Կեչուտ

գիւղ ՀՀ Վայոց ձորի մարզում

Կեչուտ (նախկին անվանումը՝ Ղուշչի), գյուղ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Վայքի տարածաշրջանում, Արփա գետի վերին հոսանքում, նրա ձախ ափին։ Գտնվում է Ջերմուկ քաղաքից 3 կմ հարավ։

Գյուղ
Կեչուտ
Ընդհանուր տեսք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
Առաջին հիշատակում10-րդ դար[1][2]
ԲԾՄ1970 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն944[3] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ3702
Կեչուտ (Հայաստան)##
Կեչուտ (Հայաստան)
Կեչուտ (Վայոց ձորի մարզ)##
Կեչուտ (Վայոց ձորի մարզ)

Կեչուտի ջրամբարի կառուցման պատճառով գյուղը տեղափոխվել է փոքր-ինչ վերև։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Կեչուտի մշտական բնակչությունը կազմել է 944, առկա բնակչությունը՝ 884 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը տարբեր ժամանակներում այստեղ են տեղափոխվել Նախիջևանի Զնաբերդ և Զանգեզուրի տարբեր գյուղերից։ Կեչուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1873 1897 1926 1939 2004 2011
Բնակիչ 362 631 708 939 1024[5] 944[3]

Տնտեսություն խմբագրել

Տնտեսությունը զբաղվում է հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կեչուտն ունի 3 եկեղեցիներ և 2 մատուռ։

Կեչուտցիներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.advantour.com/rus/armenia/vayots-dzor.htm
  2. https://web.archive.org/web/20090102002038/http://www.armnet.ru/armenia_html/vaiosdzor.htm
  3. 3,0 3,1 3,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 112» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 4-ին.
  5. 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները