Կիմերներ կամ գամիրներ (աշուրերեն՝ «gimirrou», հին հունարեն՝ Κιμμέριοι), կիսավաչկատուն ռազմիկ ցեղեր (ցեղային միություն) Ազովի ծովի ափամերձ շրջաններում։

Կիմերների ներխուժումը Կողքիս, Վանի թագավորություն և Ասորեստան

Ազգակից են եղել իրանա-սկյութական ցեղերին։ Առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. VIII դ. ասորեստանյան սեպաձև արձանագրություններում։ Սկյութացի-սակերի ճնշմամբ կիմերների հորդաները Կովկասյան լեռնաշղթայի կիրճերով թափանցել են Անդրկովկասի և Փոքր Ասիայի հյուսիսարևելյան մի շարք շրջանները։ Մ.թ.ա. 715 թ.-ին պարտության են մատնել Ռուսա Ա թագավորին և հաստատվել Վանի թագավորության հյուսիսային շրջաններում։ Արգիշտի Բ (մ.թ.ա. 714 - 685 թթ.) և Ռուսա Բ (մ.թ.ա. մոտ 685 - 645 թթ.) կասեցրել են կիմերների առաջխաղացումը, ապա դաշնակցելով նրանց՝ մասնակցել փոքրասիական մի շարք երկրների (Կապադովկիա, Պոնտոս, Փռյուգիա, Լիդիա) նվաճումներին։ Կիմերների վարձկան զինվորների օգնությամբ նրանք հաջողությամբ պայքարել են իրենց գլխավոր հակառակորդ Ասորեստանի դեմ։ Մ.թ.ա. VII դ. 2-րդ կեսին կիմերները թուլացել և ամփոփվել են Փոքր Ասիայի հյուսիսարևելյան շրջաններում՝ աստիճանաբար ձուլվելով բնիկներին։ Մինոպի շրջանում և Կապադովկիայում կիմերները գոյատևել են մինչև մ.թ.ա. VI դ.։ Հույն գաղութաբնակները Կերչի նեղուցը կիմերների անունով կոչել են Կիմերյան Բոսպոր։

Հայերը կիմերների անունով Կապադովկիան կոչել են Գամրաց երկիր կամ Գամիրք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 430