Կիմ Իլ Սոնգ (կորեերեն՝ 김일성, Կիմ Իլ Սոնգ, ապրիլի 15, 1912(1912-04-15)[2][3][4][…], Mangyongdae District, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ - հուլիսի 8, 1994(1994-07-08)[2][3][4][…], Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն), հայտնի նաև «Մեծ Առաջնորդ» պատվանունով Հյուսիսային Կորեա պետության հիմնադիր և փաստացի ղեկավար (1948-1994, պետության ղեկավար՝ 1972 թվականից)։ Կորեական պետական գաղափարախոսության՝ չուչխեի հիմնադիր։ 1948-1972 թվականներին զբաղեցրել է ԿԺԴՀ նախարարների խորհրդի նախագահի, իսկ 1972 թվականից մինչև մահը՝ ԿԺԴՀ նախագահի պաշտոնները, թեև նրա իրական իշխանությունը կայանում էր Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 1953 թվականից՝ մարշալ, իսկ 1992 թվականից՝ գեներալիսիմուս[9]։ Պաշտոնական տիտղոսն ինչպես կենդանի ժամանակ, այնպես էլ մահից հետո՝ «Մեծ առաջնորդ ընկեր Կիմ Իլ Սեն» (կորեերեն՝ 위대한 수령 김일성동지)։ Մահից հետո հայտարարվել է Կորեայի «հավերժ նախագահ»։

Կիմ Իլ Սոնգ
김일성
 
Կուսակցություն՝ Կորեայի աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝ Jilin Yuwen High School?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն Կորեացիներ
Դավանանք անկրոնություն
Ծննդյան օր ապրիլի 15, 1912(1912-04-15)[2][3][4][…]
Ծննդավայր Mangyongdae District, Կորեան Ճապոնիայի տիրապետության տակ
Վախճանի օր հուլիսի 8, 1994(1994-07-08)[2][3][4][…] (82 տարեկան)
Վախճանի վայր Փհենյան, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Թաղված Kumsusan Palace of the Sun
Դինաստիա Կիմ հարստություն
Քաղաքացիություն  Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն
Ի ծնե անուն կորեերեն՝ 김성주
Հայր Կիմ Հյոնգ Ջիկ
Մայր Կիմ Բան Սոկ
Ամուսին Կիմ Ջունգ Սուկ և Կիմ Սոնգ Է
Զավակներ Կիմ Ջոնգ Իլ, Կիմ Ման Իլ, Կիմ Կյոնգ Հուի, Կիմ Փյոնգ Իլ, Kim Yong-il?[5] և Kim Kyong-chin?[6]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Order of the Tribute to the Republic Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ Սպիտակ առյուծի շքանշան Խոսե Մարտի շքանշան Պլայա Խիրոն շքանշան «Ինդոնեզիայի Հանրապետության աստղ» շքանշան Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ Կամբոջիայի արքայական շքանշանի Մեծ խաչ Հարավսլավական աստղ շքանշան Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան «Սոցիալիզմի հաղթանակ» շքանշան Մադագասկարի ազգային շքանշան Order of Eduardo Mondlane, 1st class[8] Կլեմենտ Գոտվալդի շքանշան[7] ԿԺԴՀ հերոս ԿԺԴՀ հերոս ԿԺԴՀ հերոս Hero of Labor Պետական դրոշի շքանշան Order of Freedom and Independence, 1st class Order of Freedom and Independence, 1st class Սուխբաաթարի օրդեն Մալիի Ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ Մոնոյի շքանշան Կառլ Մարքսի շքանշան Սուգուստո Սեզար Սանդինո շքանշան և Հարավսլավական մեծ աստղի շքանշան

