Կենտրոնական ռազմական ակումբ (Սոֆիա)

Կենտրոնական ռազմական ակումբ (բուլղար․՝ Централен военен клуб, Tsentralen voenen klub), ունիվերսալ մշակութային կառույց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում` Գեորգի Ռակովսկի փողոցում գտնվող Ցար Օսվոբոդիտել զբոսայգում։ Կառույցը գտնվում է բուլղարական բանակի ենթակայության ներքո և կառավարվում է Ռազմական ակումբների և տեղեկատվության գործակալության կողմից։

Կենտրոնական ռազմական ակումբ

2010 թվականին Վիշվանաթան Անանդի և բուլղարացի Վեսելին Տոպալովի միջև շախմատի առաջնությունը, որում հաղթեց Անանդը, կայացել է այս շենքում։

Կառույցի հիմնարկեքը տեղի է ունեցել 1895 թվականին։ Շենքը նեո-ռենեսանս ոճով նախագծել է չեխ ճարտարապետ Անտոնին Կոլարը, և 1907 թվականին այն ավարտին է հասցրել բուլղարացի ճարտարապետ Նիկոլա Լազարովը։ Տարածքը, ֆինանսավորումն ապահովել է Սոֆիայի սպայական ասամբլեան։

Շենքը եռահարկ է, ունի սրճարան, պատկերասրահ, տարբեր չափերի սրահներ, 450 տեղանոց համերգասրահ։ Շենքը հանդիսանում է Սոֆիայի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Այստեղ տեղի են ունեցել Իվան Միրկվիչկայի, Վլադիմիր Դիմիտրովի, Յարոսլավ Վեշինի ցուցահանդեսները։ Համերգասրահում հանդես են եկել այնպիսի դերասաններ ու օպերային երգիչներ, ինչպիսիք են Կրաստյու Սարաֆովը, Նիկոլայ Գյաուրովը, Ֆեոդոր Շալյապինը, Բորիս Խրիստովը, «Ladytron» խումբը։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել