Կիանու Չարլզ Ռիվզ (անգլ.՝ Keanu Reeves, սեպտեմբերի 2, 1964(1964-09-02)[8][9][10][…], Բեյրութ, Լիբանան[11]) Կանադա-ամերիկյան դերասան, կինոպրոդյուսեր և երաժիշտ (բաս-կիթառիստ)։ Անունը՝ Կիանու, հավայան լեզվով նշանակում է «լեռնային քամի»

Կիանու Ռիվզ
անգլ.՝ Keanu Charles Reeves
Հասակը186 սմ[1]
Ծնվել էսեպտեմբերի 2, 1964 (59 տարեկան)[1]
ԾննդավայրԲեյրութ
 Լիբանան
ԿրթությունDe La Salle College?, Էթոբիքոյի արվեստի դպրոց, Avondale Secondary Alternative School?, North Toronto Collegiate Institute? և American Community School at Beirut?
Քաղաքացիություն Կանադա
ԱզգությունԿանադա Կանադա
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր, Ռեժիսոր[1]
Ակտիվ շրջան1985–այժմ[1]
ԺանրերՖանտաստիկ,
Դրամա,
Մարտական[1]
Ընտրանի«Սատանայի դատապաշտպանը»,
«Մատրիցա»,
«Արագություն»
Ծնողներհայր՝ Samuel Nowlin Reeves, Jr.?[2], մայր՝ Patricia Taylor?[2]
Համատեղ ապրող(ներ)Ջենիֆեր Սայմ[3] և Alexandra Grant?[4][5][6]
Երեխա(ներ)Ava Reeves?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000206
ԿինոՊոիսկID 7836

Ռիվզը հանդիսատեսներին ամենաշատը հայտնի է իր կինոդերասանի կարիերայով, որը սկսվել է 1985 թվականին ու շարունակվում է արդեն ավելի քան երեք տասնամյակ։ Ճանաչելի է դարձել մի շարք բլոքբաստերներում նկարվելուց հետո, որոնց շարքում են կատակերգություն «Բիլն ու Թեդը» (1989–1991), մարտական թրիլլեր «Արագություն» (1994) ու գիտաֆանտաստիկ եռագրություն «Մատրիցան» (1999–2003)։ Նա նաև հայտնվել է որոշ դրամատիկ ֆիլմերում, ինչպիսիք են «Վտանգավոր կապեր» (1988), «Իմ սեփական Այդահո» (1991) ու «Փոքրիկ Բուդդան» (1993)։

Ֆիլմարտադրության դաշտում ակտիվություն ցուցաբերելով, Ռիվզը դրական արձագանքներ է ստացել։ New York Times-ի քննադատներից մեկն ընդգծել է Ռիվզի տարբեր լինելու կարողությունը, ասելով, որ «բավական լայն բազմազանություն է ցուցաբերում։ Հեշտորեն տեղափոխվում է մինչև վեևջին կոճկած շապիկով ոստիկանից դեպի սանձարձակ կատակերգական կերպար»։ Այդուամենայնիվ, նույնիսկ բևեռային դերերով, Ռիվզը հաճախ է ասոցացվում մի կերպարի հետ։ Կերպար, որին Ռիվզը հաճախ է մարմնավորել, աշխարհը փրկողն է․ Թեդ Լոգան, Բուդդա, Նէո, Ջոննի Մնեմոնից, Ջոն Կոնստանտին ու Քլաատու։

Իր դերերի համար Ռիվզը մրցանակների է արժանացել, որոնցից մեկը աստղն է Հոլիվուդյան փառքի ծառուղում։

Ֆիլմերում նկարահանվելուն զուգահեռ Ռիվզն ինքնարտահայտում է փնտրում արվեստի այլ ճյուղերում։ Գործելով որպես երաժիշտ շուրջ մի տասնամյակ, նաս բաս-կիթառահար է եղել Dogstar ու Becky խմբերում։ Թատրոնում Համլետ է խաղացել Մանայթոբա թատերական կենտրոնի համանուն արտադրանքում։ Գրել է «Ձոն երջանկությանը» նկարազարդված գրքի տեքստը։ Արտադրել է «Մեզք մեզքի» փաստագրական ֆիլմն ու նկարահանել «Տայ Չիի տղան» մարտաֆիլմը։

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանքը խմբագրել

Ռիվզը ծնվել է Բեյրութում, Լիբանանում։ Մայրը Պատրիցիա Բոնդն է՝ հագուստի դիզայներ, հայրը Սամուէլ Նոուլին Ռիվզ Կրտսերը։ Մայրն անգլուհի է Էսսեքսից, Անգլիայից։ Հայրն ամերիկացի էր բնիկ Հավայան, չինական, անգլիական ու պորտոգալական արմատներով։ Ռիվզն ասել է․ «Տատիկս հավայան ու չինացի էր, այդպիսով, ես մեծանում էին չինական արվեստի, կահույքի ու խոհանոցի շուրջ»։ Նա նաև խոսել է իր անգլիական արմատներից, նշելով որ մոր շնորհիվ անգլիական վարվելակերպ է սովորել փոքր տարիքում ու պահպանել այն։

Ռիվզի մայրն աշխատում էր Բեյրութում, երբ հանդիպում է նրա հորը։ Հայրը ստացել է իր GED ին Հավայան բանտում, որտեղ բանտարկվել էր Հիլո միջազգային օդանավակայնաում հերոին վաճառելու համար։ Հայրը լքել էր ընտանիքը, երբ Ռիվզը երեք տարեկան էր, բայց երեխան ճանաչել է հորը մինչև վեց տարեկանը։ Վերջին անգամ հանդիպել են Քաուաի կղզում, երբ Ռիվզը տասներեք տարեկան էր։ Մանկության ժամանակ Ռիվզը շատ է ճամփորդել աշխարհով ու ապրել տարբեր խորթ հայրերի հետ։ Երբ ծնողները բաժանվում են 1966 թվականին, մայրը դառնում է հագուստի դիզայներ ու ընդանիքով տեղափոխվում նախ Սիդնեյ, Ավստրալիա, հետո՝ Նյու Յորք, որտեղ 1970 թվականին ամուսնանում է Հոլիվուդյան ռեժիսոր Փոլ Աարոնի հետ։ Զույգը տեղափոխվում է Տորոնտո ու բաժանվում 1971 թվականին։ Տասնհինգ տարեկանում Ռիվզն աշխատում է որպես ասսիստենտ Աաարոնի ֆիլմերի համար։ Ռիվզի մայրն ամուսնանում է Ռոբերտ Միլլի հետ 1976 թվականին ու բաժանվում 1980-ին։ Նա շուտով ամուսնանում է և չորրորդ անգամ՝ Ջեք Բոնդ անունով վարսավիրի հետ։ Միությունը տևում է մինչև 1994 թվականը։ Ռիվզն ու քույրերը մեծանում են դայակների ու տատիկ-պապիկների հետ, հիմնականում Յորքվիլլում, որը թաղամաս է Տորոնտոյում։

