Կենսագրություն, մարդու կյանքի պատմության վերստեղծումը՝ կապված տվյալ ժամանակաշրջանի հասարակական իրականության հետ։ Կենսագրության առաջին օրինակները պատկանում են անտիկ շրջանին։

Միջնադարում հիմնականում գրում էին սրբերի կամ սրբերի շարքը դասվող մարդկանց կենսագրությունը, որ հայտնի է վարքագրություն անունով (օրինակ, Կորյունի «Վարք Մաշտոցի»

Արդի հասկացությամբ կենսագրությունը առաջացել է 18-րդ դարում և զարգացել 19-րդ դարում։ 20-րդ դարում այն ձևավորվել է իբրև գեղարվեստական գրականության ժանր (Ռ. Ռոլան, Ս. Ցվեյգ, Ա. Մորուա)։

Տեսակները խմբագրել

Կենսագրությունը կարող է լինել

  1. գիտական (Ա. Ինճիկյանի «Միքայել Նալբանդյանի կյանքի և գործունեության տարեգրությունը»),
  2. գեղարվեստական (Ա. Մորուայի «Պրոմեթեոս կամ Բալզակի կյանքը»),
  3. գիտա-մասսայական (Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի և այլոց կյանքը ներկայացնող գրքեր)։

Կենսագրության մի տեսակն է ինքնակենսագրությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 369