Կաֆտան (հին-ռուս.՝ кавтанъ, кофтанъ, թուրքերեն՝ kaftan, արաբ․՝ قفطان‎‎ [ko:ftan], պարս.՝ خفتان), գլխավորապես տղամարդու հագուստ, վերնազգեստ։

Կաֆտան և գլխարկ[1]
Հրաձիգները կաֆտանով
Զինագործության վարպետները («Թագավորական կաֆտանակիրները») Իժևսկի գործարան։ 1880-ական թվականներ։
Ա. Պ. Կալգանով («Թագավորական կաֆտանակիրը») որդու և թոռան հետ, կաֆտան հագած, քաղաք Զլատոուստ, 1910 թվական

Տերմինը ռուսական գրավոր աղբյուրներում հայտնվել է XV դարում։ XVI—XVII դարերում դա նշանակել է տղամարդու սենյակային կամ փողոցի հագուստ։ Կաֆտանն իրենից ներկայացրել է ազատ ձևածքի չկոճվող, կամ գոտկատեղը գրկող, կոճակներով կոճկվող կամ երիզահանգույցով կապվող հագուստ։ Հագուստի երկարությունը տարբեր է եղել՝ երկար (մինչև ոտքի կոճերը) կամ կարճ (մինչև ծնկները)՝ կիսակաֆտան։ Թևերը եղել են կարճ կամ երկար, նեղ կամ լայն, բոյարների մոտ հաճախ դաստակից բավականին ներքև են եղել, կամ դրանցից բարձր, երբեմն ծալվող թևերով, երբեմն՝ անթև։ Կաֆտանները հաճախ եղել են առանց օձիքի, կամ օձիքով, համեմատաբար խոր, կամ էլ մի փոքր փորվածքով՝ առջևի կամ մեջքի հատվածում, որպեսզի հնարավոր լիներ տեսնել ասեղնագործությունը. ասեղնագործվում էր վերնաշապիկը կամ տոնական հագուստը՝ զիպունը։ Երբեմն տոնական կաֆտանի հետևի մասից կոճկվել է հաստ, հարուստ ձևավորված օձիք, որը կոչվել է հաղթաթուղթ։

Անվան ծագում խմբագրել

Ինչպես նշվում է Խորհրդային մեծ հանրագիտարանում, ինքնին կաֆտան բառն ունի թուրքական ծագում[2]։ Ենթադրաբար ծագել է թուրքերեն կապտաու բառից։ Ժամանակակից ղազախերենում կապտաու նշանակում է «ծածկել, եզրակարել»[3]։ Այսպիսով, խոսքը գնացել է արտաքին հագուստի մասին, որը ծածկված է եղել այլ նյութով։

Կաֆտանը Ռուսաստանում խմբագրել

Ռուսաստանում կաֆտանը հիմնականում եղել է մոխրագույն կամ կապույտ գույնի, կարվել է կոպիտ բամբակաթղթային կտորից կամ վուշե թփից մշակված (քաթանից)։ Կաֆտանը գոտևորվել է, որպես կանոն, լայն գոտիով ( սովորաբար այլ գույնի)։ Կոճկվել է ելուստով՝ կեռիկը դեպի ձախ կողմը[4]։

Տարատեսակ կաֆտաններ կարվել են կերպասից, թավշից, կամկայից, նրբադիպակից, մահուդից և այլ նյութերից։ Կաֆտանները, որոնք միմյանցից տարբերվել են իրենց նյութով, ձևածքով, ծածկույթով, ստանում էին լրացուցիչ նշանակություն. գլխավոր, թուրքական, ռուսական և այլն։ Կարճ կաֆտան կոչվել է կիսակաֆտան։ Ուկրաինական կիսակաֆտանն անվանվել է սվիտա։

Ռուսաստանում 16-17-րդ դարերում կաֆտանը կոչվել է Արևմտյան Եվրոպայից փոխառված ժյուստակոր (ֆր.՝ justaucorps) անվանումով, Պյոտոր I-ի ժամանակ լայնորեն կիրառվել է որպես քաղաքացիական և զինվորական հագուստ։

Հնածիսական հասարակություններում կաֆտանը կիրառվել է որպես աղոթքի հագուստ, այսինքն հագուստ, որով տղամարդիկ աղոթատուն են գնացել։

Տեսակներ խմբագրել

Կաֆտանի տեսակներն են՝ ստորին և վերին (հագնվում էր այլ շրջազգեստի վրայից, օրինակ՝ ֆերյազ)։ Վերինը հաճախ պատրաստվել է տաք նյութից, մորթուց կամ բամբակից կարված աստառից (բամբակաբաճկոն)։

Հասարակ (սովորական) կաֆտանները եղել են անձրևային, ճանապարհորդային, ճաշարանային, զինվորական և այլն։

Տոնական կաֆտաններն ունեցել են ծալովի օձիքներ, ոսկե մերակներ՝ առջևից ծոպերով, ձեռքերի վրա ապարանջաններ, ներքևի հատվածում՝ ժապավեններ։ Ապարանջանները, մերակներն ու ծոպերը երբեմն կարվել են թանկարժեք քարերով և մարգարիտներով։ Կաֆտանի կողքերը՝ ներքևի հատվածից ունեցել են կտրվածքներ։ 17-րդ դարում դրան ավելացել է բարձր կանգնած, հարուստ ձևավորված օձիք՝ հաղթաթուղթ։

  • Տնային կաֆտանը հարուստ մարդկանց հագուստ է, որը հագել են միայն տանը։ Դա երկար, մինչև հատակ հասնող հագուստ է՝ ձախ կողմի վրա եկող փոքր փեշով։ Տնային կաֆտանը կոճկվել է կոճակով։
  • Հիմնական կաֆտանը կարվել է կազմվածքին համապատասխան՝ ընդգծելով գոտկատեղը։ Հիմնական կաֆտանն ունեցել է կարճ՝ մինչև արմունկը հասնող թևեր։
  • Անթև վերնազգեստը համարվել է առավել բարեկիրթ հագուստ, քան սովորական կաֆտանը։ Հետևից ունեցել է փոթեր։ Պճնամոլ տղամարդիկ վրայից հագել են կիսամուշտակներ։ Հագել են հարուստ փոստակառապանները, հարուստ առևտրականները։
  • Ժուպան (հագուստ)՝ լեհական կաֆտանը հայտնվել է XVII դարում։ Կաֆտանի վերին հատվածը (գոտուց) խիստ ընդգրկել է կազմվածքը, իսկ ստորին հատվածը լայն է եղել։ Թևերը՝ ուսերի հատվածում շատ լայն և ճոխ են եղել, իսկ արմունկներից մինչև դաստակ՝ նեղ։
  • Տերլիկը կաֆտան է, որը հագել են արքայական որսորդները (զինակիրները), բազե թռցնողները և այլն։ Նման է լեհական կաֆտանին։ Տերլիկը դիմացից ունեցել է հատուկ լանջապանակ, որն ամրացվում էր կրծքի աջ հատվածին և աջ ուսին։
  • Զրահապատ կաֆտան։
  • Չուգա, որը հեծյալի և զինվորականի համար նախատեսված կաֆտան է։ Այդ կաֆտանն ունեցել է կարճ թևեր և ծալվող օձիք, իսկ կողքերից՝ երկու կտրվածք։ Իտալացի Ֆ. Տիեպոլոյի ստեղծագործության մեջ, որը գրվել է ականատեսների պատմվածքի հիման վրա, ռուսական հետևակը XVI դարի կեսերին նկարագրվել է հետևյալ կերպ. « Հետևակը կրում է այնպիսի կաֆտաններ, (ինչպես ձիավորը ), և ոչ բոլորն ունեն (սաղավարտներ)»։
  • Թուրքական, որն առանց օձիքի է՝ վզի և ձախ կողքի վրա ճարմանդով։
  • Կաֆտանչիկ՝ նեղ և կարճ կաֆտան։
  • Սիբիրկա՝ կարճ կաֆտանն է, որը սովորաբար կապույտ գույնի է լինում, գոտկատեղում կար է ունենում, հետևից կոնկրետ չափս չի ունենում և առկա է լինում ոչ բարձր կանգնած օձիք։ Սիբիրկա հագել են խանութպաններն ու առևտրականները։
  • Ազյամ (հագուստ), կարվել է նուրբ կտորից և հագել են միայն ամռանը։
  • Արմյակ՝ երկար, մինչև հատակ հասնող ազատ ձևածք, որը խալաթ է հիշեցնում։ Կարվել է գործարանային նյութից՝ հաստ մահուդից կամ կոպիտ բրդից։ Հարուստ արմյակները տարբերվել են ուղտի բրդով։ Հանդիսացել է գյուղացիների վերնահագուստը (ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց)։

Տարբերակիչ նշան խմբագրել

Պարգևատրման կաֆտանը (Թագավորական կաֆտանչիկը), տրվել է Իժևի արքունական գործարանի՝ Զլատաուստի արհեստավորներին՝ ծառայությունների համար։

Նշվել է, որ այն անձինք, ովքեր պարգևատրվել են կաֆտանով, նրանց նկատմամբ չեղյալ են հայտարարվել մարմնական պատիժները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Русская одежда в XIV до XVIII столетия, кафтан и шапка
  2. Кафтан // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Казахско-русский словарь: қаптау
  4. Энциклопедия русского быта XIX века

Գրականություն խմբագրել

  • Կաֆտան, հագուստ, Պ. Պ. Ֆոն Վինկլեր հատոր XIV էջ՝ 802
  • Ե. Վ. Կուրեևա «Կոստյումի պատմություն։ Եվրոպական կոստյումը անտիկ ժամանակներից մինչև XX դարը»։ Մ. Լուսավորչություն 1976 թվական։
  • Կաֆտան, Ն. Սոսինա, Ի. Շանգինա՝ Ռուսական ավանդական կոստյում. պատկերազարդ հանրագիտարան։ ՍՊԲ։ Մշակույթ ՍՊԲ, 2006 էջեր՝ 107–109, isbn=5-210-01612-9

Արտաքին հղումներ խմբագրել