Հինգ տարվա ընթացքում Ռիվզը չորս ավագ դպրոց է փոխել, որոնցից մեկը Էտոբայքոք Արվեստների դպրոցն էր, որտեղից նրան հեռացրել են։ Ինչպես Ռիվզն է բացատրում, նրան հեռացրել են քանի որ «պարզապես մի քիչ շատ էի համը հանում ու բերանս ժամանակին չէի փակում։ Առհասարակ դպրոցի ամենալավ յուղված սարքը չէի»։ Ռիվզն ավելի լավ էր իրեն դրսևորում սպորտում, քան աշակերտական նստարանին, քանի որ դիսլեքսիան ակադեմիական հաջողությունները պակաս հասանելի էր դարձնում։ Բավական հաջողակ հոքեյ խաղացող էր ավագ դպրոցներից մեկում՝ Դե Լա Սայե Քոլեջը, որտեղ Պատը մականուն է ձեռք բերում։ Ռիվզը հույս ուներ Կանադայի հավաքականում հոքեյ խաղալ, բայց վնասվածքն ամեն ինչին վերջ է դնում։ Դե Լա Սայե քոլեջից հետո Ռիվզը սովորում է Էվոնդալ Միջնակարգ դպրոցում, որտեղ կարողանում էր համատեղել կրթությունն ու դերասանի աշխատանքը։ Ավելի ուշ նա դուրս է գալիս ու ավագ դպրոցի դիպլոմ չի ստանում։

Կարիերան խմբագրել

1980-ականներ խմբագրել

Ռիվզն իր դերասանական կարիերան սկսել է 9 տարեկանում, մասնակցելով Սրիկա Յանկիների թատերական արտադրանքում։ Տասնհինգ տարեկանում խաղացել է Մերկուտիոյի դերը Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսում։ Էկրանային դեբյուտը կանադական սիտքոմի՝ «Hangin' In»-ի սերիաներից մեկում էր։ Հեռացվելով դպրոցից տասնյոթ տարեկանում, երեք տարի անց ամերիկացի խորթ հոր օգնությամբ տեղափոխվում է Լոս Անջելես։ Ամերիկայում Ռիվզն ապրում է նախկին խորթ հոր՝ Փոլ Աարոնի հետ, ով բեմական ու հեռուստատեսության ռեժիսոր էր։ Վաղ 80-ականներում Ռիվզը հայտնվում է տարբեր գովազդներում, որոնցից մեկը Կոկա-Կոլայի գովազդ էր, կարճամետրաժ ֆիլմերում ու բեմադրություններում։ 1984 թվականին կանադական հեռուստատեսությունում երիտասարդական հաղորդման լրագրող էր։

Առաջին ստուդիա-արտադրության ֆիլմը, որտեղ Ռիվզը խաղացել է, 1986 թվականին թողարկված «Երիտասարդ արյունն» է։ Շուտով, 1969 թվի վոլվոյով, Ռիվզը վերադառնում է Լոս Անջելես, որտեղ նրան հանդիպում է Էրվին Ստոֆը, ում Ռիվզի խորթ հայրը նախօրոք համոզել էր դառնալ Ռիվզի գործակալն ու մենեջերը։ Սթոֆը դեռ Ռիվզի մենեջերն ու նրա շատ ֆիլմերի համաարտադրողն է։

Մի քանի փոքր դերերից հետո, Ռիվզը խոշոր դեր է ստանում 1986 թվականի դրամայում՝ «Գետի ափին», որը պատմում է, թե ինչպես է սպանությունն ազդում մի խումբ դեռահասների վրա։ Դրամայի բեկումնային հաջողությունից հետո Ռիվզը 1980-ականների վերջին տարիների նկարահանվում մի շարք դեռահասների համար նախատեսված ֆիլմերում, որոնցից էր 1989 թվականին թողարկված անկանխատեսելի հաջողակ «Բիլլի ու Թեդի հոյակապ արկածները» կատակերգությունը, ինչպես և դրա 1991 թվականին թողարկված սիքվելը՝ «Բիլլի ու Թեդի սուտ ճանապարհորդությունը»։

1990-ականներ խմբագրել

1991 թվականից Ռիվզը բասս գիտար է նվագում իր գրանջ խմբում։ Վաղ 1990-ականներին Ռիվզը աստիճանաբար դուրս է գալիս դեռահասների համար նախատեսված ֆիլմերից։ Սկսում է հայտնվել մեծ բյուջետով էքշն ժանրի ֆիլմերում, որոնցից էր «Բեկման պահը»։ 1992 թվականին այդ ֆիլմի համար Ռիվզի շահում է MTV-ի «Ամենացանկալի Տղամարդ» անվանակարգը։ Ռիվզը մասնակցում էր նաև տարբեր, ցածր-բյուջետային ֆիլմերում, որոնցից էր «Իմ սեփական Այդահոն» Րիվեր Ֆենիքսի հետ։ 1992 թվականին Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Դրակուլա» բլոքբաստերում Ռիվզը խաղում է Ջոնատան Հարքերին։ Նրա այս դերը բացասական արձագանք է ստացել։

1994 թվականին Ռիվզի կարիերան նոր բարձունքի հասնում «Արագություն» ֆիլմում գլխավոր դերն ունենալու պատճառով։ Նրա՝ ֆիլմում խաղալը հակասական էր, քանի որ բացի «Բեկման պահ»-ից, Ռիվզը խաղում էր հիմնականում կատակերգություններում ու ինդի դրամաներում։ Նա երբեք ֆիլմի միակ գլխավոր դերասանը չէր եղել։ Ամառային էքշն ֆիլմը համեմատաբար մեծ բյուջե ուներ։ Ռեժիսորը նախկինում կինեմատոգրաֆ Յան դե Բոնտն էր։

