«Կեղտոտ պարեր» (անգլ.՝ Dirty Dancing), ռոմանտիկական ամերիկյան մելոդրամա, 1987 թվական, Պատրիկ Սուեյզիի և Ջենիֆեր Գրեյի մասնակցությամբ, պատմում է երկու երիտասարդների ծանոթության և տարբեր սոցիալական դեպքերի մասին։ Կինոնկարը, որը սկզբում թվում էր, թե շահույթով քիչ կլինի, դարձավ առաջինը բոլոր վաճառքի տեղերում, շահույթը կազմում էր ավելի քան 170 միլիոն դոլար թողարկումից հետո։ 2009 թվականի դրությամբ ֆիլմի շահույթը կազմում էր 214 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։ Ֆիլմը դարձավ առաջինը տանը դիտվող ֆիլմերից և մոտ կես միլիոն պատճեն ունեցավ։

Կեղտոտ պարեր
անգլ.՝ Dirty Dancing
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][…], երաժշտական ֆիլմ[4], դրամա[1][2][3], ֆիլմ անչափահասների համար և պարային ֆիլմ
Թվականօգոստոսի 21, 1987[5], հոկտեմբերի 8, 1987[6][7], հոկտեմբերի 23, 1987 և 1987
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷմիլ Արդոլինո[1][8][3][…]
ՊրոդյուսերԼինդա Գոթլիբ
Սցենարի հեղինակԷլեանոր Բերգսթին
ԴերակատարներՊատրիկ Սուեյզի[2][8][9][…], Ջենիֆեր Գրեյ[2][8][3][…], Ջերի Օրբախ[8][9][4][…], Սինթիա Ռոդես[4][10], Քելլի Բիշոփ[10], Ջեյն Բրուքեր[9][10], Ջեք Ուեսթոն[9][10], Մաքս Քենթոր[10], Ուայնե Նայթ[10], Լոննի Փրայս[11], Նիլ Ջոնս[11], Էմիլ Արդոլինո[11] և Գարրի Գուդրոու[11]
ՕպերատորՋեֆրի Ջուր
ԵրաժշտությունՋոն Մորիս
ՄոնտաժՓիթեր Կ. Ֆրանկ
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՀյուսիսային Կարոլինա
Տևողություն96 րոպե
Բյուջե6 000 000 $[5]
Շահույթ213 954 274 $[5]
 Dirty Dancing Վիքիպահեստում

Ֆիլմի սաունդթրեքը դարձավ պլատինե սկավառակ, իսկ «(I've Had) The Time of My Life» ստեղծագործությունը Օսկար և Ոսկե գլոբուս ստացավ «Լավագույն երգ» անվանակարգում, իսկ Գրեմմիում, որպես լավագույն դուետ։ Ֆիլմը թողարկեց պրիկվելը՝ «Կեղտոտ պարեր 2։ Հավանային գիշերներ» և մյուզիքլ՝ «Կեղտոտ պարեր»։

Սյուժեն խմբագրել

1963 թվական, ամառ։ Տասնյոթ տարեկան մի հարուստ աղջիկ՝ Ֆրենսիս Հաուսմանը Բեբի մականունով, ծնողների և մեծ քրոջ՝ Լիզայի հետ ամառային արձակուրդներին մեկնում է Մաքս Քելերմենի պանսիոնատ հանգստանալու։ Ծնողները իրենց աղջկան այդպես էին անվանում ի պատիվ Ֆրենսիս Պերկինսի, ով ԱՄՆ–ի նախագահների պալատի առաջին կին անդամն էր։ Բեբին պլանավորել էր սովորել տնտեսագիտություն «Մաունթ Հոլոկ»–ի քոլեջում, իսկ ուսումն ավարտելուց հետո աշխատել Խաղաղության կորպուսում։

