Կենոժուակ Աշևակ

կանադացի էսկիմոս նկարչուհի, քանդակագործ և արվեստի գործիչ

Կենոժուակ Աշևակ (հոկտեմբերի 3, 1927(1927-10-03)[1][2], Բաֆինի երկիր, Նունավութ, Կանադա - հունվարի 8, 2013(2013-01-08)[1], Քեյփ-Դորսետ, Նունավութ, Կանադա), կանադացի էսկիմոս նկարչուհի, քանդակագործ և արվեստի գործիչ, համարվում է կանադական ինուիտ արվեստի հիմնադիրներից մեկը։

Կենոժուակ Աշևակ
Ծնվել էհոկտեմբերի 3, 1927(1927-10-03)[1][2]
ԾննդավայրԲաֆինի երկիր, Նունավութ, Կանադա
Վախճանվել էհունվարի 8, 2013(2013-01-08)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՔեյփ-Դորսետ, Նունավութ, Կանադա
Ազգությունինուիտներ
Քաղաքացիություն Կանադա[3]
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ-փորագրող և գծանկարիչ
Ոճինուիտ արվեստ
Թեմաներsoapstone?
Պարգևներ
ԱնդամակցությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Kenojuak Ashevak Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կենոժուակ Աշևակը ծնվել է Բաֆինի երկրի հարավային ափին գտնվող էսկիմոսների քոչվորական իգլուում, որտեղ նրա հայրը ծովափղի որսորդ էր, ձկնորս, զբաղվում էր մորթեղենի առևտրով և շաման էր[4]։ Նա ակտիվորեն պայքարում էր իր ցեղում քրիստոնեական կրոնի ներդրման դեմ, ինչի համար էլ սպանվեց 1933 թվականին, երբ Կենոժուակը դեռ 6 տարեկան էր[5][6]։ Դրանից հետո Կենոժուակ Աշևակը մոր հետ տեղափոխվեց Կովեեսայի բնակատեղի, որտեղ սովորեց ավանդական էսկիմոսական արհեստներ, այդ թվում ծովափղի կաշվի մշակում։ 19 տարեկանում նրան ստիպողաբար ամուսնացնում են տեղացի որսորդի հետ, բայց շուտով սիրում է նրան։

 
«Կախարդված բուն» վիտրաժը Էփլբի քոլեջի Ջոն Բել մատուռում

Նկարել (ծովափղի կաշվի վրա) և քանդակել սկսել է երիտասարդ տարիներից, ընդ որում նրան լիակատար աջակցություն է ցուցաբերել ամուսինը։ 1950 թվականին բնակատեղի եկած կանադացի բժիշկները նրա մոտ տուբերկուլյոզ հայտնաբերեցին։ Առողջության վատթարացման պատճառով 1952 թվականին նրան ուղարկում են Քվեբեկի հիվանդանոց, որտեղ բուժվում է մինչև 1955 թվականը։ Բուժման երեք տարիների ընթացքում Աշևակը շարունակում էր նկարել, ինչպես նաև զբաղվում էր տիկնիկների պատրաստմամբ և ուլունքներով ասեղնագործությամբ։ Մեկենաս Ջեյմս Արչիբալդ Հյուստոնը 1958 թվականին կազմակերպում է նրա «Ճագարը ջրիմուռ է ուտում» նկարի տպագրությունը, որը դառնում է կանադական մամուլում էսկիմոսական նկարի տպագրության առաջին դեպքը։ 1959 թվականին առողջացած Կենոժուակը Հյուստոնի աջակցությամբ Բաֆինի երկրի այսպես կոչվող senlavik –ում տեղացի էսկիմոսների համար հիմնադրում է գեղարվեստական արհեստանոց, որտեղ նրանք կարող էին սովորել և կատարելագործվել ավանդական արհեստներում[7][8]։

1963 թվականին Կենոժուակի ժողովրդականությունը Կանադայում այնքան էր բարձրացել, որ նրա մասին վավերագրական ֆիլմ նկարահանվեց։ Հոնորարով Կենոժուակի ամուսինն իր համար նավակ գնեց և դարձավ անկախ որսորդ։ 1981 թվականին լույս տեսավ Կենոժուակի նկարների գիրքը։

1972 թվականին՝ ամուսնու մահից հետո, Կենոժուակը երկու անգամ ամուսնացավ և ունեցավ 11 երեխա, որոնցից 7-ը մահացան մանկահասակ տարիքում, նա դաստիարակեց նաև 5 որդեգրած երեխաների։ Կենոժուակը մահացել է թոքերի քաղցկեղից Կինգաիտ բնակատեղիում գտնվող իր փայտե տնակում, միշտ վարելով ավանդական էսկիմոսական կենսակերպ։

Ստեղծագործություն խմբագրել

Կենոժուակի ամենահայտնի աշխատանքներից է համարվում «Հմայված բուն» (1960) կտավը, որը 1970 թվականին պատկերվել է կանադական փոստային նամականիշի վրա և օգտագործվել է 2004 թվականին Օնտարիոյի Օկվիլլե քաղաքի Էփլբի քոլեջի մատուռի նկարազարդումների ժամանակ։ Նրա աշխատանքներին բնորոշ են կայուն և հստակ գծերը և գույների բազմազանությունը։

Կոչումներ, մրցանակներ խմբագրել

 
Կենոժուակ Աշևակի աստղը Կանադացի հռչակավորների ճեմուղում

Կենոժուակ Աշևակի ստեղծագործություններն արժանացել են բազմաթիվ պարգևների, մասնավորապես 1967 թվականին նա դարձավ Կանադայի շքանշանի ասպետ (1982 թվականին դարձավ նրա գործընկերը)[9], 1974 թվականին դարձավ Կանադական Թագավորական արվեստի ակադեմիայի անդամ, 2008 թվականին ստացավ Կանադայի գլխավոր նահանգապետի մրցանակը արվեստի բնագավառում։

  • 1967 թվականին արժանացել է Կանադայի շքանշանի, 1982 թվականին՝ շքանշանի ասպետի կոչման[10]
  • 1970 թվականին Կանադայի փոստը Կենոժուակի «Կախարդված բուն» գործը տպագրել է նամականիշի վրա` Հյուսիսարևմտյան տարածքների 100-ամյակի կապակցությամբ[11]
  • 1974 թվականին դարձել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ
  • 1980 թվականին Կանադայի փոստը Կենոժուակի 1961 թվականին ստեղծած «Արևի վերադարձ» ստեղծագործությունը օգտագործել է 17 սենտանոց նամականիշի վրա` որպես ինուիտ փոստային նամականիշերի շարքի մաս
  • 1982 թվականին արժանացել է Կանադայի շքանշանի ասպետի կոչման
  • 1991 թվականին Քուինս համալսարանից ստացել է պատվավոր դոկտորի կոչում
  • 1992 թվականին Տորոնտոյի համալսարանից ստացել է պատվավոր դոկտորի կոչում
  • 1993 թվականին Կանդայի փոստը Կենոժուակի 1969 թվականին ստեղծած «Բուն» աշխատանքը կարևորել է որպես Կանադական արվեստի շարքի գլուխգործոց[12]
  • 1999 թվականին Կենոժուակի հայտնի «Կարմիր բու» աշխատանքը նշվել է 1999 թվականին թողարկված 25 ցենտի վրա։ Նրա անվան առաջնատառերը` (ինուկտիտուտ` ᑭᓇᐊᓯᐃ ) դիզայնի ձախ կողմում էին։
  • 2001 թվականին Կենոժուակը ներառվել է Կանադացի հռչակավորների ճեմուղում
  • 2004 թվականին Կենոժուակը Ջոն Բել մատուռի համար ստեղծել է առաջին ինուիտ դիզայնով վիտրաժային պատուհանը
  • 2008 թվականին Կանադայի արվեստի խորհրդի կողմից ստացել է 25000 ԱՄՆ դոլար արժողությամբ նահանգապետի մրցանակ` վիզուալ և մեդիա արտ գործունեության համար
  • 2017 թվականին Կանադայի բանկը Կանադական կոնֆեդերացիայի 100-ամյակի կապակցությամբ թողարկված 10 դոլար արժողությամբ թղթադրամի վրա պատկերել է Կենոժուակի «Բուերի շարքը»[13]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. NMVW-collection
  4. «Famous Native American Women - Kenojuak». 2008 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  5. Kenojuak, Native American Rhymes, Rhodes Educational Publications, 2005. Accessed 8 January 2013.
  6. Liz Sonneborn A to Z of American Indian Women. — Infobase Publishing, 2014. — 337 с. — ISBN 9781438107882
  7. Mark Lipman (2013 թ․ հունվարի 8). «Kenojuak Ashevak, renowned Inuit artist, dies at 85». The Toronto Star (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  8. «Inuk artist Kenojuak Ashevak dies at 85». CBC News (անգլերեն). 2013 թ․ հունվարի 8. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  9. Government of Canada, Office of the Secretary to the Governor General, Information and Media Services. «Order of Canada». archive.gg.ca. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. Order of Canada, Kenojuak Ashevak, C.C
  11. Kenojuak Ashevak, The Enchanted Owl, 1960, National Gallery of Canada. Accessed 8 January 2013.
  12. "Kenojuak Ashevak". www.canadaswalkoffame.com.
  13. «Explore the New $10 Note». www.bankofcanada.ca (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել