Կիմոնո (ճապ.՝ 着物, կիմոնո, «հագուստ»; ճապ.՝ 和服, վաֆուկու, «ազգային հագուստ»), Ճապոնիայի ավանդական հագուստ։ XIX դարի կեսերից համարվում է ճապոնական «ազգային հագուստ»։ Այն նաև համարվում է գեյշաների և մայկոների (ապագա գեյշա) աշխատանքային հագուստը։

Կիմոնո

Կիմոնոյի հետ է կապված ճապոնական «Սիտի-Գո Սան» տոնը։

Պատմություն խմբագրել

 
Գեյշաների կիմոնոն
 
Կանայք կիմոնոյով, սինկանսեն կայանում

Ժամանակակից ճապոներենում գոյություն ունի երեք բառեր, որոնք նշանակում են ճապոնական ավանդական հագուստ՝

  1. կիմոնո (着物) — հանդերձանք[1]
  2. վաֆուկու (和服) — ճապոնական հագուստ
  3. գոֆուկու (呉服) — «չինական» հագուստ[2]

Դրանցից ամենահինը առաջին տարբերակն է։ XIX դարի կեսերին Ճապոնիայի արևմտականացման սկզբին, նրանց թույլատրվեց հագնել ազատ հագուստ։ Դեռևս XVI դարում պորտուգալացի միսիոներներ ճիզվիտները, Եվրոպայում հաշվետությունների ժամանակ, հաղորդեցին, որ ճապոնացիները հագուստը անվանում կիմոնո բառով։ Այդ անվանումը տարածվեց շատ օտար լեզուներում։ Թեև ճապոնացիները կիմոնո բառով նկատի ունեին թանկարժեք հագուստը, սակայն Եվրոպայում և Ամերիկայում այդ բառը նշանակում էր հենց ճապոնական հագուստը։

XIX դարի վերջում, Ճապոնիայում ավելացավ արևմտական ոճի հագուստ կրողների թիվը։ Արևմտյան և ճապոնական զգեստների տարբերության պատճառով, ճապոնացիները ստիպված էին «կիմոնո» բառին տալ ընդհանուր հասկացություն։ Առաջացավ ավանդական հագուստը նշելու նոր բառ՝ «վաֆուկու»[3] Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, այդ բառը դարձավ հիմնական՝ ճապոնական ավանդական հագուստը մատնանշելու համար։ Սակայն հետպատերազմյան շրջանում, ամերիկյան հասկացությունների ազդեցության տակ, «կիմոնո» բառը դարձավ «վաֆուկու» տերմինի հոմանիշը։

Համապատասխանաբար, ժամանակակից ճապոներենում «կիմոնո» բառը ստացել է երկու նշանակություն։ Լայն իմաստով, դա նշանակում է ցանկացած հագուստ, իսկ նեղ իմաստով՝ վաֆուկուի տեսակ։

Ճապոնիայում անցկացրած հնագիտական ուսումնասիրությունների ժամանակ, հնագետները հաստատեցին, այն համոզմունքը, որ ճապոնացիները Ձյումոնի դարաշրջանում հագնում էին կանեփից պատրաստված պարզ հագուստներ։ Մինչև մ.թ.ա առաջին հազարամյակի սկզբը, մայրցամաքային նորաձևության ազդեցության տակ, Ճապոնիայում հայտնվել են կորեա-մանչժուրական տեսակի հագուստներ։

Ամենավաղ կիմոնոները, որոնք հայտնվել են մեր թվարկության հինգերորդ դարում, շատ նման են հանֆույին՝ չինական ավանդական հագուստին։ Ութերորդ դարում չինական նորաձևությունը փոխվում է՝ նմանվելով ժամանակակից կանացի հագուստներին։ Հեյան դարաշրջանում (794-1192) կիմոնոն ավելի ոճավորվեց։ Մուրոմատի դարաշրջանում (1392-1573), կոսոդե-կիմոնոն, որը առաջ համարվում էր ներքնազգեստ, սկսեցին կրել առանց դրա վրայից հակամա տաբատի, դրա համար հայտնվեց կոսոդեյի օբի գոտին։ Էդո դարաշրջանում (1603-1867) թևքերի երկարությունը մեծացավ, հատկապես ավելի ձգվեց չամուսնացած կանանց մոտ։ Օբին ավելի լայն դարձավ, հայտնվեց այն կապելու տարբեր ձևեր։ Այդ ժամանակվանից կիմոնոյի տեսքը գրեթե անփոփոխ մնաց։

