Կեղծ քաղաքակրթություն (երաժշտական ֆիլմ)

Կեղծ քաղաքակրթություն (երաժշտական ֆիլմ) (բուլղար․՝ Криворазбраната цивилизация / Krivorazbranata tsivilizatsiya), 1974 թվականին Բուլղարիայի ազգային հեռուստատեսությամբ թողարկված երգիծական հեռուստատեսային երաժշտական ֆիլմ է, որը նկարահանվել է Հաչո Բոյաջիևի կողմից, դերասաններ Գեորգի Պարցալևի, Գեորգի Կալոյանչևի, Ռուժա Դելչևայի, Նիկոլա Անաստասովի, Լորա Կերանովայի և Զորկա Դիմիտրովի մասնակցությամբ։ Աշխատանքը երաժշտական հարմարեցում է, որը հիմնված է բուլղարական դրամատուրգ Դոբրի Վոյնիկովի 1871 թվականի դասական պիեսի վրա։ Երաժշտության հեղինակը Դեչո Տարալեժկովն է։

Կեղծ քաղաքակրթություն
ԵրկիրԲուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Ժանրերաժշտական ֆիլմ
ՀիմքԿեղծ քաղաքակրթություն
Թվական1974
Լեզուբուլղարերեն
ՌեժիսորՀաչո Բոյաջիև
ԴերակատարներԳեորգի Պարցալև, Գեորգի Կալոյանչև և Ռուժա Դելչևա

Կեղծ քաղաքակրթություն հեռուստատեսային երաժշտական ֆիլմը թողարկվել է «Հեռուստատեսության թատրոն» կոչվող հաղորդման շրջանակներում, որը հայտնի ծրագիր է և իրականացվել է բուլղարական հեռուստատեսությունում 1970-ական և 1980-ական թվականների ընթացքում։ Ժողովրդական վարվելաձևով երաժշտական ֆիլմը ժխտում է օտար ձևաչափիի վարքի և նմանակման «նորաձև» միտումները։ Ճշգրտորեն ընտրված դերասանական կազմը, որում ընդգրկված են բուլղարական առաջատար երգիծական դերասաններից ոմանք, վառ բեմանկարչությունը, ինչպես նաև անմոռանալի երաժշտությունը, այդ ստեղծագործությունը վեր են ածել բուլղարական կատարողական արվեստի դասական օրինակի[1]։

Դերերում խմբագրել

  • Գեորգի Պարցալև՝ Հաջի Կոստա, ընտանիքի ղեկավարը,
  • Ռուժա Դելչևա՝ Զլատա, Հաջի Կոստայի կինը,
  • Զորկա Դիմիտրովա՝ Անկա, Հաջի Կոստայի և Զլատայի դուստրը,
  • Գեորգի Կալոյանչև՝ Մարգարիդի, Անկայի երկրպագուն, պճնամոլ, օտար ձևերի նմանակող,
  • Նիկոլա Անաստասով՝ Դիմիտրակի, Անկայի եղբայրը,
  • Լորա Կերանովա՝ Ստոյնա տատիկ, ամուսնության միջնորդ,
  • Մարիանա Ալամանչևա՝ Մարիյկա, Անկայի ընկերը,
  • Իլիյա Դոբրև՝ Միտյու, Անկային սիրահարված ամաչկոտ երիտասարդ,
  • Վասիլ Պոպով՝ Գեորգի, Միտյուի ընկերը,
  • Հինդո Կասիմով՝ Պենչո, Միտյուի ընկերը,
  • Կոստա Կարագեորգիև՝ Ռայչո, տան տկարամիտ սպասավորը,
  • Եվստատի Ստրատև՝ Մայստոր Ստանյու, Միտյուսի հայրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «BNT-1974». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • «Television theatre - The Phoney Civilization». Bulgarian National Television պաշտոնական վեբ կայք. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել