Կիկե Սետյեն

իսպանացի ֆուտբոլիստ

Էնրիկե Սետյեն Սոլեր (իսպ.՝ Enrique Setién Soler, սեպտեմբերի 27, 1958(1958-09-27), Սանտանդեր, Իսպանիա), ավելի հայտնի է Կիկե Սետիեն անունով (իսպ.՝ Quique Setién), իսպանացի ֆուտբոլիստ, մարզիչ։ Հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում, խաղացել է Իսպանիայի հավաքականում։ Բարսելոնայի նախկին գլխավոր մարզիչն է։

Կիկե Սետյեն
իսպ.՝ Quique Setién
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 27, 1958(1958-09-27) (65 տարեկան)
Ծննդավայր Սանտանդեր, Իսպանիա
Հասակ 185 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ակումբային կարիերա խմբագրել

Մեծահասակների ֆուտբոլում նորամուտը նշել է 1977 թվականին Ռասինգ թիմում, որտեղ անցկացրել է ութ մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 110 խաղի։

Այս թիմում իր խաղով գրավել է Ատլետիկոյի մարզչական շտաբի ներկայացուցիչների ուշադրությունը, որի կազմում ընդգրկվել է 1985 թվականին։ Մադրիդյան ակումբում անցկացրել է իր խաղային կարիերայի հաջորդ երեք մրցաշրջանները։ Աթլետիկոյի կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը թիմի հիմնական խաղացողն էր։

1988-1992 թվականներին պաշտպանել է Լոգրոնյես ակումբի գույները։

1992 թվականին վերադարձել է «Ռասինգ» ակումբ։ Այս անգամ թիմի կազմում անցկացրել է չորս մրցաշրջան։ Խաղալով Ռասինգում՝ հիմնականում խաղադաշտ էր դուրս գալիս մեկնարկային կազմում։

Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է Լևանտե ակումբում, որտեղ հանդես է եկել 1996 թվականին։

Հավաքականում խմբագրել

1978-1982 թվականներին ընդգրկվել է Իսպանիայի երիտասարդական հավաքականում։ Երիտասարդական մակարդակում խաղացել է երկու պաշտոնական հանդիպումներում։

1985 թվականի նոյեմբերի 20-ին Իսպանիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է Ավստրիայի դեմ ընկերական խաղում (0:0)[1]։ Ազգային հավաքականում կարիերայի ընթացքում, որը տևել է ընդամենը 2 տարի, նրա կազմում անցկացրել է 3 հանդիպում։

Հավաքականի կազմում մասնակցել է 1986 թվականի Աշխարհի առաջնությանը Մեքսիկայում, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել[2]։

Մարզչական կարիերա խմբագրել

Մարզչական կարիերան սկսել է 2001 թվականին՝ վերադառնալով ֆուտբոլին փոքր ընդմիջումից հետո, գլխավորելով «Ռասինգ» ակումբի մարզչական շտաբը, որտեղ աշխատել է մինչև 2002 թվականը։

2005 թվականին աշխատել է Նիկոլայ Պիսարևի շտաբում՝ լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականում, որը երկրորդն էր Եվրոպայի տնային Գավաթում[3]։

2006 թվականին դարձել է Հասարակածային Գվինեայի հավաքականի գլխավոր մարզիչը, որին մարզել է երեք ամիս[4]։

Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել են նաև Պոլիդեպորտիվո, Լոգրոնյես և Լուգո թիմերը։

2015-2017 թվականներին գլխավորել է Լաս Պալմասի մարզչական շտաբը։

2017 թվականի մայիսի 26-ին գլխավորել է Ռեալ Բետիսը[5]։ Առաջին իսկ մրցաշրջանում թիմի հետ զբաղեցրեց 6-րդ տեղը՝ որակավորվելով Եվրոպայի լիգայի խմբային փուլում[6]։ 2018/19 մրցաշրջանում թիմը 10-րդ տեղում էր։ Չնայած դեռ մեկ տարի մնացած պայմանագրին՝ Սետյենը հայտարարել է Բետիսից հեռանալու մասին։

2020 թվականի հունվարի 13-ից մինչև օգոստոսի 17 գլխավորել է կատալոնական Բարսելոնան:ՉԼ 1\4 եզրափակչում Բավարիայից կրած պարտությունից հետո Սետյենը հեռացվեց Բարսելոնայի գլխավոր մարզչի պաշտոնից[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «0–0: Nos congelamos todos» (PDF). Mundo Deportivo (իսպաներեն). 21 ноября 1985. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  2. «Del utillero falangista al positivo de Calderé: nuestro Mundial 86 en diez episodios». El Confidencial (իսպաներեն). 21 мая 2016. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  3. Новый наставник «Барселоны» работал тренером в сборной России. Кто такой Энрике Сетьен
  4. «Guinea Ecuatorial busca su Eto'o». El País (իսպաներեն). 30 октября 2006. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  5. «Quique Setién has been appointed as Real Betis new head coach» (անգլերեն). «Реал Бетис». 26 мая 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  6. «El Betis de Setién jugará en Europa». El País (իսպաներեն). 30 апреля 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  7. «Барселона» объявила об отставке Вальверде и назначении Сетьена