«Արագություն»-ից հետո Ռիվզի դերերի ընտրությունները տարօրինակ էին։ Չնայած հաջողությանը, նա շարունակում էր երկրորդական դերերի առաջարկներ ընդունել ու հայտնվել փորձարարական ֆիլմերում։ «Զբոսանք ամպերում» ռոմատնիկ ֆիլմում տարած գլխավոր դերը խփեց նշանակետին։ Ռիվզը սենսացիա կազմակերպեց հրաժարվելով նկարահանվել «Արագություն 2․ Ճանապարհորդության Կառավարման» մեջ, չնայած առաջարկվող 11 միլիոն դոլարին, որը կլիներ իր այդ ժամանակվա ամենաբարձր հոնորարը։ Հրաժարվելու պատճառն իր խմբի հետ շրջայց անելն ու 1995 թվականին Մանայթոբա թատերական կենտրոնի համանուն արտադրանքում Համլետ խաղալու ցանկությունն էին։ Ռիվզի Համլետի մասին Ռոջեր Լյուիսը՝ «the Sunday Times»-ի թատերական քննադատը, գրել է․ «Նա ոչինչ էլ մարմնավորել է Դանիայի արքայազնի անմեղությունը, հոյակապ կատաղությունը, շարժումների ու ցատկերի կենդանական գրավչությունը, զգացմունքային բռնությունը... Նա իմ երբևէ տեսած Համլետների լավագույն եռյակի մեջ է մի պարզ պատճառով․ նա Համլետն է»։

Ամենմ դեպքում, Ռիվզի դերային ընտրությունները «Զբոսանք ամպերում» ֆիլմից հետո քննադատների ու հանդիսատեսի համար հիմնականում ձախողում էր։ Լայնաբյուջետ ֆիլմերը, ինչպես օրինակ գիտաֆանտաստիկ «Ջոննի Մնեմոնիքն» ու էքշն-թրիլլեր «Շղթայական ռեակցիան» կատարյալ ձախողում էին, երբ ինդի ֆիլմերը, օրինակ՝ «Զգալով Մինիսոտան» նույնպես ձախողում էր։ Ռիվզը վերջապես սկսեց դուրս գալ անդունդից, երբ նկարահանվեց «Սառանայի դատապաշտպանը» սարսափ-դրամայում՝ Ալ Պաչինոյի ու Շառլիզ Թերոնի հետ։ Այս ֆիլմում նկարահանվելու համար Ռիվզի միայն 1 միլիոն դոլար է վերցրել, որպեսզի արտադրողները կարողանան Ալ Պաչինոյին էլ կանչել։ Ավելի ուշ հոնորարի 90 տոկոսից է հրաժարվել պակաս հաջողակ «Փոխարինորդներ» ֆիլմի համար՝ Ջին Հեքմենի մասնակցությունը երաշխավորելու համար։ «Սատանայի դատապաշտմանը» լավ եկամուտ բերեց արտադրողներին ու լավ արձագանքներ ստացավ քննադատների կողմից։

1999 թվականին գիտական էքշն ֆիլմը՝ «Մատրիցան», որտեղ Ռիվզը գլխավոր դերակատարն էր, կատարյալ հաջողություն էր ու դրական արձագանքներ է ստանում։

2000-ականներ խմբագրել

 
Ռիվզի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում

«Մատրիցայի» առաջին ու հաջորդող ֆիլմերի արանքում Ռիվզը դրական արձագանք է ստանում իր՝ «Նվերը» ֆիլմում մարմնավորված սրիկա ամուսնու կերպարի համար։ «Նվերից» բացի Ռիվզի հայտնվել է այլ ֆիլմերում, որոնք բացաասական արձագանք են ստացել ու քիչ եկամուտ են բերել, որոնցից են «Դիտորդը», «Քաղցր Նոյեմբերը» ու «Փոխարինողները»։ Ամեն դեպքում, «Մատրիցայի» հաջորդող ֆիլմերը՝ «Մատրիցա։ Վերալիցքավորումն» ու «Մատրիցա։ Հեղափոխությունը»՝ «Մի բան պետք է տալ» ֆիլմի ու 2005 թվականի սարսափ-էքշն ֆիլմ «Կոնստանտինը» հաջողակ ֆիլմեր էին ու Ռիվզին նորից հանրահայտ դարձրին։ Ռիվզը նաև մոտ մի տարի նվագում է Becky խմբում, որտեղից դուրս է գալիս 2005 թվականին, նշելով, որ լուրջ երաժշտական կարիերա անելու նպատակ չունի։

2005 թվականի սկզբում Ռիվզի Հոլիվուդյան աշխատանքը ճանաչում ստացավ՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում նրա անունով աստղ կազմակերպելով։

2006 թվականին Ռիվզը նկարահանվում է Ֆիլիպ Դիքի դիստոպիական գիտաֆանտաստիկ նովելի հիման վրա նկարահանված «Մթագնում» ֆիլմում ու արժանանում դրական արձագանքի։ «Լճի տուն» ֆիլմը՝ Սանդրա Բլոքի հետ խաղացած ռոմանտիկ պատմությունը, հաջողություն ունեցավ տոմսարկղերում։ Ռիվզը շարունակեց գլխավոր դերեր խաղալ երկու 2008 թվականին արտադրված ֆիլմերում՝ «Փողոցային արքաներ» ու «Օրը, երբ Երկրագունդը կանգ առավ»։ 2009 թվականի փետրվարին «Պիպպա Լիի անձնական կյանքը» ներկայացվեց Բեռլինի կինոփառատոնում։

2010-ականներ խմբագրել

 
Ռիվզը «Օրը, երբ Երկրագունդը կանգ առավ» ֆիլմը գովազդելիս

Դեռ 2008 թվականից Ռիվզը սկսել էր իր առաջին ռեժիսորական աշխատանքի՝ «Տայ Չիի Տղան» ֆիլմի վրա աշխատանքները։ Ֆիլմը երկլեզու (չինարեն ու անգլերեն) պատմություն է, մասնակիորեն ոգեշնչված Ռիվզի ընկերոջ՝ Թայգր Չենի կյանքով։ Նկարահանումները տեղի են ունեցել բուն Չինաստանում ու Հոնգ Կոնգում։ «Տաի Չիի Տղան» մարտաֆիլմի հինգ տարի տևող նախապատրաստական աշխատանքների ու նկարահանումների ընթացքում, Ռիվզը խաղում է մի շարք Բ ֆիլմերի գլխավոր դերերում, որոնցից են, օրինակ, Հենրին 2010 թվականի «Հենրիի հանցագործությունը» ֆիլմում ու Ջոնը 2012 թվականի «Հմ․․․ սերունդը» դրամայում, ինչպես նաև՝ Քայը լավ քննադատված «47 րոնինները» ֆիլմում։

