Կերկիրա (իտալական և արևմտաեվրոպական իրականության մեջ հայտնի է որպես Կորֆու, հուն․՝ Κέρκυρα), քաղաք և նախկին վարչատարածքային միավոր Հունաստանին պատկանող Հոնիական կղզիներում՝ համանուն կղզու վրա։ 2011 թվականի վարչական բարեփոխումներից հետո քաղաքը ներառվել է Կերկիրա կղզու նոմոսի կազմի մեջ[1]։ Կերկիրայի տարածաշրջանային միավորի մայրաքաղաքը լինելուց բացի, վերջինս հանդիսանում է նաև Հոնիական կղզիների վարչական կենտրոնը։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 24 838 մարդ։

Քաղաք
Կերկիրա
Κέρκυρα
Զինանշան

Կերկիրա քաղաքի պատմական կենտրոնի համայնապատկերը
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաՀոնիական կղզիներ
Մակերես41,905 կմ²
ԲԾՄ10 մ
Կլիմայի տեսակՄերձարևադարձային կլիմա
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն23 541 մարդ (2021)
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմհույն ուղղափառ եկեղեցի
Հեռախոսային կոդ2661
Փոստային դասիչ49100
Ավտոմոբիլային կոդKY
Պաշտոնական կայքcorfu.gr
Կերկիրա (քաղաք) (Հունաստան)##
Կերկիրա (քաղաք) (Հունաստան)
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 578
ռուս..անգլ..ֆր.

Կերկիրան զբոսաշրջային նշանակության կենտրոն է, որը հնուց ի վեր մեծ դերակատարություն է ունեցել հունական քաղաքակրթությունների զարգացման գործում[2]։ Քաղաքի պատմական կենտրոնը 2007 թվականին ներառվել է Հունաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3][4]։ Պատմական քաղաքի անբաժան մասն են կազմում վենետիկյան ժամանակաշրջանի քարակերտ և աղյուսազարդ շինությունները, որոնք կառուցվել են իտալական ճարտարապետության ազդեցությամբ։

Քաղաքն ընդհանուր առմամբ զբաղեցնում է 41 905 կմ քառակուսի տարածք[5]՝ գտնվելով ծովի մակարդակից մինչև 10 մետր բարձրության վրա։ Վերջինս ծառայում է նաև որպես առևտրային նավահանգիստ։

Կերկիրան Հունաստանի հնագույն քաղաքներից է, որի պատմության ակունքները հասնում են մինչև բրոնզի դար։ Անտիկ ժամանակներից մեզ հասած ամենանշանավոր վկայություններից է այն, որ Կերկիրա քաղաք-պետությունը մ․թ․ա․ 433 թվականին՝ Աթենական պոլիսի զորակցությամբ, Պելոպոնեսյան պատերազմների շրջանում պայքարել է Կորնթոսի զավթողական քաղաքականության դեմ։ Տեղի ունեցած ռազմական առճակատումը դարձել է ժամանակաշրջանի ամենախոշոր ռազմածովային մարտերից մեկը։

Ըստ հին հույն պատմիչ Թուկիդիդեսի՝ Կերկիրան Աթենքի և Կորնթոսի հետ միասին եղել է մ․թ․ա․ 5-րդ դարի Հին Հունաստանի խոշորագույն ծովային ուժերից մեկը[6]։ Սպարտայի հաղթանակն ու դրան հաջորդած հռոմեական նվաճումները աստիճանաբար նվազեցնում են քաղաքի հեղինակությունը։ Վերջինս վերստին զարթոնք է ապրում վաղ միջնադարում՝ դառնալով Բյուզանդական կայսրության առևտրային կարևոր կենտրոններից մեկը։ Քաղաքը հայտնի է նաև իր բազում միջնադարյան ամրոցներով, որոնց մի մասը մասամբ վնասվել են օսմանյան գրոհների և ծովահենների հարձակումների հետևանքով[7]։ Ներկայիս քաղաքը կառուցվել է վենետիկյան ժամանակաշրջանում՝ կրելով իտալական ճարտարապետությանը բնորոշ յուրահատկություններն ու առանձնահատկությունները։

Անվան ծագումնաբանություն խմբագրել

Քաղաքի անվանումը հին հունարենից թարգմանաբար նշանակում է «ոլորկամոլոր»՝ ի շնորհիվ ափերի կտրատվածության։ Վենետիկյան ժամանակաշրջանում գործածության մեջ մտած «Կորֆու» տեղանվանումը փոխառություն է, որը մինչ օրս լայն կիրառություն ունի իտալերենում և արևմտյան աշխարհում։ Ոմանք այս ձևի առաջացումը կապում են հին հունարեն «Կորիֆե» (թարգմանաբար՝ «բարձունք») բառի հետ։