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Կիմ Իլ Սենի կենսագրությունը պատված է լեգենդներով և առասպելներով․ ճշմարտությունը հորինվածից տարբերելը բավականին դժվար է[9]։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Կիմ Սոն Չժուն ծնվել է 1912 թվականի ապրիլի 15-ին Պխենյանից ոչ հեռու գտնվող Նամնի գյուղում՝ գյուղական ուսուցիչ Կիմ Խյոն Չժիկի ընտանիքում, ով վաստակում էր նաև բուսաբուժությամբ՝ Հեռավոր Արևելյան բժշկության դեղատոմսերով։ Կիմ Իլ Սենի վաղ կենսագրություններից մեկում, որը հրատարակվել է Ճապոնիայում 1964 թվականին Հյուսիսային Կորեայի աջակցությամբ, ասվում է, որ նա ծնվել է մոր տանը՝ Չխինչժոնում, թեև մեծացել է Մանգյոնդեում[10]։ Որոշ տվյալներով՝ Կիմերի ընտանիքը բողոքական էր․ այսպիսով, մայրը՝ Կան Բան Սոկը (1892—1932), տեղի բողոքական քահանայի դուստրն էր։ Ինչպես և կորեական ցածր խավի մտավորական ընտանիքների մեծ մասը, Կիմ Խյոն Չժիկը և Կան Բան Սոկն ապրում էին ոչ հարուստ, երբեմն կարիքի մեջ էին։ Հյուսիսային Կորեայի պատմագրությունը հաստատում է, որ Կիմ Իլ Սենի ծնողները ճապոնացիների կողմից գրավված Կորեայի ազգային-ազատագրական շարժման ղեկավարների թվում էր։ Ըստ ճապոնական հետազոտողների՝ Կիմ Խյոն Չժիկը իսկապես մասնակցում էր 1917 թվականին ստեղծված ոչ մեծ անօրինական ազգայնական խմբի գործունեությանը, թեև առաջատար դեր չէր խաղում[11]։

Կյանքը Չինաստանում խմբագրել

1920 թվականին Կիմերի ընտանիքը տեղափոխվեց Չինաստան՝ Մանջուրիա, որտեղ փոքր Կիմ Սոն Չժուն սկսեց սովորել չինական դպրոցում։ Արդեն Գիրինում, բարձր դասարաններում Կիմ Սոն Չժուն ընդգրկվեց ընդհատակյա մարքսիստական խմբակի մեջ, որը ստեղծվել էր տեղի չինական կոմերիտմիության անօրինական կազմակերպության կողմից։ Խմբակն իսկույն ևեթ բացահայտվեց իշխանությունների կողմից, և 1929 թվականին 17-ամյա Կիմ Սոն Չժուն, ով անդամներից ամենակրտսերն էր, ձերբակալվեց կես տարով։ Հայրը՝ Կիմ Խյոն Ջիկը, մահացել էր դեռևս 1926 թվականին․ մահը վրա հասավ ճապոնական բանտում առողջության վատթարացմամբ։

1932 թվականի ապրիլի 25-ին Կիմ Իլ Սենը գլխավորեց հակաճապոնական չինական պարտիզանական շարժման զինված մասնակիցների ջոկատը։ Մոտավորապես հենց այդ ժամանակ ընդունեց Խան Բեր (Միակ աստղ) և Կիմ Իլ Սեն (Ծագող արև) կեղծանունները։ Վերջին անվան հիերոգլիֆների չինական ընթերցմամբ կեղծանունը հնչում էր Ցզին Ժիչեն, որով Կիմ Սոն Չժուին սկզբնական շրջանում ճանաչում էին ԽՍՀՄ-ում և Չինաստանում։

Երիտասարդ պարտիզանն արագ առաջ էր գնում կարիերայում․ 1934 թվականին Կիմ Իլ Սենը 2-րդ առանձին դիվիզիայի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարն էր, որը շուտով ընդգրկվեց 2-րդ պարտիզանական բանակի կազմի մեջ։ 2 տարի անց զբաղեցրեց 6-րդ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, որն անվանում էին «Կիմ Իլ Սենի դիվիզիա»։

