Կերատիններ (հունարեն՝ xepag, հունարեն՝ Kepatog - եղջյուր բառի սեռական հոլովը), թելիկային սպիտակուցներ, որոնք մտնում են մաշկի, մազերի, բրդի, փետուրների, թեփուկների, եղունգների, եղջյուրների, կտուցի և կճղակների եղջերային թաղանթների մեջ։ Կերատինները չեն լուծվում ջրում և օրգանական լուծիչներում, կայուն են պրոտեոլիտիկ ֆերմենտների նկատմամբ։ Կերատինների պոլիպեպտիդային շղթաները կարող են լինել ոլորված և ձգված ձևով։ Ոլորված թելիկները բնորոշ են կաթնասուններին, սողունների և թռչունների մոտ հանդիպում է նաև ձգված ձևը։

Կերատինի միկրոսկոպիկ պատկերը բջջի ներսում

Վիճակահանություն խմբագրել

A (չեզոք հիմնային) B (թթվային) Երևույթ
Կերատին 1, Կերատին 2 Կերատին 9, Կերատին10 կերատինոցիտներ
Կերատին 3 Կերատին 12 եղջրաթաղանթ
Կերատին 4 Կերատին 13 -
Կերատին 5 Կերատին 14, Կերատին 15 -
Կերատին 6 Կերատին 16, keratin 17 -
Կերատին 7 Կերատին 19 -
Կերատին 8 Կերատին 18, Կերատին 20 -
 

Գրականություն խմբագրել

  • Ленинджер А., Основы биохимии, пер. с англ., т. 1, М., 1985, с. 167-76, В. В. Баев.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 391