Պատմություն խմբագրել

 
Տեղական ճարտարապետության առանձնահատկությունները կրող շինություն քաղաքի պատմական կենտրոնում։

Ըստ հին հույն պատմիչների վկայությունների՝ քաղաքը հիմնադրվել է մ․թ․ա 8-րդ դարում Կորնթոսից ներթափանցած գաղութարարների կողմից։ Հնագույն քաղաքի տարածքում վեր է խոյանում Արտեմիսի հելլենիստական տաճարը, որի կառուցումը թվագրվում է մ․թ․ա․ 590 թվականին։

Պատմական տարբեր ժամանակահատվածներում Կերկիրան պատկանել է հռոմեացիներին, բյուզանդացիներին, գոթերին, վենետիկցիներին, օսմանյան թուրքերին, ֆրանսիացիներին, իսկ վերջում նաև անգլիացիներին։ Մ․թ․ա․ 229 թվականին Կերկիրան հայտնի է եղել որպե հունական քաղաք Հռոմեական կայսրության կազմում։ Կոստանդնուպոլսի անկումից որոշ ժամանակ անց՝ 1204 թվականին, այն անցնում է Վենետիկի հանրապետությանը և վերջինիս կազմում մնում մինչև 1210 թվականը։ Կերկիրան Վենետիկյան պետությանը վերստին անցնում է 1386 թվականին և իտալացիների կողմից կառավարվում մինչև 1797 թվականը։ 1716 թվականին քաղաքը պաշարվում է օսմանյան զորքերի կողմից, սակայն գերմանացի զորավար Մաթիաս Յոհան ֆոն դեր Շուլենբերգի ջանքերով թշնամին դուրս է բերվում կղզուց։ 1797 թվականին Կերկիրան դառնում է ֆրանսահպատակ տարածք։ Ֆրանսիայի կազմում քաղաքը մնում է մինչև 1815 թվականի Փարիզի հաշտության պայմանագիրը, որից հետո այստեղ հաստատվում է բրիտանական պրոտեկտորատ։ Հունական պետության ստեղծումից հետո Կերկիրան Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից նվիրաբերվում է նորաստեղծ միապետությանը՝ ի շնորհս դրածո արքա Գեորգիոս I-ի։ Պատմական այս իրողություններն իրենց անջնջելի հետքն են թողել քաղաքի ընդհանուր տեսքի վրա՝ ձևավորելով բազմամշակութային մեծ ժառանգություն։

Աշխարհագրություն խմբագրել

Կերկիրա քաղաքը գտնվում է Հոնիական ծովում տեղակայված համանուն կղզու կենտրոնական հատվածում։ Մակերևույթը հարավում բլրավոր հարթավայր է, հյուսիսում՝ ցածրալեռնային։ Կազմված է գերազանցապես կրաքարերից և թերթաքարերից։ Գտնվում է ծովի մակարդակից մինչև 10 մետր բարձրության վրա։ Առկա է մերձարևադարձային պտղաբուծություն։ Քաղաքն ունի նաև ձմեռային առողջարաններ։

Կերկիրան գտնվում է մերձարևադարձային կլիմայական գոտում, որի բնորոշիչներն են շոգ ամառներն ու մեղմ ձմեռները (ձմեռային նվազագույն ջերմաստիճանը չի իջնում 10 °C-ից)։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 33 °C։

Կերկիրայի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.5
(68.9)
22.4
(72.3)
26.0
(78.8)
28.0
(82.4)
33.8
(92.8)
35.6
(96.1)
42.4
(108.3)
40.0
(104)
37.4
(99.3)
31.0
(87.8)
25.0
(77)
22.0
(71.6)
42.4
(108.3)
Միջին բարձր °C (°F) 13.9
(57)
14.2
(57.6)
16.0
(60.8)
19.0
(66.2)
23.8
(74.8)
28.0
(82.4)
30.9
(87.6)
31.3
(88.3)
27.6
(81.7)
23.2
(73.8)
18.7
(65.7)
15.3
(59.5)
21.8
(71.2)
Միջին օրական °C (°F) 9.7
(49.5)
10.3
(50.5)
12.0
(53.6)
14.9
(58.8)
19.6
(67.3)
23.9
(75)
26.4
(79.5)
26.3
(79.3)
22.7
(72.9)
18.4
(65.1)
14.3
(57.7)
11.1
(52)
17.5
(63.5)
Միջին ցածր °C (°F) 5.1
(41.2)
5.7
(42.3)
6.8
(44.2)
9.2
(48.6)
12.9
(55.2)
16.4
(61.5)
18.4
(65.1)
18.8
(65.8)
16.5
(61.7)
13.4
(56.1)
9.9
(49.8)
6.8
(44.2)
11.7
(53.1)
Ռեկորդային ցածր °C (°F) −4.5
(23.9)
−4.2
(24.4)
−4.4
(24.1)
0.0
(32)
4.6
(40.3)
8.7
(47.7)
10.0
(50)
11.3
(52.3)
7.2
(45)
2.8
(37)
−2.2
(28)
−2.0
(28.4)
−4.5
(23.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 136.6
(5.378)
124.6
(4.906)
98.1
(3.862)
66.7
(2.626)
37.0
(1.457)
14.1
(0.555)
9.2
(0.362)
19.0
(0.748)
81.3
(3.201)
137.7
(5.421)
187.4
(7.378)
185.6
(7.307)
1097,3
(43,201)
Միջ. անձրևոտ օրեր 16.1 14.6 14.5 12.9 8.0 4.9 2.3 3.4 7.0 11.8 15.7 17.5 128.7
% խոնավություն 75.4 74.3 73.4 72.8 69.5 63.4 60.0 62.2 70.4 74.6 77.5 77.2 70.7
Միջին ամսական արևային ժամ 117.7 116.8 116.0 206.5 276.8 324.2 364.5 332.8 257.1 188.9 133.5 110.9 2545,7
Աղբյուր #1: Հունաստանի ազգային օդերևութաբանության ինստիտուտ[8]
Աղբյուր #2: ՆՕԱԱ (արևոտ և մեղմ 1961−1990)[9]

Ճարտարապետություն խմբագրել

Քաղաքի հին ամրոցները ժամանակին կարողացել են տեղավորել 10 հազարից մինչև 20 հազար ասպետների, սակայն դրանց մեծ մասը 19-րդ դարում հողին են հավասարեցվել բրիտանացիների կողմից։ Քաղաքի որոշ հատվածներում հայտնաբերվել են վենետիկյան ժամանակաշրջանի շինություններ։

Դրանց թագն ու պսակն է համարվում Ջորջ Վիթմորի կողմից հիմնադրված Սուրբ Միխայելի և Գեորգիոսի պալատը, որն ամբողջովին կառուցված է մալթայական սպիտակ կրաքարից։ Գաստուրի ավանի շրջակայքում գտնվում է պոմպեյական ոճով կառուցված Ախիլիոնը, որը հիմնադրվել է Ավստրիական կայսրության թագուհի Էլիզաբեթ Բավարացու կողմից 1890 թվականին։

 

Քաղաքի պատմական կենտրոնի անբաժանելի մասն են կազմում երեսունյոթ հնագույն եկեղեցիները, որոնց մարգարիտը Սուրբ Սպիրիդոնի անունը կրող Կերկիրայի մայր տաճարն է։ Վերջինս հանդիսանում է նաև կղզու ամենահին եկեղեցին։ Քաղաքը հոգևոր առումով մտնում է հունական և հռոմեական կաթոլիկ արքեպիսկոպոսության մեջ։ Կերկիրայում գործում են թատրոններ, արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպություններ, գրադարան և թանգարան։ Հին քաղաքը (կամ պատմական կենտրոնը) 2007 թվականին՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի 31-րդ նստաշրջանում, ներառվում է Հունաստանում Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես միջնադարյան մշակութային ժառանգության փայլուն օրինակ։

Տեսարաններ Կերկիրայի պատմական կենտրոնից

Քույր քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վարչատարածքային բաժանման» մասին Հունաստանի օրենքի նոր նախագիծը՝ Կալիկրատիս Արխիվացված 2011-05-15 Wayback Machine Հունաստանի արտգործնախարարություն
  2. ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մասին
  3. ՅՈւՆԵՍԿՕ-ի ՀԺ 17-րդ նստաշրջան՝ Կորֆուի պատմական կենտրոնը
  4. Կերկիրայի պատմական կենտրոնը որպես ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն
  5. «Population & housing census 2001 (incl. area and average elevation)» (PDF) (հունարեն). National Statistical Service of Greece. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. Thucydides, History of the Peloponnesian War 1.36.3
  7. «Կերկիրայի ամրոցները». Կորֆուի տարածաշրջանային միավոր. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
  8. «Կորֆուի կլիմայական պայմանները». Հունաստանի ազգային օդերևութաբանության ինստիտուտ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  9. «Կերկիրայի կլիմայական նորման 1961–1990». Հունաստանի ազգային օդերևութաբանության ինստիտուտ. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  10. https://www.comune.verona.it/nqcontent.cfm?a_id=5485
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերկիրա (քաղաք)» հոդվածին։