ» հոդվածին։