Կենդանի օրգանիզմների, մարմինների ողջ համալրումը, որ բնակեցնում են Երկիրը, ֆիզիկա-քիմիական առումով միացյալ է, անկախ իրենց սիստեմատիկ պատկանելիության։ Կենդանի նյութի զանգվածը համեմատաբար փոքր է և գնահատվում է 2,4-3,6×1012 տոննա մեծությամբ (չոր վիճակում) և կազմում է Երկրի մյուս ոլորտների զանգվածի 10−6 քիչ։ Բայց դա մեր մոլորակի ամենահզոր երկրաքիմիական ուժերից մեկն է, քանզի կենդանի նյութը ոչ միայն բնակեցնում է կենսոլորտը, այլև կերպարանափոխում է Երկրի պատկերը։ Կենդանի նյութը տարածված է կենսոլորտում շատ անհավասարաչափ։

Կենսոլորտում կենդանի նյութը

Առաջացումը խմբագրել

Կենդանի նյութ առաջացման վերաբերյալ կան շատ վարկածներ։ Դրանցից մեկը Օպարինի տեսությունն է, ըստ որի կյանքը առաջացել է պատահաբար։ Դա եղել է պատահաբար առաջացած ամինաթթուների միջոցով, որոնք խմբավորվել են կոացերվանտներում և առաջացրել առաջին միաբջիջ օրգանիզմը։ Կան նաև բազմաթիվ այլ վարկածներ։