Կիբեռսպորտ, նաև անվանում են համակարգչային սպորտ կամ էլեկտրոնային սպորտ — մրցակցային գործողության և հիմնական տեսախաղի մրցույթի պատրաստվելու հատուկ փորձաշրջանի տեսակ, որտեղ խաղը ապահովում է օբյեկտների կառավարման համար փոխգործակցային միջավայր, ինչպես նաև ապահովում է տարբեր պայմաններում մարդը մարդու հետ կամ մարդը խմբի հետ աշխատելու կարողություն[1][2][3]։

Կիբեռսպորտ
Տեսակ
ՊորտալԿիբեռսպորտ
 Esports Վիքիպահեստում

Բոլոր կիբեռսպորտային տեսակները բաժանվում են մի քանի հիմնական դասերի, որոնք առաձնանում են տարածքային հատկություններով, մոդելներով, խաղային առաջադրանքներով և կիբեռսպորտի մարզիկների զարգացած խաղային հմտություններով[2][4]. հրաձգություններ առաջին դեմքից, ռազմավարություններ ներկա ժամանակներում, ավտո- և ավիա-սիմուլյատորներ, Թիմային դերային խաղեր տակտիկա-ռազմավարական խաղերի տարրերով և այլն[5]։

Մրցանակային ֆոնդը կարող է հասնել մի քանի միլիոն ԱՄՆ դոլարի[6]։ Dota 2«The International» մրցաշարը մի քանի անգամ ռեկորդներ է սահմանել վճարումներով. այսպես 2016 թվականին խաղարկվել է ավելի քան 20,77 մլն դոլար[7], 2017-ին` 24,79[8]; Intel Extreme Masters VIII-ում 696 000 ԱՄՆ դոլար։

Մրցաշարերի խաղերը հեռարձակվում են համացանցում ուղիղ եթերով, հավաքելով բազմամիլիոնանոց հանդիսատես[9]։ Օրինակ, The International 2015-ի ժամանակ, TrackDota.com կայքի տվյալներով, մրցաշարին հետևել է ավելի քան 4,6 մլն հանդիսատես[10]։ 2017 թվականին կիբեռսպորտի լսարանը ամբողջ աշխարհում ընդհանուր առմամբ հասել է 385 միլիոն մարդու.[11]:

Կիբեռսպորտի պատմությունը սկսել է Doom 2 խաղերից, որը ունեցել է համացանցային ռեժիմ։ Ի շնորհիվ Quake խաղի հանրաճանաչելիությանը, 1997 թվականին ԱՄՆ-ում հայտնվեց կիբեռսպորտի առաջին լիգան` Cyberathlete Professional League:

Պատմություն խմբագրել

Կիբեռսպորտի պատմությունը սկսվում է 1997 թվականից, երբ հիմնադրվել է CPL, որը իրականացրել է Quake-ի առաջին մրցաշարը[12]։ Բայց առաջին խաղը եղավ Doom 2-ի հետ կոպերատիվ ընդհարումներ[12]։

Ճանաչումը Ռուսաստանում խմբագրել

Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը ճանաչել է կիբեռսպորտը, որպես սպորտի պաշտոնական տեսակ[13]։ Այդ տեղի է ունեցել 2001 թվականի հուլիսի 25-ին, Ռուսաստանի Պետական սպորտային կոմիտեի նախկին նախագահ Պավել Ռոժկով Ալեքսեևիչի հրամանով[14]։

Ղեկավարության փոփոխությունից և Ռուսաստանի Պետական սպորտային կոմիտեի` Ֆիզիկական մշակույթի և սպորտի ֆեդերային գործակալություն անվանափոխությունից հետո ստիպված պետք է կրկնել համակարգչային սպորտի պաշտոնական վիճակ տալու գործընթացը 2004 թվականի մարտի 12-ին Ռուսաստանի Պետական սպորտային կոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Ֆետիսովի հրամանով[14][15][15][16][17]։

