Կիթառի թանգարան (շվեդ.՝ Gitarrmuseet), թանգարան, որը գտնվում է Շվեդիայի Ումեո քաղաքի կենտրոնում։

Կիթառի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Շվեդիա
ՏեղագրությունԲուդվայի Մունիցիպալիտետ
ՎայրՈւմեո
ՀասցեVasagatan 18-20
Հիմնադրվել է2014
Կայքguitarsthemuseum.com
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը տեղակայված է աղյուսից կառուցված տան մեջ, որը նախկինում զբաղեցնում էր Բերցելիուսի անվան վասակոլանյան դպրոցը։ Թանգարանի շենքը կառուցվել է 1904 թվականին[1]։ Շենքում տեղակայված են նաև ռոք ակումբ, ռեստորան և երաժշտական խանութ։ Թանգարանը բացվել է 2014 թվականի հունվարի վերջին` Ումեո քաղաքը 2014 թվականին եվրոպական մշակութային մայրաքաղաք հայտարարելու կապակցությամբ։ Թանգարանի շենքը համասեփականատիրական իրավունքներով օգտագործվում է 4Sound երաժշտական խանութի և Շարինսկի ռոք ակումբի կողմից (որոնք պահպանել են այս անունը նույնիսկ Շարինսկի վիլլայից Վասակոլան[2] տեղափոխվելուց հետո), ովքեր նույնպես գումարներ են ներդրել թանգարանում[3][4]։ Ումեոյի քաղաքապետարանը աջակցում է թանգարանին` նորոգելով և կատարելագործելով տարածքները[5], 2014-2015 թվականներին համաֆինանսավորման գումարը կազմել է 2,400,000 շվեդական կրոն[6]։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուները հիմնականում բաղկացած են 1950-1960-ական թվականներին թողարկված էլեկտրակիթառներից, ինչպես նաև ներկայացված է էլեկտրական բաս կիթառների, ուժեղացուցիչների և էլեկտրակիթառների պատմության հետ կապված ավելի փոքր հավաքածու։ Հավաքածուն հավաքվել է 1970 թվականից եղբայրներ Միքայել և Սեմյուել Ադենների կողմից, բայց դրանք ամբողջական տեսքով չեն ներկայացվել հանրային ցուցադրման համար մինչև թանգարանի բացումը[7]։

Հավաքածուի առավել բացառիկ նմուշներից են 1958 Gibson Flying V, 1960 Les Paul և Fender Broadcaster 1950 կիթառները։ Ընդհանուր առմամբ, այնտեղ ներկայացված են ավելի քան 500 կիթառ։ Թանգարանը գրավել է միջազգային հանրության ուշադրությունը[8] և ներկայացվել է որպես իր տեսակի մեջ ամենամեծը աշխարհում[9]։

Բացի թանգարանի սեփական հավաքածուն, առանձին տեղ է հատկացված նաև ժամանակավոր ցուցահանդեսների անցկացման համար։ «Ումո - եվրոպական հարդկորի մայրաքաղաք 1989-2000» ցուցահանդեսի բացման ժամանակ թանգարանը ներկայացրել է ժողովրդական շարժման արխիվների փաստաթղթերի հավաքածու[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2014 Capital of Culture: highlights of Umeå, Sweden, Telegraph, retrieved 6 May 2014
  2. «Nöjespalatset Scharinska flyttar». SVT. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  3. «Gitarrmuseet skruvar upp volymen». Umea2014.se. 2013 թ․ օգոստոսի 29. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  4. «Guitars - the Museum, webbsida». Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  5. «18 milj kr för musik i Vasaskolan». Umeå kommun. 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  6. «Gitarrmuseum blir ett unikt besöksmål i Umeå». Umeå2014.se. 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  7. «Den hemliga gitarrsamlingen» (շվեդերեն). Umea.se. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  8. «Guitars - The Museum opens in Sweden». British Airways. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.
  9. «Worlds largest guitar museum». Esquire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
  10. «Umeås Hardcore tar plats på museum» (շվեդերեն). Västerbottens Kuriren. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել