Կիմ Աղաբեկյան

հայ գրականագետ

Կիմ Բագրատի Աղաբեկյան (մարտի 15, 1938(1938-03-15), Հարժիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 25, 2020(2020-07-25)[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (2006), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1978)։

Կիմ Աղաբեկյան
Ծնվել էմարտի 15, 1938(1938-03-15)
ԾննդավայրՀարժիս, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհուլիսի 25, 2020(2020-07-25)[1] (82 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունգրականագետ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1966)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1994)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
Կիմ Աղաբեկյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Գորիսի շրջանի Յայջի (հետո՝ Հարճիս) գյուղում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1972 թվականին «Գուրգեն Մահարի» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1968-1969 թվականներին աշխատել է Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնում որպես լաբորանտ։ 1971 թվականից դասախոսել է համալսարանում[2]։ 1978 թվականից եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ։ 1995 թվականին ստացել է բանասիրական գիտությունների պրոֆեսորի աստիճան։

Զբաղվել է հայ նորագույն գրականության ուսումնասիրության հարցերով։

Պարգևներ խմբագրել

  • Մովսես Խորենացու մեդալ, 2013[3]
  • ՀՀ գրողների միության «գրական վաստակի համար» մեդալ
  • Ակսել Բակունցի անվան հուշամեդալ
  • ԵՊՀ ոսկե մեդալ, 2008

Կիմ Աղաբեկյանի երկերի մատենագիտություն խմբագրել

  • Գուրգեն Մահարի, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1975, 272 էջ։
  • Երեք դիմանկար (գիրքը նվիրված է Բաղիշ Հովսեփյանի, Մկրտիչ Սարգսյանի և Զորայր Խալափյանի երկերի քննությանը), Երևան, «Սովետական գրող», 1983, 272 էջ։
  • Հրանտ Մաթևոսյան. Ծմակուտի վիպասքը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1988, 356 էջ։
  • Արդի հայ արձակի զարգացման միտումները (1960-80-ական թվականներ), Երևան, 1992։
  • Հակոբ Օշական. (ստեղծագործական աշխարհի արահետներում), Երևան, 2006։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կիմ Բագրատի Աղաբեկյանը
  2. Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 35.
  3. Հայաստանի Հանրապետության շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Աղաբեկյան» հոդվածին։