Երեկոյի ժամանակ Բեբին գրավում է մի պարող զույգի ուշադրությունը, ովքեր զվարճանք էի պատճառում պանսիոնատի հարուստ հյուրերին։ Պատահաբար ստացվում է, որ նա հայտնվել է աշխատակազմի երեկույթին, որտեղ պարեր են կատարվում։ Հանկարծ հայտնվում է հենց այդ զույգը, և Բեբին ծանոթանում է Ջոն Քասթլի՝ արհեստավարժ պարողի հետ, ում նա տեսել էր պարային սրահում։ Բայց Ջոնին բավարարված չէր նրա ներկայությունից։

Հենց այդ երեկո Բեբին իմանում է, որ Պենին՝ Ջոնիի պարընկերուհին, սպասում է մատուցող Ռոբիի երեխային, ով արդեն սիրավեպ էր ունեցել Լիզայի՝ նրա ավագ քրոջ հետ։ Պենին ստիպված էր ազատվել երեխայից, սակայն գումար չուներ։ Ջոնին փորձում է մի ելք գտնել այդ իրավիճակում։ Բեբին առաջարկում է իր օգնությունը՝ հորից գումար խնդրելով, առանց ասելու, թե ինչի համար է գումարը։

Բժիշկի հետ հանդիպումտ պետք է լիներ այն օրը, երբ Ջոնիին ու Պենին ելույթ էին ունենալու հարևան հյուրանոցում։ Պենին Բեբիին ուղարկում է իր փոխարեն պարի մնացած մասը սովորեցնելու։ Բեբին սկսում է Ջոնի հետ փորձել պարել և երիտասարդ զույգի մոտ համակրանք է առաջանում։

Նրանց ելույթը մեծ հաջողություն է ունենում։ Բայց վերադառնալով իմանում են, որ Պենին լավ վիճակում չէ գտնվում երեխայից ազատվելու հետևանքով և Բեբին ստիպված դիմում է հորը բժշկական օգնություն խնդրելով։ Բժիշկ Հաուսմանը արգելում է Պենիին շփվել Ջոնի և նրա ընկերների հետ։ Բեբին գնում է Ջոնիի մոտ պանսիոնատ հորից ներողություն խնդրելու համար։ Ջոնին տեսնելով իր նկատմամբ անկեղ վերաբերմունքը, պատմում է Բեբիին, թե ինչքան դժվար էբ աղքատ պարողին պահպանել մարդկային արժանիքները այն մարդկանց մոտ, ովքեր նրան նայում են ինչպես ժամանակավոր զվարճանքի։

Հյուրանոցի հարուստ հյուրերից մեկը, Ջոնիի նախկին սիրուհին, որը թողել էր Ջոնին Բեբիի պատճառով այնպես է անում, որ Ջոնին մեղադրեն դրամապանակի գողության մեջ։ Ջոնին սպասվում էր հեռացում։ Որպեսզի օգնի իր սիրելի տղամարդուն, Բեբին ստիպված խոստովանում է, իր և Ջոնիի հարաբերությունների մասին։ Բայց միևնույնն է Ջոնիին հեռացնում են հյուրանոցի կարգերի խախտման համար։ Նա ստիպված պետք է հեռանար առանց կատարելու պարը։ Բեբիին հրաժեշտ տալով, Ջոնին նրան ասում է, որ ոչնչի համար չի ափոսոսում։

Ֆիլմի վերջում, Ջոնին ընդհատելով համերգային ծրագիրը, դուրս է գալիս բեմ, անկախ արգելքի վտանգից, որպեսզի կատարի վերջին պարը, արդեն Բեբիի հետ։ Կարճ ելույթից հետո Ջոնին և Բեբին կատարում են հաղթական պարը «(I've Had) The Time of My Life» երգի ներքո։ Բժիշկ Հաուսմանը իմանալով ճշմարտությունը՝ ներողություն է խնդրում Ջոնիից։ Ֆիլմը ավարտվում է երկարատև պարային ելույթներով, և պանսիոնատի հյուրերը, և անձնակազմը պարում են միասին։

