Կենի հատապտղային

բույսերի տեսակ
Կենի հատապտղային
Կենի հատապտղային
Կենի հատապտղային
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Gymnospermae)
Դաս Coniferae
Ընտանիք Կենազգիներ (Taxaceae)
Ցեղ Կենի (Taxus)
Տեսակ Կենի հատապտղային (T. baccata)
Միջազգային անվանում
Taxus baccata
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կենի հատապտղային (լատին․՝ Taxus baccata), կենազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

1 մ տրամագծով կարմրամոխրագույն, հարթ կամ թիթեղիկավոր, 25 մ բարձրությամբ մշտադալար ծառ է։ 5-8 տարի պահպանվող երկարանշտարաձև, տափակ, սուր, փայլուն տերևները ելուստային ջղերով են և կարճ կոթուկով։ Հատապտուղը վառ կարմիր է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի (Ախնաբադի և Ոսկեպարի կենու պուրակներում և հարակից անտառներում) և Զանգեզուրի («Շիկահող» պետական արգելոց) ֆլորիստիկական շրջաններում՝ առաջացնելով մի քանի համեմատաբար խոշոր պուրակներ և հանդիպելով առանձին ծառերի ձևով հաճարի և կաղնու անտառներում։ Աճում է նաև Կովկասում, Եվրոպայում, միջերկրածովյան ավազանի երկրներում, Հարավային Աֆրիկայում և Փոքր Ասիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում ծովի մակարդակից 700-1500 մ բարձրությունների վրա, ստորին և միջին լեռնային գոտիներում, գետերի ափերին և անտառներում։ Ունի արժեքավոր բնափայտ[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տեսակի աճման պայմանների փոփոխությունը կարող է հանգեցնել բնակության շրջանի կրճատմանը։ Հայաստանի Կարմիր գրքի հրատարակության մեջ ընդգրկված է որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցում և «Դիլիջան» ազգային պարկի «Ախնաբադի» կենու պուրակում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենի հատապտղային» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կենի հատապտղային» հոդվածին։