2006 թվականի հուլիսին կիբեռսպորտը դուրս եկավ Համառուսական ռեեստրի սպորտի տեսակի կազմից[18], այդ ռեեստրի կազմում հայտնվելու չափանիշներին չբավարարելու պատճառով[19]։

2014 թվականին Ռուսաստանի ֆիզկուլտուրայի, սպորտի, երիտասարդության և տուրիզմի պետական համալսարանը սկսեց «Ինտելեկտուալ սպորտի տեսակի (կիբեռսպորտ) տեսության և մեթոդիկայի» կրթական ծրագրերի իրականացման հետևումը[20]։

2016 թվականի հունիսի 7-ին հրատարակվեց Սպորտի Նախարարության հրամանը, որում ներաված էր նաև համակարգչային խաղերին Ռուսաստանի Դաշնության կազմում պաշտոնական սպորտի տեսակի կարգավիճակ տալու մասին հրամանը[21]։

2017 թվականի ապրիլի 13-ին Ռուսաստանի Արդարադատության նախարարությունը ընդունեց Ռուսական Դաշնության սպորտի Նախարարության 16.03.2017 №183 հրամանը` «Համառուսական ռեեստրի սպորտային տեսակների կազմի մեջ ճանաչել և ներառել համակարգչային սպորտը»։ Համաձայն հրամանի տվյալների համակարգչային սպորտը տեղափոխվել է «սպորտի տեսակներ, որոնք մտնում են համառուսական մակարդակի մեջ» երկրորդ բաժին։ Այդ նշանակում է, որ հնարավորություն ընձեռնվեց Ռուսաստանի Դաշնության ներսում պաշտոնապես անցկացնել համակարգչային սպորտի բաժինների և խաղերի երկրի առաջնություն։ Այդ բաժնի մեջ մտնում է նաև բոլոր «ազգային» սպորտի տեսակները` ֆուտբոլ, հոկեյ, բասկետբոլ և այլն։

2017 թվականի հուլիսի 5-ից, Ռուսաստանի Դաշնության սպորտի Նախարարության №618-րդ հրամանով, սպորտի տեսակ «համակարգչային սպորտը» լիազորագրված սպորտային ֆեդերացիան անվանվեց Ռուսաստանի համակարգչային սպորտի Ֆեդերացիա[22]։

Մրցույթ խմբագրել

Կիբեռսպորտի մրցույթները անցկացվում է ամբողջ աշխարհով, այդ թվում և միջազգային։ Ավելի էական ու կարևոր Օլիմպիական խաղերում[23]` հանդիսանում է World Cyber Games (WCG) միջազգային մրցաշարը, որը անցկացվել է տարբեր երկրներում սկսած 2000 թվականից մինչև 2013 թվականը։ Բացի WCG-ից հաճախակի անցկացվում են նաև Cyberathlete Professional League և Electronic Sports League մրցույթները։

Ներկա օրերում ամենախոշոր և հեղինակավոր մրցույթները համարվում են նրանք, որոնք անցկացնում են խաղերի արտադրողները. օրինակ` Dota 2 խաղի The International մրցաշարը կամ League of Legends աշխարհի առաջնությունը։

Կիսապրոֆեսիոնալ առցանց առաջնություններ խմբագրել

Բացի շահույթային ֆոնդ ունեցող մրցաշարերից գոյություն ունեն նաև կիսապրոֆեսիոնալ առաջնությունների շարք, որոնք կազմակերպվում են առցանց գավաթով և լադդերով։ Առավել հայտնի և զանգվածային են համարվում ClanBase, ESL և այլն։

Մրցաշարի անկացման պահանջներ խմբագրել

Համաձայն Ռուսաստանի Սպորտի նախարարության 05.07.2017 թվականի №618-ի հրամանի, համակարգչային սպորտի տեսակի անցկացման թույլատվության և հաստատման մասին վստահված է ՌԴ Սպորտի նախարարության Ռուսաստանի համարկագչային սպորտի Ֆեդերացիային[22]։

Բացի այն արձանագրությունից, որը հաստատում է մրցաշարի անցկացման իրավունքը, պարտադիր է նաև մրցավարների ջոկատի առկայությունը, որը կազմված է գլխավոր մրցավարից և խաղերի մրցավարից (եթե նրանք մի քանիսն են), գծային մրցավարներից, հետևողներից և տեխնիկական մրցավարներից[24]։

Կարևոր է նաև կարգորոշիչ ակտերի ստեղծումը, որը կկարգավորի մարզիկների, մարզիչի և մրցավարների, որոնք կիրականացնեն մարզական պատրաստության և հեռակառավարման ռեժիմում կանցկացնեն մրցույթները, գործողությունները[25]։

Կանոններ խմբագրել

Ընդհանուր խմբագրել

Կիբեռսպորտի մրցաշարի հաղթող կարող է դառնալ խաղացող կամ թիմ, որոնք եզրափակիչ խաղում ցուցադրել են մրցակցի համեմատ ավելի արդյունավետ խաղ։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. Федерация компьютерного спорта России (11 марта 2017 года). «Устав общероссийской общественной организации "Федерация компьютерного спорта России"» (PDF). resf.su. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 «Киберспорт как профессия». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  3. Juho Hamari, Max Sjöblom (2016). «What is eSports and why do people watch it?» (անգլերեն). Internet Research.
  4. «Киберспорт официально признали видом спорта в России». Матч ТВ. 8 июня 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. «Министерство Спорта РФ признало Компьютерный спорт официальным видом спорта в Российской Федерации». resp.su. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «eSports: The Future of Video Game CompetitionsLA Local Business Blog». LA Local Business Blog. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  7. «The International 2016». Valve Corporation DOTA2 Blog.
  8. «Стал известен итоговый призовой фонд TI7». cybersport.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 17-ին.
  9. «Household-name ball sports athletes investing in eSports video game teams». Calistoga Sports. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. Владимир Чайка Всё, что нужно знать о чемпионате мира по Dota 2 // championat.com, архивная копия
  11. «Esports: A Guide to Competitive Video Gaming». Toptal.
  12. 12,0 12,1 «Киберспорт: это спорт?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 28-ին.
  13. «Как Россия первой в мире признала киберспорт» (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  14. 14,0 14,1 Приказ Госкомспорта РФ от 25.07.2001 № 449 «О введении видов спорта в государственные программы физического воспитания»
  15. 15,0 15,1 Утв. приказом Госкомспорта РФ от 14.04.2003 № 225 «О перечне видов спорта, признанных федеральным органом исполнительной власти в области физической культуры и спорта» с последующими изменениями.
  16. Приказ Федерального агентства по физической культуре и спорту от 4 июля 2006 г № 414 «О компьютерном спорте»
  17. Положение «О Всероссийском реестре видов спорта (ВРВС)» (утв. Приказом Федерального агентства по физической культуре, спорту и туризму от 28 сентября 2004 года № 273)
  18. ProPlay / Новости / Киберспорт более не имеет официального статуса
  19. См. Приказ Федерального агентства по физической культуре и спорту от 4 июля 2006 г № 414 «О компьютерном спорте»; Положение «О Всероссийском реестре видов спорта (ВРВС)» (утв. Приказом Федерального агентства по физической культуре, спорту и туризму от 28 сентября 2004 г № 273).
  20. Новоселов Михаил Алексеевич. «Специализация Теории и методики интеллектуальных видов спорта (киберспорт)». РГУФКСМиТ. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  21. «Официальный интернет-портал правовой информации». publication.pravo.gov.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
  22. 22,0 22,1 «ФКС России наделена эксклюзивными правами - Федерация Компьютерного Спорта России» (ռուսերեն). resf.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  23. «WCG Concept» (անգլերեն). World Cyber Games. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 21 августа 2010-ին.
  24. «Топ-10 крупнейших призовых фондов в истории киберспорта». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  25. Скаржинская Е.Н. Новоселов М.А. «Актуализация научного сопровождения компьютерного спорта». Teoriya.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել