Կենձի Միյամոտո (ճապ.՝ 宮本 顕治, հոկտեմբերի 17, 1908(1908-10-17)[1], Hikari, Յամագուտի, Ճապոնիա - հուլիսի 18, 2007(2007-07-18)[2][1], Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի կոմունիստ քաղաքական գործիչ, Ճապոնիայի կոմունիստական կուսակցության (ՃԿԿ) անդամ (1931

Կենձի Միյամոտո
ճապ.՝ 宮本顕治
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1908(1908-10-17)[1]
ԾննդավայրHikari, Յամագուտի, Ճապոնիա
Մահացել էհուլիսի 18, 2007(2007-07-18)[2][1] (98 տարեկան)
Մահվան վայրՏոկիո, Տոկիո, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և գրական քննադատ
ԱմուսինYuriko Miyamoto? և Sueko Ōmori?
Զբաղեցրած պաշտոններՃապոնիայի Խորհրդարանի անդամ
ԿուսակցությունՃապոնիայի կոմունիստական կուսակցություն
 Kenji Miyamoto (politician) Վիքիպահեստում

Ավարտել է Տոկիոյի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը (19321930-1932 թվականներին մասնակցել է ուսանողական շարժումներին։ 1932 թվականին աշխատել է ՃԿԿ ԿԿ պրոպագանդայի և ագիտացիայի բաժնում։ 1933 թվականին ընտրվել է ՃԿԿ ԿԿ, ԿԿ քարտուղարության և քաղբյուրոյի անդամ։ 1933-1945 թվականներին եղել է բանտարկության մեջ՝ ոստիկանին մահացու ծեծելու մեղադրանքով։ 1945 թվականից ՃԿԿ ԿԿ, 1946 թվականից՝ քաղբյուրոյի (1955 թվականից՝ Նախագահության) անդամ։ 1946-1949 թվականներին՝ ՃԿԿ տեսական օրգան «Ձենեյ» ամսագրի խմբագիր։ 1947-1950 թվականներին՝ կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի նախագահ։ 1955-1958 թվականներին ՃԿԿ ԿԿ քարտուղար, «Ակահատա» թերթի գլխավոր խմբագիր (մինչև 1957 թվականը)։ 1958-1970 թվականներին՝ ՃԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար, 1964 թվականից՝ Նախագահության մշտական բյուրոյի անդամ, 1970 թվականից՝ ՃԿԿ ԿԿ Նախագահության նախագահ։

Ծանոթագրություններ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենձի Միյամոտո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 552