Կեղծ Դմիտրի II (ռուս.՝ Лжедмитрий II, 16-րդ դար - դեկտեմբերի 21, 1610(1610-12-21), Կալուգա, Ռուսական թագավորություն[1]), ինքնակոչ-արկածախնդիր, որ ներկայացել է որպես 1606 թվականի դավադրությունից փրկված ռուսական գահաժառանգ Դմիտրի Իվանովիչ։ Ծագումն անհայտ է։ Լեհական և հարավային ռուս ազնվականների ջոկատներով 1607-1608 թվականներին պարտության է մատնել Վ. Շույսկու զորքը և շարժվել Մոսկվա։ Տուշինոյի ճամբարում ստեղծած նրա կառավարությունը փաստորեն լեհերի ձեռքին էր։

Կեղծ Դմիտրի II
Лжедмитрий II
Դիմանկար 19-րդ դարի նկարիչի ֆանտազիան
գահի հավակնորդ, ռուսական պետության մեծ մասի վերահսկող
Նախորդող Կեղծ Դմիտրի I
Հաջորդող Իվան Դմիտրիովիչ
 
Մասնագիտություն՝ impostor
Ծննդյան օր 1580-ականների թվականների սկզբին
Ծննդավայր ?
Վախճանի օր դեկտեմբերի 11 (21), 1610
Վախճանի վայր Ռուսաստան Կալուգա
Քաղաքացիություն  Ռեչ Պոսպոլիտա
Ամուսին Մարինա Մնիշեկ
Զավակներ Իվան Դմիտրիովիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կեղծ Դմիտրի (այլ կիրառումներ)

1609 թվականին Ռուսաստանի դեմ լեհական բացահայտ ինտերվենցիայից հետո վարկաբեկվել և փախել է Կալուգա, որտեղ և սպանվել է։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 358  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Лжедмитрий II // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.