2011 թվականին Ռիվզը վերադառնում է ինքնարտահայտման այլ ձևերին։ Երաժշտությունն արդեն փորձած լինելով, Ռիվզը տեքստ է գրում «մեծահասակների նկարազարդ գրքի» համար, որը վերնագրում է «Ձոն երջանկությանը»։ Նկարազարդումը Ալեքանդրա Գրանտինն է։ Նույն թվականին արտադրում է «Մեջք մեջքի» փաստագրական ֆիլմը, որը պատմում է ֆոտոքիմիական լուսանկարչական սարքերի թվային տեխնոլոգիայով փոխարինման մասին։ Ռիվզը զրուցում է որոշ հայտնի ռեժիսորների հետ, որոնցից են Ջեյմս Քեմերոնը, Մարտին Սկորսեզեն ու Քրիստոֆեր Նոլանը։

2013 թվականին մեծ էկրաններ դուրս եկավ Ռիվզի ռեժիսորական դեբյուտը՝ «Տայ Չիի տղան», ցուցադրվեց Պեկինի կինոփառատոնում ու Կաննի կինոփառատոնում։ Աշխատանքը Պեկինի կինոփառատոնում՝ մրցանակի ու դրական արձագանքի արժանացավ մարտաֆիլմերի ճանաչված ռեժիսոր Ջոն Վուի կողմից։

Ֆիլմերում խաղալուն զուգահեռ Ռիվզը շարունակում է ինքնարտահայտման այլ ձևեր բզբզալ։ 2014 թվականի հոկտեմբերին խաղում է գլխավոր դերը «Ջոն Վիք» թրլլերում։ Ռիվզը՝ որպես թոշակի անցած հիթմէն, դրական արձագանքներ է հավաքում։ Հանրահայտ մեկնաբանող կայք «Հոտած Լոլիկները» ֆիլմը «դիպլոմավորված թարմ» է հայտարարվել։

2015 թվականի փետրվարին Ռիվզը պաշտոնապես ստորագրեց ռեժիսոր Նիքոլաս Վինդինգ Ռեֆնի «Նեոնային դև» սարսափ-ֆիլմում նկարհանվելու համար։ Ռիվզը նաև ներառվել է Անա Լիլի Ամիրպուարի կաննիբալական սիրո պատմության մեջ։ Կերպարի, ում Ռիվզը խաղում է, անունը Երազ է։

2015 թվականի նոյեմբերին մի շարք հայտնի դերասանների հետ Ռիվզը միացավ Շէյն Քէրութի երրորդ ֆիլմի՝ «Ժամանակակից Օվկիանոս»-ի խաղակազմին։

2009 թվականի հունվարին հայտարարել են, որ Ռիվզը գլխավոր դեր կստանա «Քոուբոյ Բիբոպպ» անիմեի մարտաֆիլմ ադապտացիայում, որը նախատեսվում էր թողարկել 2011 թվականին։ Ֆինանսական խնդիրների պատճառով սցենարն ուղարկվել է վերամշակման ու ֆիլմի ներկայիս կարգավիճակն անհայտ է։

2011 թվականի ապրիլին Ռիվզը հայտարարել է, որ Բիլլի ու Թեդի արկածների մասին պատմող երրորդ ֆիլմի հնարավորությունը բացառված չէ։ 2013 թվականի դեկտեմբերին, NBC-ի «Այսօրվա Շոում» Ռիվզը նշել է, որ «ես բաց եմ այդ գաղափարին․․․ Կարծում եմ, հիսուն տարեկանում Բիլլ ու Թեդ խաղալը մի քիչ սյուռ է հնչում։ Բայց մեջը լավ պատմություն ունենք։ Այդ կերպարներում կյանք ու ուրախություն կա․ կարծում եմ, աշխարհը միշտ էլ կարող է մի քիչ կյանքն ու ուրախությունն օգտագործել»։

Անձնական կյանքը խմբագրել

Անգլիացի մոր շնորհիվ Ռիվզը Բրիտանիայի քաղաքացի է։ Կանադական քաղաքացիություն ունի նատուրալականացման արդյունքում։ Նա մեծացել է որպես կանադացի ու ինքն իրեն կանդացի է համարում։ Ինչպեմ նաև ամերիկյան գրին քարտ ունի։

Աստղ դառնալու ճանապարհին Ռիվզը նախընտրում էր ապրել վարձով բնակարաններում ու հյուրանոցներում։ Երկար ժամանակ բնակվել է Շատու Մարմոն հյուրանոցում։ 2003 թվականի կողմերը ձեռք է բերում իր առաջին տունը Հոլիվուդում։ Նաև բնակարան է գնել Մանհեթընում։

Բարեգործություն խմբագրել

Ռիվզը քաղցկեղով հիվանդների համար բարեգործական հիմնադրամ է բացել, որոշելով այն իր անունով չկոչել։ Նաև քաղցկեղով զբաղվող մի շարք կազմակերպությունների է սատարում։ Քույրը՝ Քիմը, տասնամյակից ավել պայքարում է լեյկոզի դեմ։

Մի քանի անգամ հաղորդել են, որ Ռիվզը «Մատրիցա»-ի սիքվելների 114 միլիոն դոլար հոնորարի մոտ 80 միլիոն դոլարը տվել է դիմահարդարների ու հատուկ էֆֆեկտներ կազմակերպողներին։ Նա ասել է․ «Փողը վերջին բանն է, որի մասին մտածում եմ։ Ես աշխատածովս մոտակա մի քանի հարյուրամյակ հանգիստ կարող եմ ապրել»։ Այդուամենայնիվ, այլ աղբյուրներ պնդում են, որ նվիրատվության մասին պատմությունն ուղղակի լեգենդ է ու փաստում դա աշխատակիցների հետ հարցազրույցներով։ Իրականում հայտնի նվիրատվության պատմությունը վերաբերում է Ռիվզի ու ֆիլմի արտրադողների գործարքին․ արտրադրողները վախենում էին, որ ֆիլմի շահությը չի ծածկի հատուկ էֆֆեկտների համար ծախսված գումարները։ Այդպիսով, Ռիվզը տոմսերի վաճառքից ստացված գումարի իր չափաբաժնի որոշակի տոկոս է խոստանում արտադրողներին։ Գումարը, որը Ռիվզը ստացել է տոմսերի վաճառքից, որոշ աղբյուրներ մոտավոր գնահատում են 38 միլիոն դոլար, որն ավելացվել է ամբողջ ֆիլմի բյուջետում և չի գնացել ուղղակի հատուկ էֆֆելտների թիմին։

