Կես վան Դոնգեն

հոլանդացի նկարիչ

Կես վան Դոնգեն (հոլ.՝ Kees van Dongen, իրական անունը՝ հոլ.՝ Cornelis Theodorus Maria van Dongen, հունվարի 26, 1877(1877-01-26)[1][2][3][…], Delfshaven[4][5] - մայիսի 28, 1968(1968-05-28)[1][2][3][…], Մոնտե Կառլո[6][5]), հոլանդացի նկարիչ, ֆովիզմի հիմնադիրներից մեկը։ Առավել հայտնի է որպես կանանց ոճավորված դիմանկարների հեղինակ[12]։

Կես վան Դոնգեն
հոլ.՝ Kees van Dongen
Ի ծնեհոլ.՝ Cornelis Théodorus Marie van Dongen
ԿեղծանունKees van Dongen
Ծնվել էհունվարի 26, 1877(1877-01-26)[1][2][3][…]
ԾննդավայրDelfshaven[4][5]
Վախճանվել էմայիսի 28, 1968(1968-05-28)[1][2][3][…] (91 տարեկան)
Մահվան վայրՄոնտե Կառլո[6][5]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն[7] և  Ֆրանսիա[8][9]
ԿրթությունWillem de Kooning Academy?
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, քանդակագործ, գծանկարիչ, նկարազարդող, խեցեգործ և գծագրող
Ոճֆովիզմ[10] և Die Brücke[10]
Ժանրդիմապատկեր[6][7], Անիմալիստիկա[7], Ֆիգուր[7], բնանկար[7], նյու[7], քաղաքային բնանկար[7] և նատյուրմորտ[7]
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներStilleven met bloemen? և Avenue du Bois?
ԱշակերտներԴավիդ Վալլին, Agda Holst?, Yen Shui-long?[11], Մարիա Բլանշար և Դավիթ Շտերենբերգ
Պարգևներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
ԱմուսինAugusta Preitinger? և Léa Jacob?
ստորագրություն
Изображение автографа
 Kees van Dongen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1892-1897 թվականներին ուսանել է Ռոտերդամի գեղարվեստի թագավորական ակադեմիայում․ այդ ժամանակվանից Վան Դոնգենի ստեղծագործության մեջ մնացել են մատրոսների և մարմնավաճառների մասնակցությամբ տեսարանների բազմաթիվ էսքիզներ, որոնք նկարչի կողմից արվել են կարմիր լապտերների քաղաքային թաղամասում։

1899 թվականից Վան Դոնգենն ապրել է Փարիզում՝ մասնակցելով տարբեր ցուցահանդեսների, այդ թվում՝ 1905 թվականի հայտնի աշնանային սալոնում։ Նա նաև ծաղրանկարներ է նկարել Փարիզի La Revue blanche թերթի համար։

1926 թվականին նկարազարդել է Վիկտոր Մարգերիտի սկանդալային «Ամուրին» վեպի ֆրանսիական հրատարակությունը (ֆր.՝ «La Garçonne»)[13]։

1929 թվականին Վան Դոնգենը ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։ Նրա վերջին աշխատանքները (այդ թվում, մասնավորապես, Բրիժիտ Բարդոյի 1958 թվականի դիմանկարը) առևտրային հաջողություն էին վայելում, սակայն քիչ էին հիշեցնում նրա կարիերայի սկզբի էրոտիզմի և վառ գույների մասին։

Վան Դոնգենի վեց աշխատանքներ առկա են Պետական Էրմիտաժում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kees van Dongen (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Cornelis Theodorus Maria van Dongen — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Կերպարվեստի արխիվ
  6. 6,0 6,1 6,2 6,3 Artnet — 1998.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 RKDartists (նիդերլ.)
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/367020
  10. 10,0 10,1 https://www.museothyssen.org/en/collection/artists/dongen-kees-van
  11. http://www.lianggallery.com/?portfolio=%E9%A1%8F%E6%B0%B4%E9%BE%8D
  12. «Kees van Dongen». Britannica. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  13. Margueritte, Victor. La garçonne. Avec 28 hors-texte de van Dongen. Paris, Ernest Flammarion, 1926. In-8°. Demi-maroquin rouge. Tirage а 750 exemplaires.

Արտաքին հղումներ խմբագրել