Կելերաշի (ռումիներեն՝ Călărași, բուլղար․՝ Кълъраш), քաղաք Ռումինիայի հարավարևելյան մասում՝ Վալախիա պատմական մարզում։ Կելերաշի ժուդեցի (գավառ, շրջան) վարչական կենտրոնն է։ Ընկած է Դանուբի Բորչա վտակի ափին, Բուլղարիայի հետ Ռումինիայի պետական սահմանից 12, երկրի մայրաքաղաք Բուխարեստից՝ 125 կիլոմետր հեռավորության վրա[2]։

Բնակավայր
Կելերաշի
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես133,22±0,01 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Բնակչություն58 211 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ910001–910165
Պաշտոնական կայքprimariacalarasi.ro
Կելերաշի (Ռումինիա)##
Կելերաշի (Ռումինիա)

Նավահանգստային քաղաք է, արդյունաբերական, առևտրային կենտրոն, տրանսպորտային հանգույց։ Գործում են փայտամշակման, ցելյուլոզի-թղթի, սննդի (հիմնականում ձկնեղենի), բժշկական սարքավորումների, ապակեղենի արտադրության, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ։ Ծանր արդյունաբերությունը ներկայացնող խոշորագույն ձեռնարկությունը պողպատաձուլական գործարանն է։ Կելերաշին պատկերավոր անվանում են Capșa provinciei, այսինքն՝ «գավառների կերակրող» (Կապշան Ռումինիայում հայտնի ռեստորանի անվանում է)[3]։ Քաղաքը գտնվում է համաեվրոպական տրանսպորտային յոթերորդ միջանցքում (Դանուբ գետով) և չորրորդ համավրոպականի (Դրեզդեն-Կոնստանցա) հարևանությամբ. նրա միջով անցնում են հինգ կարևոր ավտոմայրուղի և երկաթգիծ։

Պատմություն խմբագրել

Քաղաքի ներկայիս տարածքում դեռևս Վալախիայի նշանավոր տիրակալ Միհայ Խիզախի իշխանության տարիներին (1593-1601 թթ.) եղել է գյուղական բնակավայր, որը ծառայել է որպես միջանկյալ կետ-փոստային կայան Բուխարեստից Ստամբուլ տանող ճանապարհին։ Հեծյալ սուրհանդակներին անվանում էին călărași. այստեղից էլ՝ բնակավայրի անվանումը։ Տարիների ընթացքում Կելերաշին ընդարձակվել է, վերածվել քաղաքի, 1834 թվականից դարձել գավառի վարչական կենտրոն։

Քույր քաղաքներ խմբագրել

Կլիմա խմբագրել

Կլիման մայրցամաքային է։ Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 11.3 °C (52 °F)։ Արձանագրված ամենացածր ջերմաստիճանը՝ −30.0 °C (−22 °F) (1938 թ. հունվարի 9-ին), ամենաբարձրը՝ 41.4 °C (107 °F) (1957 թ. օգոստոսի 10-ին)։

Կելերաշիի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 2
(36)
3
(37)
10
(50)
16
(61)
22
(72)
26
(79)
27
(81)
27
(81)
24
(75)
17
(63)
8
(46)
4
(39)
16
(61)
Միջին ցածր °C (°F) −3
(27)
−2
(28)
1
(34)
6
(43)
11
(52)
15
(59)
16
(61)
15
(59)
12
(54)
6
(43)
1
(34)
−1
(30)
6.5
(43.7)
աղբյուր: weatherbase.com[6]

Բնակչություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
1900 11 024—    
1912 12 995+17.9%
1930 18 053+38.9%
1948 24 448+35.4%
1956 25 555+4.5%
1966 35 684+39.6%
1977 49 727+39.4%
1992 76 952+54.7%
2002 70 039−9.0%
2011 65 181−6.9%
Աղբյուր՝ Census data

2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Կելերաշի բնակչության թվաքանակը եղել է 70.039[7]։ Շրջակա համայնքների (Մոդելու, Օստրով, Ռոսետի, Գրեդիշտեա, Կուզա Վոդա, Շտեֆան Վոդա) բնակչության հավելմամբ այդ ցուցանիշը կազմել է շուրջ 100,000։

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

Ազգությունը Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիններ 67140 95,9%
գնչուներ 2418 3,5%
թուրքեր 367 0,5%
հունգարներ 40 0,1%
գերմանացիներ 16 < 0,1%
ռուսներ 14 < 0,1%
չինացիներ 6 < 0,1%
բուլղարներ 4 < 0,1%
լեհեր 4 < 0,1%
իտալացիներ 4 < 0,1%
հույներ 2 < 0,1%
հրեաներ 2 < 0,1%
չանգոներ 2 < 0,1%
ուկրաինացիներ 1 < 0,1%
թաթարներ 1 < 0,1%
սերբեր 1 < 0,1%
սլովակներ 1 < 0,1%
հայեր 1 < 0,1%
ազգությունը չնշածներ 5 < 0,1%

Մայրենի լեզու են հայտարարել՝

Լեզուն Անձանց թվաքանակը Տոկոսը
ռումիներենը 68183 97,4%
գնչուերենը 1625 2,3%
թուրքերենը 165 0,2%
հունգարերենը 25 < 0,1%
գերմաներենը 10 < 0,1%
ռուսերենը 9 < 0,1%
չինարենը 6 < 0,1%
իտալերենը 5 < 0,1%
բուլղարերենը 2 < 0,1%
թաթարերենը 1 < 0,1%
սերբերենը 1 < 0,1%
հունարենը 1 < 0,1%
լեհերենը 1 < 0,1%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

Դավանանքը Անձանց թվաքանակը Տոկոսը
ուղղափառ 69182 98,8%
մուսուլմաններ 271 0,4%
կաթոլիկներ (հռոմեադավան) 149 0,2%
հիսունականներ 145 0,2%
ադվենտիստներ 110 0,2%
բապտիստներ 40 0,1%
ֆրատերականներ 29 < 0,1%
կաթոլիկներ (հունադավան) 23 < 0,1%
աթեիստներ 14 < 0,1%
բողոքականներ (ռեֆորմատներ) 6 < 0,1%
լյութերականներ 6 < 0,1%
հնադավաններ 4 < 0,1%
անկրոն 2 < 0,1%
ունիտար. 1 < 0,1%
լյութերականներ (պրեսվիտերական եկեղեցու) 1 < 0,1%
հրեաներ 1 < 0,1%
դավանանքը չնշածներ 23 < 0,1%

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  3. (ro) Laura Toma, "Amatorii de Călăraşi" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Jurnalul Naţional, July 27, 2005
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  5. Vacca, Maria Luisa. «Comune di Napoli -Gemellaggi» [Naples - Twin Towns]. Comune di Napoli (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  6. «Weatherbase data Călăraşi».
  7. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել