Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու առաջնորդարան

Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու առաջնորդարան, հայ կաթողիկե եկեղեցու պատրիարքարան[1]։ Կիլիկիայի Հայոց պատրիարքի նստավայրը գտնվում է Լիբանանի Զմմառ բնակավայրում։

Տանն Կիլիկիո կաթողիկե եկեղեցու առաջնորդարան
ՏեսակLatin patriarchate?
Երկիր Լիբանան
Մասն էArmenian Catholic Ecclesiastical province of Cilicia? և Հայ Կաթողիկէ Եկեղեցի
Պաշտոնական կայք

Լիբանանի հայ կաթողիկե եկեղեցի խմբագրել

Լիբանանի պատրիարքական թեմի առաջնորդանիստը գտնվում է Բեյրութում։ Առաջնորդը կաթողիկոս-պատրիարքն է, որը թեմը վարում է իր ընդհանուր փոխանորդի և վարչական խորհրդի միջոցով։

Գործում է 9 եկեղեցի, առավել հայտնի են Բեյրութի սուրբ Եղիա և սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարը, սուրբ Փրկիչ և սուրբ Խաչ եկեղեցիները։ Եկեղեցիներ կան նաև Ռաուդայում և Հազմիեում, Զմմառում, Անջարում, ինչպես նաև 1 մատուռ՝ Բիկֆաայի Սխիթարյանների ամառանոցում։ Եկեղեցիներ են գործել նաև Սայդա, Սուր և այլ բնակավայրերում, որտեղ ժամանակին եղել է հայ կաթոլիկ ստվար բնակչություն։

Լիբանանում հոգևոր ու կրթական գործունեություն են ծավալում Զմմառի, Մխիթարյան և Անարատ հղության հայ քույրերի միաբանությունները։ Բեյրութի Հազմիե արվարձանում Մխիթարյանները հիմնադրել են Բեյրութի սուրբ Ավետման հայ Կաթողիկե եկեղեցին Վիեննայի Մխիթարյան միաբանության մայրավանքը Երկրորդական վարժարան (ներկայումս չի գործում), 1972 թվականին բացվել է Մխիթարյան միաբանության Ռաուդայի դպրեվանքը։

Բեյրութում գործում են Անարատ հղության հայ քույրերի միաբանության սուրբ Հռիփսիմյանց (1992 թվականից), սուրբ Ագնես վարժարանները, ինչպես նաև դպրոցներ՝ Զահլեում ու Անջարում, Զմմառի աղջկանց և Անջարի երկսեռ որբանոցները։ 1937 թվականին հիմնված սուրբ Շուշան վարժարանը 1997 թվականին վերածվել է մանկամսուրի։ Լիբանանահայ կրթական կենտրոններից է Մեսրոպյան վարժարանը։ Անցյալում լիբանանահայ պատանիների հայեցի դաստիարակության գործում մեծ է եղել նաև Հիսուսյան միաբանության Բեյրութի սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի դերը։ Թեմում գործում են մշակութային, բարեսիրական մարզ, և սկաուտական միություններ, 4 երգչախումբ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել