Կեղև (լատին․՝ cortex) (բույսերի), ցողունների և արմատների ծայրամասային, կամբիումից[1] դուրս գտնվող մաս. կազմված է տարբեր կառուցվածքով ու ծագումով հյուսվածքներից։ Ըստ ծագման տարբերում են առաջնային և երկրորդային կեղևներ։ Առաջնային կեղևը ձևավորվում է աճման կոնում, մերիսթեմայի արտաքին շերտից, առաջնային ծածկող հյուսվածքի (ցողուններում՝ Էպիդերմիսի, արմատներում՝ էպիբչեմի) և կենտրոնական գլանի միջև։ Ըստ բնույթի կեղևի մակերեսը լինում է՝

  • գոգավոր,
  • թեփուկավոր,
  • թելանման,
  • գորտնուկանման
Ծառի կեղևը

Կառուցվածք խմբագրել

 
cam — կամբիում
pr.ph — առաջնային ֆլոեմա
pr.x — առաջնային քսիլեմա
se.ph — երկրորդային ֆլոեմա
se.x — երկրորդային քիլեմա
ep.էպիբլեմա
c — կեղև
P — առանցք
shԷնտոդերմ c.cam —կեղևային կամբիում
 
 
 

Տարբերում են առաջնային և երկրորդային կեղևներ։

Առաջնային կեղև

Առաջնային կեղևը սովորաբար կազմված է պարեն քիմից և լավ զարգացած է բոլոր բույսերի արմատներում, իսկ երկշաքիլավոր և մերկասերմ բույսերում՝ նաև արմատապտուղներում ու ցողուններում։ Երկշաքիլ բույսերի ցողունում առաջնային կեղևի արտաքին մասը մեծ մասամբ կոլենքիմն է, միաշաքիլների արմատում՝ էքսոդերմը։ Առաջնային կեղևի ներքին շերտը՝ էնդոդերմը, կպած է կենտրոնական գլանին։

Երկրորդային կեղևը

Երկրորդային կեղևը (երկրորդային ֆլոեմա կամ լուբ) գոյանում է կամբիումից, կազմված է մաղանման խողովակներից, ուղեկցող բջիջներից, լուբային պարենքիմից, մեխանիկական թելիկներից և ծառայում է ֆոտոսինթեզից առաջացող նյութերը բույսի տերևներից դեպի տարբեր մասերը փոխադրելու համար։ Երկրորդային կեղևը 1-2 տարի գործում է որպես փոխադրող հյուսվածք, ապա խորը շերտերում խցան առաջանալու հետևանքով կեղևի բջիջները մահանում են և վերածվում կճեպի։ Վերջինս մտնում է բազմամյա ծառերի կեղևի բաղադրության մեջ և ծառայում բնափայտը քիմիական և մեխանիկական ազդեցությունից պաշտպանելու համար։ Բացարձակ չոր կեղևը հիմնականում բաղկացած է լիգնինից (27-33%), թաղանթանյութից (16-23%), 14-30% էքստրակտիվ նյութերից են։

 
Ծառի կեղևի լայնական կտրվածքը

Քիմիական կազմ խմբագրել

 

Չոր կեղևի մոտավոր բաղադրությունը.

Տնտեսական արժեք և կիրառում խմբագրել

Կենցաղում կեղևը սովորաբար անվանում են ցողունից և արմատից հեշտությամբ անջատվող արտաքին մասը։ Երիտասարդ ծառերի կեղևի մակերևույթը հարթ է, ծերացման ընթացքում նրա վրա ճեղքեր են գոյանում։ Ըստ մակերեույթի բնույթի տարբերում են ակոսավոր, թեփուկավոր, թելանման, գորտնուկանման կեղևներ։ Կեղևի գործնական արժեքը բազմազան է։ Խցանակաղնու, թավշածառի խցանաշերտից ստանում են խցան և ջերմամեկուսիչ նյութեր, կաղնու, ուռենու, եղևնու կեղևից՝ կաշվի արտադրության մեջ օգտագործվող դաբաղանյութեր, քինածառի կեղևից պատրաս տում են դեղանյութեր։ Այգեգործությունում որպես ցանքածածկ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лотова, Нилова, Рудько, 2007, էջ 39
  2. Zackrisson, O.; Östlund, L.; Korhonen, O.; Bergman, I. «The ancient use of Pinus sylvestris L. (scots pine) inner bark by Sami people in northern Sweden, related to cultural and ecological factors = Ancienne usage d\'écorce de Pinus sylvestris L. (Pin écossais) par les peuples Sami du nord de la Suède en relation avec les facteurs écologiques et culturels». Vegetation History and Archaeobotany. 9 (2): 99–109. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.

Գրականություն խմբագրել

  • Лотова Л. И. Ботаника: Морфология и анатомия высших растений. — Изд. 4-е, доп.. — М.: Книжный дом «ЛИБРОКОМ», 2010. — 512 с. — ISBN 978-5-397-01047-4
  • Лотова Л.И., Нилова М.В., Рудько А.И. Словарь фитоанатомических терминов: учебное пособие. — М.: Издательство ЛКИ, 2007. — 112 с. — ISBN 978-5-382-00179-1
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 358