Կետա (լատին․՝ Oncorhynchus keta), սաղմոնակերպների ընտանիքի ձուկ։ Մարմնի երկարությունը՝ մինչև 1 մ, քաշը՝ 14 կգ։ Տարածված է Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասերում, Բերինգի ծովում, մասամբ՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանի գետերում։ Կլիմայավարժեցված է Բարենցի, Սպիտակ և Բալթիկ ծովերի ավազաններում։ Սնվում է խեցգետնանմաններով, փափկամարմիններով, մատղաշ ձկներով։ Սեռահասուն է դառնում 3-5 տարեկանում։

Բազմացման շրջանում դադարում է սնվելուց և մտնում է գետերը։ Բույն է փորում և ձկնկիթը թաղում տիղմի մեջ։ Զվադրող կետան խիստ կերպարանափոխվում է, մաշկը մուգ գույն է ստանում, միսը ջրակալում, ծնոտները երկարում են, կորանում, հզոր ատամներ են աճում և բերանը չի փակվում։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 2 տեսակ՝

  • աշնանային
  • ամառային

Աշնանային կետան խոշոր է, պտղաբեր (3-4,5 հազար ձկնկիթ), բազմանում է սեպտեմբերից մինչև դեկտեմբեր։ Գետային միգրացիան կարճ է, ձվադրում է հուլիս-օգոստոս ամիսներին։

Ձվադրումից հետո ձուկը մահանում է։ Արդյունագործական խոշոր նշանակություն ունի, տալիս է համեղ միս և կարմիր խավիար։

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կետա հոդվածին


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 388  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետա» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կետա» հոդվածին։