Բիզնես խմբագրել

Ռիվզը Սթեֆըն Հէմլի հետ ֆիլմեր արտադրող կազմակերպություն է հիմնել՝ Company Films, որը 2010 թվականին թողարկել է «Հենրիի հանցագործությունը» ֆիլմը։

Ռիվզը նվիրված մոտոցիկլիստ է։ Նա Arch Motorcycle Company-ի՝ կազմակերպության, որը հեղինակային մոտոցիկլետներ է արտադրում ու վաճառում, համահիմնադիրն ու համասեփականատերն է։

Հարաբերություններ խմբագրել

1999 թվականին Ռիվզի ընկերուհին՝ Ջենիֆեր Սայմը, հղիությոան ութերորդ ամսում երեխա է ունենում՝ Ավա Արչեր Սայմ Ռիվզը, ով չի ապրում։ Տասնութ ամիս անց, Սայմը մահանում է ավտովթարում միայնակ մեքենա վարելիս։ Ռիվզը հաջորդ գարնանը պիտի մասնակցեր «Մատրիցայի» նկարահանումներին, բայց իր այլընտրանքային ռոք պմբի գիտարիստի ու ընկերոջ՝ Բրետ Դոմրոզի պնդմամբ «խաղաղության ու էս ամենից գլուխ հանելու ժամանակ» է խնդրել։

Խնդիրներ օրենքի հետ խմբագրել

2008 թվականին պապարացցի Ալիսոն Սիլվան Լոս Անջելեսում մեղադրանք է ներկայացրել Ռիվզին։ Նա մոտ 712 հազար դոլար էր պահանջում Ռիվզից՝ պնդելով, որ Ռիվզը բժշկական կենտրոնում խփել ու վնասել է իրեն։ Գործը դատարան է հասնում մեկ ու կես տարում․ այդ ընթացքում Սիլվան շարունակում է պահանջել վճարը։ Դատարանում բոլոր 12 երդվյալ ատենակալները մեղադրանքը սուտ են համարել ընդամենը մեկ ժամ քննարկումից հետո։

Կրոնական հայացքները խմբագրել

Ռիվզը ո՛չ բուդդիստ է, ո՛չ աթեիստ, չնայած հակառակը հաճախ են պնդում։ Նա ասել է, որ հավատացյալ չէ, չնայած հետաքրքրված է բուդդայականությամբ։ 2013 թվականի սեպտեմբերին, երբ հարցրել են՝ արդյոք նա հոգևոր անձնավորություն է, Ռիվզը պատասխանել է․ «Չգիտեմ։ Այդ հոգևոր սանդղակից գլուխ չեմ հանում։ Անկապ պատասխան է, չէ՞։ Չգիտեմ։ Հավատո՞ւմ եմ Աստծուն, հավատին, ներքին հավատին, ինքնության, կրքին ու նման բաներին։ Հա՛, իհարկե՛։ Ես շատ հոգևոր եմ։ Գեր-հոգևոր․․․ Ավելի քան հոգևոր․․․ Անհավանական հոգևոր։ (ծիծաղում է)»։