19–րդ դարի երկրորդ կեսին, Մեյձի դարաշրջանում, արևմտականացումը հանգեցրեց ճապոնական հագուստի հեղափոխությանը։ Եվրոպական նորաձևությունը սկսեց դուրս մղել ճապոնական ավանդական զգեստը։ Այս գործընթացը աստիճանական և մակերեսային էր մինչև 1945 թվականը՝ անդրադառնալով միայն կառավարող խավին։ Սակայն հասարակ ճապոնացիների ապրելակերպի «ամերիկանացումը» հանգեցրեց նրան, որ կիմոնոն դուրս մղվեց առօրյա կյանքից։

Այսօր ճապոնական ավանդական հագուստը հիմնականում օգտագործվում է միայն տոների և պաշտոնական միջոցառումների համար։

Կիմոնոյի հատկանիշները խմբագրել

 
«Կոմոն» կիմոնո

Կիմոնոն հիշեցնում է Т-աձև խալաթ։ դրա երկարությունը կարող է տարբեր լինել։ Հագուստը մարմնին ամրացնում են օբի գոտիով (帯), որը գտնվում է իրանի վրա։ Եվրոպական կոճակների փոխարեն օգտագործում են փոքրիկ գոտիներ և առասանակներ։ Կիմոնոյի ամենակարևոր առանձնահատկությունը սոդե թևքերն են (袖), որոնք, որպես կանոն, շատ ավելի լայն են ձեռքերի հաստությունից։ դրանք ունեն պարկանման ձև։ Թևքերի անցքը միշտ հենց թևքերի բարձրությունից ավելի քիչ են։ Քանի որ ճապոնական ավանդական հագուստը, որը նման է խալաթի, չկա բաց օձիք եվրոպական հագուստների նման։ Ընդհանուր առմամբ, այն հարմար է և չի խանգարում մարդու շարժվելուն։

Կտորները, որոնցից կարում են կիմոնոն, որպես կանոն առաձգական չեն։ Գոտիի համար օգտագործում են մահուդ տեսակի կտոր։ Հագուստի ձևածքը սովորաբար ուղղանկյունաձև է և տարբերվում է եվրոպական նմանօրինակներից, որոնք ունեն բարդ կլորաձև կառուցվածք։ Դրա շնորհիվ խնայում են մատերիալը։ Դրա ուղղանկյունաձև մնացորդները կարող են կրկին օգտագործվել տնային տնտեսության մեջ։

Կիմոնո կարելու համար օգտագործում է փափուկ թելեր, որոնք նվազեցնում են կտորի ձգվելու հավանականությունը։ Սակայն նման զգույշ վերաբերմունքը մատերիալի նկատմամբ, որը Ճապոնիայում այդքան էլ շատ չէր, բացասաբար է անդրադարձել հագուստի դիզայնի վրա։ Կիմոնոյի վնասվելու դեպքում կարող են կտորի վրայից նորից կարել։

Կիմոնո և ճապոնական գեղագիտություն խմբագրել

 
Կիմոնոյով աղջիկ 1957 թվականի ճապոնական նամականիշի վրա

Ի տարբերություն եվրոպական հագուստի, որն ընդգծում մարդու մարմնի կառուցվածքը, կիմոնոն առանձնացնում է կրողի միայն ուսերն ու իրանը, թաքցնելով նրա մարմնի թերությունները։ Արևմտյան հագուստը ուշադրությունը կենտրոնացնում է ցայտունության վրա, իսկ ճապոնականը՝ համաչափության և հարթության վրա։ Դա կապված է ճապոնացիների կատարյալ կառուցվածքի մասին ավանդական պատկերացումների հետ՝ «որքան քիչ կորնթարդություն և անհամաչափություններ, այքան ավելի գեղեցիկ»։

Օրինակ, Եվրոպայում կանանց սեղմիրանները օգտագործվել են իրանը նեղացնելու համար, իսկ կիմոնոյով գեղեցիկ երևալու համար, «իդեալական կազմվածքը» բավարար չէր։ «Իդեալական դեմքը» և դիմահարդարումը համարվում էին միջավայրի անբաժանելի մասը։ Միջնադարում հաստատվեց «գեղեցիկ ճապոնուհու» էտալոնը։ Դեմքը պետք է լինի հարթ, իսկ նրա օվալը՝ երկար։ Գեղեցիկ էր համարվում նեղ ու բարձր հոնքերով շդլիկ աչքերը։ Բերանը պետք է լինի փոքր և նմանվի փոքր կարմիր ծաղիկին։ Փոքր պրոֆիլավորված դեմքից խիստ դուրս ցցվում էր միայն քիթը։ Կնոջ մաշկը պետք է լիներ ձյան պես սպիտակ, որովհետև ճապոնուհիները դեռ վաղուց սովորություն ունեին դեմքը և մարմնի այլ մասերը սպիտակացնել։ Նման իդեալական գեղեցիկ ճապոնուհիների կերպարը հաջող կերպով ցուցադրված են 17-19-րդ դարերի ճապոնական փորագրություններում։

