Կենաց (գրաբար «կեանք» բառի սեռական կամ տրական հոլովը), փոխաբերաբար՝ մաղթանքի արտահայտություն։ Հայերի և մի շարք այլ ժողովուրդների մեջ տարածված սովորույթի համաձայն՝ խնջույքների կամ հանդիսավոր այլ արարողությունների ժամանակ ոգելից խմիչք ըմպելիս, մարդիկ միմյանց բարեմաղթում են կենաց արևշատություն, ողջություն և հաջողություն՝ ցուցաբերելով իրենց փոխադարձ սերը։

Կենացներ տարբեր երկրներում
  • ֆր.՝ Santé կամ tchin - «Առողջ լինես!»
  • գերմ.՝ Prost կամ Prosit - «Ձեր կենացը!»

Կովկասյան ժողովրդի կենացներ խմբագրել

Կովկասի ժողովրդները միշտ արտահայտել են իմաստուն գեղեցիկ կենացներ, կենացները կարող էին լինել և երկար, և կարճ, բայց անպայման ավանդական հեգնանքով, կծու մտքերով ճիշտ նշանակակետին ուղղված, հումորով։ Կենացները միշտ ուղեկցվել են ծափահարություններով։

Կովկասյան ժողովրդի կենացների օրինակներ. Մի ծեր վրացի իմաստուն ասել է.

  • Ցանկանում ես երջանիկ լինել մեկ օր, խմիր։
  • Ցանկանում ես երջանիկ լինել մեկ տարի, ամուսնացիր։
  • Ցանկանում ես երջանիկ լինել ամբողջ կյանքդ եղիր առողջ սիրելիս։

Մի՛ խմիր ջուր, եթե կարող ես խմել գինի։ Մի՛ խմիր գինի, եթե կարող ես խմել լավ գինի։ Մի՛ խմիր լավ գինի, եթե կարող ես խմել շատ լավ գինի։ Իսկ ամենակարևորը չմոռանաս խմել նրա համար, որ քեզ մոտ լինի միշտ գումար նրա համար, ինչ լավ է։ Բաժակ բարձրացնե՛նք։

 
 

Այլ օրինակներ

Գրականություն խմբագրել

  • Этикет. Искусство изысканных манер. М.: АСТ, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 361