Տխուր Կիանու մեմը խմբագրել

2010 թվականին Ռիվզը համացանցային հայտնության հասավ, երբ նրա լուսանկարը, որտեղ նա ենթադրաբար դեպրեսսսված մենակ հաց է ուտում, հայտնվեցին 4chan ֆորումում։ Լուսանկարները շուտով տարածվեցին տարբեր նորությունների կայքերով ու բլոգերով։ Սրա պատճառով հայտնվեցին «Կիանուն տխուր է» կամ «Տխուր Կիանու» մեմերը։ Ոչ պաշտոնական տոն էր, երբ մի ֆեյսբուքյան ֆան-էջ հունիսի 15-ը հայտարարեց «Կիանուին Ուրախացնելու Օր»։ «Կիանուին Ուրախացնելու Օրվա» առաջին տարելիցին Ռիվզը հարցազրույց է տվել բրիտանական «The Guardian» թերթին։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1954-1992 Դիսնեյլենդ Disneyland Մայքլ Ռեյլի, 17 տարեկան Սերիալ,
Մարտական,
Դրամա,
Արկածային,
Ընտանեկան,
Կենսագրական
Հեմիլտոն Լասկի
Նորման Տոկար
Ջեյմս Նիլսոն
Ուոլտ Դիսնեյ,
Պոլ Ֆրիս,
Կլարենս Նեշ,
Ռոջեր Մոբլի,
Սլիմ Պիկենս
1985-1989 Գիշերվա շոգը Night Heat Մագեր Սերիալ,
Դրամա,
Քրեական
Մարիո Ացցոպարդի
Հորխե Մոնտեսի
Ռենե Բոներ
Սկոթ Հայլենդս,
Ալան Ռոյալ,
Ջեֆ Ուինկոթ,
Շոն ՄակԿեն,
Սյուզեն Հոգան
1985 Թողնելով Letting Go Երաժիշտ պատանի #1 Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ջեք Բենդեր Ջոն Ռիթեր,
Շերոն Գլես,
Ջոզեֆ Կորտեզե,
Կիտ ՄակԴոնաֆ,
Փիթեր Դվորսկի
1985 Մեկ քայլ ետ One Step Away Ռոն Պետրի Քրեական Ռոբերտ Ֆորտե Դիանա Բելշավ,
Քեթլին Ֆի,
Ալեն Գոլեմ,
Չարլզ Ժոլիֆե
1986 Երիտասարդ արյուն Youngblood Հիվեր Դրամա,
Մելոդրամա,
Սպորտային
Փիթեր Մարկլ Ռոբ Լոու,
Սինտիա Գիբ,
Պատրիկ Սուեյզի,
Էդ Լոտեր,
Ջիմ Յանգս
1986 Վրեժխնդրության ակտ Act of Vengeance Բադի Մարտին Դրամա,
Քրեական,
Կենսագրական
Ջոն Մաքենզի Չարլզ Բրոնսոն,
Էլեն Բերսթին,
Ուիլֆորդ Բրիմլի,
Հոյտ Էկսթոն,
Ռոբերտ Շենքան
1986 Կրկին երիտասարդ Young Again Մայքլ Ռեյլի, 17 տարեկան Ֆենտեզի Սթիվեն Հիլիարդ Շտերն Ռոբերտ Ուրիխ,
Լինդսեյ Վագներ,
Ջեսիկա Ստին,
Ջեք Գիլֆորդ
1986 Թռիչք Flying Դրամա,
Մելոդրամա,
Սպորտային
Պոլ Լինչ Օլիվիա դ’Աբո,
Ռիտա Տաշինգեմ,
Ջեսիկա Ստին,
Ռենի Մերֆի
1986 Արդարադատության եղբայրները The Brotherhood of Justice Դերեկ Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Չարլզ Բրևերման Լորի Լաֆլին,
Կիֆեր Սազերլենդ,
Ջո Սպանո,
Դարեն Դալթոն
1986 Գետի ափին River's Edge Մեթ Դրամա,
Քրեական
Տիմ Հանտեր Քրիսպին Գլովեր,
Այոնի Սկայ,
Դենիել Ռոբակ,
Դենիս Հոփեր
1986 Ազդեցության տակ Under the Influence Էդի Թալբոթ Դրամա Թոմաս Կարտեր Էնդի Գրիֆիտ,
Սիզոն Հաբլի,
Պոլ Պրովենսա,
Դենա Անդերսեն
1986 Ճանապարհորդություն հեքիաթի մեջ Babes in Toyland Ջեք / Ջեք-բի-Նիբլ Երաժշտական,
Ֆենտեզի,
Մելոդրամա,
Արկածային,
Ընտանեկան
Կլայվ Դոներ Դրյու Բերիմոր,
Ռիչարդ Մալիգան,
Այլին Բրեննան,
Ջիլ Շոլեն
1987-1990 Տրեյսի Ուլմանի շոուն The Tracey Ullman Show Ջես Ուոլկեր Սերիալ,
Կատակերգություն,
Երաժշտական
Պոլ Ֆլաերտի
Թեդ Բեսել
Արտ Ֆոլֆ
Տրեյսի Ուլմեն,
Դեն Կասթելանետա,
Սեմ ՄակՄյուրեյ,
Ջոզեֆ Մելոուն,
Ջուլի Կավներ
1988 Անցյալ գիշեր The Night Before Ուիսթոն Քոնելի Կատակերգություն Թոմ Էբերհարդ Լորի Լաֆլին,
Թերեզա Սալդանա,
Տրինիդադ Սիլվա,
Սյուզան Սնայդեր
1988 Մշտական երգ Permanent Record Քրիս Թուսենդ Դրամա,
Մելոդրամա,
Երաժշտական
Մարիսա Սիլվեր Պամելա Գիդլի,
Ալան Բոյս,
Մայքլ Էլգարտ,
Ջենիֆեր Ռուբին,
Միշել Մայրինկ
1988 Պենսիլվանիայի արքայազնը The Prince of Pennsylvania Ռուփերթ Մարշետա Դրամա,
Կատակերգություն
Ռոն Նիսուոներ Ֆրեդ Ուորդ,
Բոնի Բեդելիա,
Էմի Մեդիգան,
Ջեյ Օ. Սենդերս
1988 Վտանգավոր կապեր Dangerous Liaisons Ռաֆայել Դանկենի Դրամա,
Մելոդրամա
Սթիվեն Ֆրիրզ Գլեն Քլոուզ,
Ջոն Մալկովիչ,
Միշել Պֆայֆեր,
Սվուզի Կյորց
1989 Բիլի և Թեդի անհավանական արկածները Bill & Ted's Excellent Adventure Թեդ Լոգան Ֆանտաստիկ,
Կատակերգություն,
Արկածային
Սթիվեն Հերեկ Ալեքս Ուինտեր,
Ջորջ Կարլին,
Տերի Կամիլերի,
Դեն Շոր
1989 Ծնողներ Parenthood Թոդ Հոգինս Դրամա,
Կատակերգություն
Ռոն Հովարդ Սթիվ Մարտին,
Դայեն Ուիսթ,
Մերի Ստինբերգեն,
Հոակին Ֆենիքս
1989 Կյանք ջրի տակ Life Under Water Կիփ Դրամա,
Մելոդրամա
Ջեյ Հոլման Սարա Ջեսիկա Փարկեր,
Հևիլենդ Մորիս,
Ջոաննա Գլիսոն,
Սթիվեն ՄակՀեթի
1990 Ես քեզ մինչև մահ սիրում եմ I Love You to Death Մարլոն Ջեյմս Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Լոուրենս Կեզդան Քևին Քլայն,
Տրեյսի Ուլմեն,
Ջոան Պլաուրայտ,
Ռիվեր Ֆենիքս,
Ուիլյամ Հերտ
1990 Վաղվա ռադիոն Tune in Tomorrow... Մարտին Լոադեր Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոն Էմիել Բարբարա Հերշի,
Փիթեր Ֆալկ,
Բիլ ՄակԿաչոն,
Պատրիշիա Կլարքսոն
1990-1991 Բիլի և Թեդի անհավանական արկածները Bill & Ted's Excellent Adventures Թեդ Լոգան Սերիալ,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Կատակերգություն
Ռոբերտ Ալվարեզ
Դոն Լասկ
Ռեյ Պաթերսոն
Ջորջ Կարլին,
Ալեքս Ուինտեր,
Էվան Ռիչարդս,
Քրիստոֆեր Քենեդի
1990-1995 Աշխարհը The Word Սերիալ Էնդրյու Մարգետսոն
Լիզա Բրաուն
Լյուկ Քեմփբել
Տերի Քրիստիան,
Ամանդա Դե Կադենե,
Քեթի Փաթրիկ,
Միշել Կոլինզ,
Բոյ Ջորջ
1991 Ալիքի կատարին Point Break Ջոնի Ուտա Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Քեթրին Բիգելոու Պատրիկ Սուեյզի,
Գերի Բյուզի,
Լորի Պեթի,
Ջոն Կ. ՄակԳինլի
1991 Բիլի և Թեդի նոր արկածները Bill & Ted's Bogus Journey Թեդ Լոգան / սատանա Թեդ Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային
Փիթեր Հյուիթ Ալեքս Ուինտեր,
Ուիլյամ Սեդլեր,
Ջոս Էկլենդ,
Պեմ Գրիեր
1991 Իմ լավագույն նահանգ Այդահոն My Own Private Idaho Սքոթ Ֆավոր Դրամա,
Մելոդրամա
Գաս Վան Սենտ Ռիվեր Ֆենիքս,
Ջեյմս Ռուսո,
Ուիլյամ Ռիչերտ,
Ռոդնի Հարվի
1991 Հմայանք 92. Տեսահավաքածու Captivated '92։ The Video Collection Ջեֆ (էպիզոդիկ) Կարճամետրաժ Ջոնաթան Դեյտոն
Վալերի Ֆերիս
Ստեֆան Ուերնիտիզեր
Պոլա Աբդուլ,
Բիլ Բոլ,
Նենսի Օ’Միրա
1991 Կանխատեսություն Providence Էրիկ Դևիդ Մաքեյ Ջի Դի Կալամ,
Իվոն Դե Լա Վեգա,
Դևիդ Գրինլի,
Քլինտոն Օի,
Դիդի Պֆայֆեր
1992 Դրակուլա Dracula Ջոնաթան Հարկեր Սարսափ,
Ֆենտեզի,
Մելոդրամա
Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա Գարի Օլդմեն,
Վայնոնա Ռայդեր,
Էնթոնի Հոփքինս,
Ռիչարդ Է. Գրանտ
1993 Շատ աղմուկ ոչնչից Much Ado About Nothing Դոն Ջոն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քենետ Բրենա Քենետ Բրենա,
Էմա Թոմփսոն,
Ռիչարդ Բրիրս,
Քեյթ Բեքինսեյլ
1993 Նույնիսկ կովբոյ աղջիկը մերթ ընդ մերթ տխրում են Even Cowgirls Get the Blues Ջուլիան Գիտչ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Վեստեռն