Արտադրություն խմբագրել

 
Կիմոնոյի կտորի չորացումը ներկված մասերի միջև

Տղամարդկանց կիմոնոները լինում են տարբեր չափսերի, իսկ կանացի կիմոնոները հիմնականում նուն չափսի են լինում և հարմարացվում են ծալվածքների միջոցով։ Կատարյալ կիմոնոյի թևքերը վերջանում են դաստակների մոտ։ Տղամարդկանց կիոմոնոները պետք է չիջնեն դաստակից։ Կանացի կիմոնոները ավելի երկար են, որպեսզի կարողանան օհասիորի անեն, դա հատուկ ծալվածք է, որը երևում է օբիի տակից։ Շատ բարձրահասակ կամ գեր մարդիկ, ինչպիսիք են սումոյի ըմբիշները, պատվիրում են կիմոնոները, չնայած մնում են ավել կտորներ, որոնց կարող են հեշտորեն տալ գրեթե ցանկացած ձև։

Կիմոնոն պատրաստում են մեկ ամբողջ կտոորից։ Գորվածքը սովորաբար ունի մոտ քառասուն սանտիմետր լայնություն և տասնմեկ ու կես մետր երկարություն։ Դա բավարար է, որպեսզի կարեն մեկ կիմոնո չափահաս մարդու համար։ Պատրաստի կիմոնոները պարունակում են գործվածքների չորս շերտեր՝ դրանցից երկուսը ծածկում են մարմինը, իսկ մնացածից կարում են թևքերը։ Անցյալ կիմոնոն լվանալուց առաջ քանդում էին և դրանից հետո ձեռքով կարում էին։

 
Նկարչություն կտորի վրա

Ավանդական կիմոնոն պատրաստում են ձեռքով, ընդ որում, գործվածքները նույնպես պատրաստում և գունազարդում էին ձեռքով։ Կրկնվող նկարները նկարում էին տրաֆարետների միջոցով։ Երկար տարիների ընթացքում փոխվել են կիմոնոների ոճը և պարագաները, տեսակները և գործվածքների գույնը։

Կիմոնոն և օբին պատրաստում են մետաքսից, կրեպ-մետաքսից, սատինից, ժամանակակից կիմոնոները պատրաստում են էժանագին կտորներից՝ կրեպ-սատինից, բամբակից, պոլիեսթերից և այլ սինթետիկ թելերից։ Մետաքսը այնուամենայնիվ, համարվում է իդեալական նյութ է հագուստի պատրաստման համար։

Սովորաբար հյուսված նախշերով կամ մանր պատկերնոերով կիմոնոները կրում են միայն պաշտոնական հանդիպումների ժամանակ։ Հեյան դարաշրջանում կիմոնոների տակից հագնում էին տասը մաշված հագուստի շերտեր, ընդ որում, յուրաքանչյուր գույների համադրությունը խստորեն սահամնված էր։ Այսօր կիմոնոյի տակից ավելի հաճախ կրում են մեկ նուրբ շերտ։ Նախշերով կարելի է որոշել, թե որ եղանակի համար է նախատեսված, օրինակ՝ թիթեռների պատկերներով կամ բալենու գույնի կիմոնոն գարնան համար է, ջրյաին պատկերներովը՝ ամռան, ճապոնական նոճու տերևներովը՝ աշնան, իսկ ձմռանը համապատասխանում է սոճու և բամբուկի գույները։

Հին կիմոնոները օգտագործում են տարբեր միջոցներով, դրանցից պատրաստում են հաորի և կիմոնո երեխաների համար, նորոգվում են նմանատիպ կիմոնոները, դրանցից նաև պատրաստում են պայուսակներ կամ աքսեսուարներ։ Վնասված փեշերով կիմոնոն կրում են հակամայի տակից։ Նախկինում փորձառու մանածագործները հեռացնում էին կիմոնոյի թելերը և դրանք կրկին օգտագործում։

Արժեքը խմբագրել

 
«Խիկիձուրի»՝ գեյշաների պարային կիմոնո

Կիմոնոն թանկ հաճույք է։ Բայց այն մարդիկ, ովքեր վարձում են դրանք որոշ ժամանակ ավելի էժան է։ Կիմոնոյի արժեքը կախված է կտորի որակից։

