Կենտրոնաձիգ ուժ, նյութական կետի վրա ազդող և կետի շարժման արագությանն ուղղահայաց ուժ, որը կետին հաղորդում Է նորմալ արագացում։ Կենտրոնական ուժի ազդեցությամբ ազատ նյութական կետի շարժումը դառնում է կորագիծ։ Կենտրոնական ուժը ուղղված է հետագծի գլխավոր նորմալի ուղղությամբ դեպի կորության կենտրոնը, թվապես հավասար , որտեղ -ը կետի զանգվածն Է, -ն՝ արագությունը, -ն՝ հետագծի կորության շառավիղը։ Ուղղագիծ շարժման դեպքում կենտրոնական ուժը հավասար է զրոյի։

Գրականություն խմբագրել

  • Фриш С. А. и Тиморева А. В. Курс общей физики, Учебник для физико-математических и физико-технических факультетов государственных университетов, Том I. М.։ ГИТТЛ, 1957


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 380