Գաս Վան Սենտ Ումա Թուրման,
Լորեյն Բրաքո,
Պետ Մորիտա,
Էնջի Դիկինսոն
1993 Փոքրիկ Բուդդա Little Buddha Սիդհարտա Դրամա Բերնարդո Բերտոլուչի Քրիս Այզեկ,
Բրիջիտ Ֆոնդա,
Ին Ժոչեն,
Ալեքս Վիզենդեյնջեր
1994 Արագություն Speed սպա Ջեք Տրեվեն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Յան դե Բոնտ Սանդրա Բուլոկ,
Դենիս Հոփեր,
Ջո Մորտոն,
Ջեֆ Դենիելս
1995 Ջոննի Մնեմոնիկ Johnny Mnemonic Ջոննի Մնեմոնիկ Ֆանտաստիկ,
Մարտական
Ռոբերտ Լոնգո Դինա Մեյեր,
Այս-Տի,
Տակեշի Կիտանո,
Դենիս Ակայամա
1995 Զբոսանք ամպերում A Walk in the Clouds Պո Սատոն Դրամա,
Մելոդրամա
Ալֆոնսո Արաու Այտանա Սանչես-Խիխոն,
Էնթոնի Քուին,
Ջանկարլո Ջանինի,
Անխելիկա Արագոն
1996 Շղթայական ռեակցիա Chain Reaction Էդի Կասալիվիչ Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Էնդրյու Դևիս Մորգան Ֆրիման,
Ռեյչել Ուայզ,
Ֆրեդ Ուորդ,
Քևին Դան
1996 Զգալով Մինեսոթան Feeling Minnesota Ջաքս Կլայթոն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Սթիվեն Բեյջելման Կեմերոն Դիազ,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Դելրոյ Լինդո,
Դեն Էյկրոյդ
1997 Ինքնասպանը The Last Time I Committed Suicide Հարրի Դրամա,
Կենսագրական
Ստեֆեն Տ. Կեյ Թոմաս Ջեյն,
Էդրիան Բրոուդի,
Ջոն Դոու,
Կլեր Ֆորլանի
1997 Սատանայի դատապաշտպանը The Devil's Advocate Քևին Լոմաքս Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ
Թեյլոր Հեկֆորդ Ալ Պաչինո,
Շարլիզ Թերոն,
Ջեֆրի Ջոնս,
Ջուդիտ Այվի
1999 Մատրիցա The Matrix Նեո Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Էնդի Վաչովսկի
Լանա Վաչովսկի
Լորենս Ֆիշբյորն,
Քերի-Էնն Մոս,
Հյուգո Ուիվինգ,
Ջո Պանտոլյանո
1999 Ես և Ուիլը Me and Will խաղում է ինքն իրեն Դրամա Մելիսա Բեր
Շերի Ռոուզ
Շերի Ռոուզ,
Ջեյսոն Հոլ,
Բրետ Դոմրոս,
Պատրիկ Դեմփսի,
Մելիսա Բեր
2000 Դուբլյորները The Replacements Շեյն Ֆալկո Կատակերգություն,
Սպորտային
Հովարդ Դոյչ Ջին Հեքմեն,
Բրուկ Լենգտոն,
Ռիս Իվանս,
Օրլանդո Ջոնս
2000 Հետևողը The Watcher Գրիֆին Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Ջո Չարբենիկ Ջեյմս Սպեյդեր,
Մարիսա Թոմեյ,
Էրնի Հադսոն,
Քրիս Էլիս
2000 Պարգև The Gift Դոնի Բարկսդեյլ Ֆենտեզի,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Սեմ Ռեյմի Քեյթ Բլանշետ,
Ջովաննի Ռիբիզի,
Քեյթի Հոլմս,
Գրեգ Կիներ
2001 Քաղցր նոյեմբեր Sweet November Նելսոն Մոս Դրամա,
Մելոդրամա
Պետ Օ’Կոնոր Շարլիզ Թերոն,
Ջեյսոն Այզեքս,
Գրեգ Ջերման,
Լիամ Էյկեն
2001 Հարդբոլ Hardball Քոնոր Օ'Նեյլ Դրամա,
Սպորտային
Բրայան Ռոբբինս Դայան Լեյն,
Ջոն Հոուքս,
Բրայան Հիրն,
Ջուլիան Գրիֆիտ
2001 Վերադարձ մատրիցային The Matrix Revisited խաղում է ինքն իրեն / Նեո Փաստագրական Ջոշուա Օրեկ Լորենցո Դի Բոնավենտուրա,
Ջոել Սիլվեր,
Բիլ Պոուպ,
Օուեն Պատերսոն,
Կիմ Բարետ
2003 Անիմատրիցա The Animatrix Նեո (էպիզոդիկ) (հնչյունավորում) Անիմե,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Դրամա
Փիթեր Չունգ
Էնդի Ջոնս
Յոսիակի Կավադզիրի
Ակիո Յուտսուկա,
Կլեյտոն Ուոտսոն,
Պամելա Ադլոն,
Հեդի Բարես,
Թերենս «Տ.Կ.» Կարսոն
2003 Մատրիցա. Վերալիցքավորում The Matrix Reloaded Նեո Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Էնդի Վաչովսկի
Լանա Վաչովսկի
Հյուգո Ուիվինգ,
Քերի-Էնն Մոս,
Լորենս Ֆիշբյորն,
Հերոլդ Պերինո
2003 Անիմատրիցա. Մի երեխայի պատմություն Kid's Story Նեո (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Անիմե,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ
Սինիչիրո Վատանաբե Կլեյտոն Ուոտսոն,
Քերի-Էնն Մոս,
Ջոն ԴեՄիտա,
Քևին Մայքլ Ռիչարդսոն
2003 Մատրիցա. Հեղափոխություն The Matrix Revolutions Նեո Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Էնդի Վաչովսկի
Լանա Վաչովսկի
Հյուգո Ուիվինգ,
Քերի-Էնն Մոս,
Լորենս Ֆիշբյորն,
Հերոլդ Պերինո
2003 Սերը կանոններով և առանց կանոնների Something's Gotta Give Ջուլիան Մերսեր Մելոդրամա,
Կատակերգություն
Նենսի Մեյերս Ջեք Նիկոլսոն,
Դայան Քիթոն,
Ֆրենսիս ՄակԴորմանդ,
Ամանդա Փիթ
2004 Կոնստանտին. Խավարի տիրակալը Constantine Ջոն Կոնստանտին Ֆենտեզի,
Դրամա,
Դետեկտիվ
Ֆրենսիս Լոուրենս Ռեյչել Ուայզ,
Տիլդա Սուինտոն,
Շայա ԼաԲաֆ,
Ջիմոն Հոնսու
2005 Էլլի Փարկեր Ellie Parker Դրամա Սկոթ Կոֆի Նաոմի Ուոթս,
Ջենիֆեր Սայմ,
Գրեգ Ֆրեյթաս,
Գայե Պոուպ,
Բլեր Մասթբաում
2005 Հիմար սովորություն մինիsucker Պերի Լիման Դրամա,
Կատակերգություն
Մայկ Միլս Լու Տեյլոր Պուչի,
Տիլդա Սուինտոն,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Բենջամին Բրեթ
2005 Արձագանք Echo Նարցիս Կարճամետրաժ Սթիվեն Հեյմել Օլիվիա Ֆոուգեիրոլ
2006 Մեծ տպավորություն The Great Warming պատմող Փաստագրական Ալանիս Մորիսեթ
2006 Մթագնում A Scanner Darkly Բոբ Արկտոր Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Դրամա,
Քրեական
Ռիչարդ Լինկլեյթեր Ռոբերտ Դաունի կրտ.,
Վայնոնա Ռայդեր,
Վուդի Հարելսոն,
Ռորի Կոկրեյն
2006 Տուն լճի մոտ The Lake House Ալեքս Վայլեր Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Ալեխանդրո Ագրեսթի Սանդրա Բուլոկ,
Քրիստոֆեր Պլամեր,
Էբոն Մոս-Բակրակ,
Վիլեկե վան Ամելրոյ
2008 Փողոցի թագավորները Street Kings դետեկտիվ Թոմ Լուդլոու Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Դևիդ Էյր Ֆորեսթ Ուիտակեր,
Հյու Լորի,
Քրիս Էվանս,
Սեդրիկ «Զվարճացնող»
2008 Օր, երբ երկիրը կանգնեց The Day the Earth Stood Still Կլաատու Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա
Սքոթ Դերիքսոն Ջենիֆեր Քոնելի,
Քեթի Բեյթս,
Ջեյդեն Սմիթ,
Ջոն Քլիզ
2009 Պիպի Լիի մասնավոր կյանքը The Private Lives of Pippa Lee Քրիս Նադեաու Դրամա,
Մելոդրամա
Ռեբեքա Միլեր Ռոբին Ռայթ,
Ալան Արկին,
Վայնոնա Ռայդեր,
Մարիա Բելո
2011 Հենրիի քրեական խաղանիշը Henry's Crime Հենրի Տորն Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Մալկոլմ Վենվիլ Ջեյմս Կաան,
Վերա Ֆարմիգա,
Փեթեր Ստորմարե,
Ջուդի Գրիր
2011 Մ սերունդը Generation Um... Ջոն Դրամա Մարկ Մանն Բոյանա Նովակովիչ,
Ջոնաթան Օրսինի,
Դենիել Սունջատա,
Սարիտա Չոուդխուրի
2013 Տայ Չիի վարպետը Man of Tai Chi Մարտական Կիանու Ռիվզ Տայգեր Չեն,
Կարեն Մոկ,
Իկո Յուվայս,
Ջերեմի Մերինաս
2013 47 րոնիններ 47 Ronin Քայ Մարտական,
Դրամա
Կարլ Ռինշ Ռինկո Կիկուչի,
Կերի-Հիրոյուկի Տագավա,
Հիրոյուկի Սանադա,
Տադանոբու Ասանո
Ուղևորները Passengers Ֆանտաստիկ,
Արկածային
Գաբրիելե Մուչինո