Այսօր Ճապոնիայում տարածված են կիմոնոյի սիրահարների ակումբներ, որտեղ մարդիկ սովորոմ են ընտրել և կրել այն։

Ոճերը խմբագրել

Երիտասարդ աղջիկների կիմոնոների թևքերը ավելի երկար են, որը խորհրդանշում է նրանց ամուսնացած չլինելու մասին, նրանց կիմոնոները ավելի ձևավորված են, քան ամուսնացածներինը։ Տղամարդկանց կիմոնոները հիմնականում ունեն միայն մեկ ձև և սովորաբար ավելի մուգ երանգներ ունեն։

Կանացի կիմոնո խմբագրել

 
Կիմոնոյով հարսը Կունստկամերայում (Սանկտ Պետերբուրգ)

Շատ ժամանակակից ճապոնուհիներ կորցրել են ինքնուրույն կիմոնո հգնելու հմտությունը։ Ավանդական կիմոնոները ունեն տասներկու կամ ավելի մասեր, դրա համար ստիպված են լինում դիմել մասնագետի՝ օտոկոսիին (ճապ.՝ 男衆, տղամարդ ծառա) և օնագոսիին (ճապ.՝ 女子衆, կին ծառա) կամ օննասյուին (ճապ.՝ 女衆, կին ծառա)։ Գեյշաները նույնպես հագնվում են այդ մասնագետների օգնությամբ։

Ճիշտ կիմոնոյի ընտրությունը դժվար է, քանի որ պետք է իմանալ յուրաքանչյուր կիմոնոյի կրելու նշանակությունները, օրինակ՝ տարիքը, ընտանեկան ու սոցիալական դրությունը։

Տղամարդկանց կիմոնո խմբագրել

Ի տարբերություն կանացի կիոմոների, տղամարդկանց կիմոնոյի կառուցվածքը ավելի հեշտ է, դրանք սովորաբար կազմված են հինգ մասից։ Տղամարդկանց կիմոնոյի թևքերը ավելի կարճ են քան կանացինը, որպեսզի չխանգարի օբիին։ Կանացի կիմոնոյի թևքերը չեն կպնում օբիին, հենց իր երկարության շնորհիվ։

Հիմա կանացի և տղամարդկանց կիմոնոների տարբերությունը կայանում է կտորի գունավորման մեջ։ Հիմնականում օգտագործվում են սև, մու կապույտ, կանաչ և շագանակագույն գույները; Սումոյի ըմբիշները կրում են ֆուկուսիի գույնի կիմոնոները (կարմրամանուշակագույն)։

Կիմոնոյի խնամքը խմբագրել

Կիմոնոյի լվացման ավանդականը միջոցտ օգտագործվում է մինչ օրս, կորվում է արաի-հարի, դա բավականին դժվար է։ Կիմոնոն ամբողջությամբ քանդում են, իսկ լվանալուց հետո նորից կարում են։ Այդ միջոցը բավականին թանկ է, դա որոշակիորեն կապված է կիմոնոյի հայտնիության նվազման հետ։

Արևելյան մենամարտեր խմբագրել

Հայերենում սխալմամբ տարածվել է սովորություն, «կիմոնո» բառը օգտագործել դոգիի փոխարեն՝ արևելյան մենամարտերով զբաղվելու համար հագուստ։ Այդ «կիմոնոն» կարվում է ամուր և հաստ կտորից, կազմված է բաճկոնից և լայն տաբատից, գոտին շատ քիչ առնչություն ունի ավանդական կիմոնոյից։ Կախված մարտարվեստի ուղղությունից, «սպորտային կիմոնոն» ձյուդոյում կամ աիկիդոյում նաև անվանում են «ձյուդոգի» տարմինով (բառացիորեն՝ մարզական բաճկոն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կիմոնո բառը՝ «着物» բաղկացած է «着» (կի — հագուստ, հանդերձանք) և «物» (մոնո — իր) նշաններից։
  2. Այդ բառով բնութագրվում է ճապոնական ավանդական հագուստը, որը պատրաստված է մետաքսից։ Բառացիորեն թարգմանվում է, որպես «հագուստ Ու թագավորությունից»։ Ուն (ճապոներեն՝ «Գո») Չինաստանի հարավարևելյան մասում գտնվող պետության անվանումն է (222—280), որտեղից հին ճապոնացիները ստանում էին մետաքս։
  3. Ճապոներենում նշանակում է «արևմտյան հագուստ» (洋服):

Արտաքին հղումներ խմբագրել