Ըստ չապացուցված տարբերակներից մեկի՝ Կիմ Իլ Սենի առաջին կինը Կիմ Խյո Սունն էր, ով ծառայում էր նրա ջոկատում[9]։ 1940 թվականին այդ կինն իբր գերի ընկավ ճապոնացիների մոտ և եթե հավատանք լուրերին, նրանց կողմից մահապատժի ենթարկվեց։ Ըստ այլ պատմությունների՝ իբր նա ապրում էր ԿԺԴՀ-ում և զբաղեցնում էր տարբեր, միջին մակարդակի պատասխանատու պաշտոններ։ Հայտնի է, որ դեռևս Մանչժուրիայում Կիմ Իլ Սենի կինը դարձավ պարտիզանուհի Կիմ Չեն Սուկը՝ մի բատրակի դուստր Հյուսային Կորեայից։ Նրա Մեծ առաջնորդը, ինչպես հետո հիշում էր վերջինս, առաջին անգամ տեսավ նրան 1935 թվականին, իսկ ամուսնացավ 5 տարի անց՝ 1940 թվականին։

1937 թվականի հունիսի 4-ին 200 պարտիզան Կիմ Իլ Սենի հրամանատարությամբ անցան ճապոնամանչժուրյան սահմանը և առավոտյան հանկարծակի գրոհեցին ոչ մեծ Պոչխոնբո քաղաքը՝ ոչնչացնելով տեղի ոստիկանական պահակետը և ճապոնական որոշ կառույցներ։ Այս գործողությունը առաջ մղեց Կիմ Իլ Սենին, քանի որ դարձավ պարտիզանների մղած առաջին հաջող ճակատամարտը հենց Կորեայի տարածքում և ոչ թե Մանչժուրիայի չինական շրջաններում։

Ըստ Կոմունիստական ինտերնացիոնալի հետախուզական զեկույցի[12]՝ 1940-1941 թվականներին Կիմ Իլ Սենը ղեկավարում էր հարավարևելյան Մանչժուրիայում ճապոնացիների դեմ մղվող ռազմական գործողությունները՝ զբաղեցնելով առաջին Միացյալ ժողովրդական հեղափոխական բանակի 2-րդ ուղղության հրամանատարի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 김일성 세기와 더불어 (կոր.)평양시: 외국문출판사, 1992.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. http://www.sweetandtastytv.com/blog/2013/04/16/a-detailed-look-at-north-koreas-ruling-family
  6. https://nkleadershipwatch.wordpress.com/kim-family/kim-kyong-chin/
  7. http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rkg.pdf
  8. https://gazettes.africa/akn/mz/officialGazette/government-gazette-series-i-supplement-no-2/1984-07-14/28/por@1984-07-14
  9. 9,0 9,1 9,2 Ланьков А. Н. Ким Ир Сен: Попытка биографического очерка // Северная Корея: вчера и сегодня. — М.: Восточная литература, 1995. (расширенная версия)
  10. Ланьков А. Н. КНДР вчера и сегодня. Неформальная история Северной Кореи. — М.: Восток-Запад, 2005. — 448 с. — 3000 экз. — ISBN 5-478-00060-4
  11. 와다 하루키 (Вада Харуки). 김일성과 만주항일전쟁 (Ким Ир Сен и антияпонская война в Маньчжурии) p.28.
  12. Справка К. Ф. Вилкова, И. П. Плышевского, А. Г. Зюзина и А. И. Когана «Состояние партийных организаций и партизанского движения в Маньчжурии», Москва, 23.05.1941 // РГАСПИ. Ф. 514. Оп.1. Д.944. Л.14-104

Գրականություն խմբագրել

  • Краткая история революционной деятельности товарища Ким Ир Сена, Пхеньян: Издательство литературы на иностранных языках, 1969
  • Ланьков, A. Н. Неформальная история Северной Кореи. М.: Восток-Запад, 2004
  • Шатаев А. В. И. В. Сталин, СССР и КНР в судьбах КНДР. Горно-Алтайск. 2013. 146 стр.
  • Балканский А. Ким Ир Сен. М.: 2011. Молодая гвардия. (Серия ЖЗЛ: серия биографий; выпуск 1343).272 стр.
  • Товарищ Ким Ир Сен — гениальный мыслитель и теоретик. Пхеньян: Издательство литературы на иностранных языках, 1975.
  • Сделан в СССР (История Великого Кормчего) // «Совершенно секретно», No.9/268, Анатолий ЖУРИН, 1 Сентября 2011
  • Грибачёв Н. М. Ким Ир Сен (поэма, 1950).

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 430