Դերերում խմբագրել

 Դերակատար   Դեր 
Պատրիկ Սուեյզի Ջոնի Քասթլ
Ջենիֆեր Գրեյ Ֆրենսին Բեբի Հաուսման
Ջերի Օրբախ Ջեյք Հաուսման
Ջուդի Դենչ միսիս Ֆեյրֆաքս
Քելի Բիշոպ Մարջորի Հաուսման
Ջեյն Բրուկեր Լիզա Հաուսման
Ջեք Վեսթոն Մաքս Քելերման
Լոնի Փրայս Նիլ Քելերման
Սինտիա Ռոդես Պենի Ջոնսոն

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմը նկարահանվել է ամռանը, բայց ջրում նկարահանումները կատարվել են հոկտեմբերին։ Արդեն տերևները արդեն փոխել էին գույնը, նկարահանող խումբը պետք է փոխեր տերևների գույները։
  • Պարը, որը Պատրիկ Սուեյզին և Ջենիֆեր Գրեյը կատարեցին բեմում չպետք է ընդգրկվեր ֆիլմում։
  • Myfilms.com կայքի հարցումների արդյունքում «Ոչ ոք չի դնում Բեբիին անկյունում» (անգլ.՝ «Nobody puts Baby in the corner»), գրավել է տասներորդ տեղը հանդիսատեսի ամենասիրելի մեկնաբանությունների մեջ[12]։

Երաժշտությունը խմբագրել

Սաունդթրեք խմբագրել

  1. The John Morris Orchestra - «(I’ve had) The time of my life» (Instrumental) (0։43)
  2. Frankie Valli and the Four Seasons - «Big girls don’t cry» (2։23)
  3. Michael Lloyd and Le Disc - «Merengue» (2։17)
  4. The Drifters - «Some kind of wonderful» (2։35)
  5. Michael Lloyd and Le Disc - «Johnny’s mambo» (2։59)
  6. The Contours - «Do you love me» (2։53)
  7. Otis Redding - «Love Man» (2։16)
  8. The Surfaris - «Wipeout» (2։38) (Тренировки)
  9. Otis Redding - «These arms of mine» (2։28)
  10. Michael Lloyd and Le Disc - «De todo un poco» (2։28)
  11. Solomon Burke - «Cry to me» (2։33)
  12. Michael Lloyd and Le Disc - «Trot the fox» (2։05)
  13. The Shirelles - «Will you still love me tomorrow?» (2։43)
  14. The Emile Bergstein Chorale - «Kellerman’s anthem» (2։29)
  15. The Ronettes - «Be my baby» (2։38)
  16. Tom Johnston - «Where are you tonight?» (4։01)
  17. Maurice Williams and The Zodiacs - «Stay» (1։38)
  18. Eric Carmen - «Hungry eyes» (4։07)
  19. Alfie Zappacosta - «Overload» (3։42)
  20. Bruce Channel - «Hey! Baby» (2։22)
  21. Mickey and Sylvia - «Love is strange» (2։55)
  22. The Blow Monkeys - «You don’t own me» (3։01)
  23. Merry Clayton - «Yes» (3։16)
  24. The Five Satins - «In the still of the night» (3։05)
  25. Patrick Swayze - «She’s like the wind» (3։52)
  26. Bill Medley and Jennifer Warnes - «(I’ve had) The time of my life» (6։46) (Финальный танец)

Շահույթ խմբագրել

Վեց միլիոն դոլար բյուջեով նկարահանված ֆիլմը հավաքել է 214 միլիոն դոլար ամբողջ աշխարհում։

Մրցանակներ խմբագրել

Օսկար խմբագրել

  • «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում (I've Had) The Time of My Life երգով Ֆրենկին, John DeNicola–ն, Դոնալդ Մարկովիցը ստացել են Օսկար։

Ոսկե գլոբուս (1988) խմբագրել

  • Մրցանակ, Լավագույն երգ – «(I’ve Had) The Time of My Life»
  • Լավագույն ֆիլմ անվանակարգում
  • Լավագույն տղամարդու դեր (Պատրիկ Սուեյզի) անվանակարգում
  • Լավագույն կնոջ դեր (Ջենիֆեր Գրեյ) անվանակարգում

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել