Կեֆլավիկ (իսլ.՝ Keflavík), քաղաք Ռեյկյանես թերակղզու վրա, որը գտնվում է հարավարևմտյան Իսլանդիայում։ Բնակչությունը՝ 15 930 մարդ (20181994 թվականից քաղաքը մտնում է Ռեյկյանեսբայր միավորված մունիցիպալիտետի մեջ, որտեղ բնակվում է 13,971 մարդ (2011 թվականի դրությամբ)։

Քաղաք
Կեֆլավիկ
իսլ.՝ Keflavík
ԵրկիրԻսլանդիա Իսլանդիա
Առաջին հիշատակումXVI դար
ԲԾՄ5 մ
Պաշտոնական լեզուիսլանդերեն
Բնակչություն15 930 մարդ (2018)
Ագլոմերացիա13256
Ազգային կազմիսլանդացիներ
Ժամային գոտիUTC+0
Փոստային դասիչ220-221-222
Պաշտոնական կայքreykjanesbaer.is
Կեֆլավիկ (Իսլանդիա)##
Կեֆլավիկ (Իսլանդիա)

Պատմություն խմբագրել

 
Կեֆլավիկի նավահանգիստը

Կեֆլավիկը գտնվում է երկրի մայրաքաղաք Ռեյկյավիկից 30 կմ հեռավորության վրա (ավտոճանապարհով մոտ 50 կմ), քաղաքում կա նավահանգիստ, քաղաքի մոտակայքում՝ համանուն միջազգային օդանավակայան։ Մինչ 2006 թվականը քաղաքում է գտնվել Իսլանդիայի Զինված ուժերի շտաբը։

Բնակավայրը հիմնադրվել է XVI դարում և երկար ժամանակ հիմնական տնտեսությունը ձկնորսությունն էր[1]։

Կեֆլավիկից 10 կմ դեպի հարավ գտնվում է Գարդուր քաղաքը։

1940-ական թվականներից Կեֆլավիկի տարածքում տեղակայված են եղել ԱՄՆ-ի զորքերը, որոնք 1941 թվականից իրենց վրա են վերցրել Իսլանդիայի պաշտպանությունը և թույլտվություն են ստացել ռազմակայաններ կառուցել այն պայմանով, որ պատերազմի ավարտվելուն պես բոլոր օտարերկրյա զորքերը կլքեն երկիրը։ 1946 թվականին ԱՄՆ կառավարությունը Իսլանդիային դիմում է Կեֆլավիկում և այլ վայրերում տեղակայված ռազմակայանների երկարաժամկետ վարձակալության խնդրանքով։

Կլիմա խմբագրել

Կեֆլավիկի կլիման մերձբևեռային օվկիանոսային է։ Այս կլիմային բնորոշ է ցուրտ ամառը և չափավոր ցուրտ ձմեռները։ Ամենախոնավ ամիսը հոկտեմբերն է, իսկ ամենաչորը՝ հուլիսը։

Կեֆլավիկի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 2
(35)
3
(37)
3
(38)
6
(42)
9
(48)
11
(52)
13
(55)
12
(54)
10
(50)
7
(44)
4
(39)
2
(36)
6.8
(44.2)
Միջին ցածր °C (°F) −2
(28)
−2
(29)
−1
(30)
1
(33)
4
(39)
7
(44)
8
(47)
8
(47)
6
(42)
3
(37)
0
(32)
−2
(29)
2.5
(36.4)
Տեղումներ մմ (դյույմ) 109
(4.3)
112
(4.4)
112
(4.4)
86
(3.4)
80
(3)
71
(2.8)
64
(2.5)
94
(3.7)
109
(4.3)
130
(5)
119
(4.7)
124
(4.9)
1210
(47,4)
աղբյուր: Weatherbase[2]

Սպորտ խմբագրել

Քաղաքի մարզական ակումբներից հայտնի է «Կեֆլավիկ» ֆուտբոլային ակումբը, երկրի քառակի չեմպիոն, որը հայտնի է եվրոակումբներում իր խաղերով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cathy Harlow, Iceland, Landmark Visitors Guide, 3rd ed. 2004, ISBN 1-84306-134-1, p. 57.
  2. «Weatherbase: Historical Weather for Keflavik, Iceland». Weatherbase. 2011. Retrieved on November 24, 2011.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեֆլավիկ» հոդվածին։