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2011 Հենրիի քրեական խաղանիշը Henry's Crime
2012 Կողք կողքի Side by Side

Ռեժիսուրա խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2013 Տայ Չիի վարպետը Man of Tai Chi

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Pas L. v. Genealogics — 2003.
  3. Express News — 2008.
  4. https://www.elle.com/es/star-style/el-estilo-de/a40552013/keanu-reeves-alexandra-grant-estilo-pantalones-rosa-fucsia/#:~:text=de%20Nueva%20York-,Keanu%20Reeves%20y%20su%20novia%20Alexandra%20Grant%3A%20derroche%20de%20estilo,rosa%20fucsia%20y%20blusa%20negra.&text=Keanu%20Reeves%20y%20Alexandra%20Grant%20siempre%20han%20sido%20una%20pareja%20muy%20reservada.
  5. https://www.telva.com/celebrities/2022/07/08/62c80bd001a2f1a58a8b4679.html
  6. https://elpais.com/gente/2020-07-06/keanu-reeves-y-su-novia-alexandra-grant-una-historia-que-se-consolida-y-no-se-esconde.html
  7. https://time.com/collection/100-most-influential-people-2022/6177704/keanu-reeves/
  8. Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  9. GeneaStar
  10. Roglo — 1997. — ed. size: 9000000
  11. 11,0 11,1 Deutsche Nationalbibliothek Record #119230453 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կիանու Ռիվզ հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիանու Ռիվզ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիանու Ռիվզ» հոդվածին։