Կարտոֆիլ ուտողները

Վինսենթ վան Գոգի նկար

Կարտոֆիլ ուտողները[4] (հոլ.՝ De Aardappeleters), հոլանդացի նկարիչ Վինսենթ վան Գոգի նկարը, որը ստեղծվել է 1885 թվականին հոլանդական Նյուենեն բնակավայրում։ Այժմ այն գտնվում է Ամստերդամում՝ Վան Գոգի թանգարանում։ Նկարը այսպես կոչված «նյուենենյան շրջանի» առաջին գործն է. հենց այդ շրջանում դրսևորվեց նկարչի գեղարվեստական ոճը[5]։

Կարտոֆիլ ուտողները
De Aardappeleters
տեսակգեղանկար
նկարիչՎինսենթ վան Գոգ
տարի1885
բարձրություն82
լայնություն114
ստեղծման վայրՆյուենեն[1]
ստեղծման երկիր Նիդերլանդներ
ուղղությունՊոստիմպրեսիոնիզմ[2]
ժանրնատուրալիզմ
նյություղաներկ
գտնվում էՎան Գոգի թանգարան[3]
հավաքածուՎան Գոգի թանգարան
http://www.vggallery.com/painting/p_0082.htm, https://vangoghworldwide.org/artwork/F82 կայք
Ծանոթագրություններ
 The Potato Eaters Վիքիպահեստում

Իր եղբայր Թեո վան Գոգին ուղղված նամակում նկարիչը նկարի մասին գրել է հետևյալը.

Նկարում ես փորձել եմ ընդգծել, որ այդ մարդիկ լամպի լույսի տակ ուտում են իրենց կարտոֆիլը՝ ափսեին մեկնելով հենց այն ձեռքերը, որոնցով քանդել են հողը։ Այդպիսով, նկարը պատմում է ծանր աշխատանքի և այն մասին, որ կերպարները ազնվությամբ վաստակել են իրենց ուտելիքը։

Գրական մեկնաբանություններ խմբագրել

Հետաքրքիր է, որ Վան Գոգի նկարը ներշնչանքի աղբյուր է հանդիսացել տարբեր հեղինակների համար, որոնք գործեր են հրատարակել այդ անվանումով։

Այսպես, Դմիտրի Բավիլսկու վեպում նկարի թեմայով էտյուդը դարձել է գլխավոր հերոսների ապրումների և ձգտումների պատկերազարդում։

Հատուկ հեղինակություն էր վայելում առանց սովորական թվացող թվերի սրահը։ Եվ չնայած այն կոչվում էր «վանգոգյան աշխատասենյակ», այնտեղ կար հայտնի նկարչի մեկ գործը միայն՝ «Կարտոֆիլ ուտողները» նկարի էտյուդը. մուգ, աղոտ հետքեր, յուղոտ գծեր, ածխով զսպանակի պես կլորացված դեմքեր, աչքեր, քթեր. ոչնչից գլուխ չես հանում։ Հիասթափված այցելուները զարմանքով թոթվում էին ուսերը. ածխի հետքերը, որոնք հեռվից նմանվում էին սև կայծակից երկնքում բացված ճեղքի, չէին առաջացնում հիշողություններ, չէին փնտրում մարդկային կարեկցանք[6]։

Նկարի տարբերակներ խմբագրել

Նմանակումներ խմբագրել

«Կարտոֆիլ ուտողների» թեման երբեմն վերաիմաստավորվել է ժամանակակից նկարիչների կողմից։ Օրինակ՝ Օ. Ցելկովի «Ձմերուկ ուտողները» նկարում մարդիկ պատկերված են կարմրավուն դեմքերով և ձմերուկի կտերի տեսքով փոքր աչքերով։

Գողություն խմբագրել

Գողերը գողացել էին «Կարտոֆիլ ուտողների» նախնական տարբերակը, «Ջուլհակի ինտերիերը» և «Չորացած արևածաղիկները» կտավները Կրոլլեր-Մյուլլեր թանգարանից 1988 թվականի դեկտեմբերին։ 1989 թվականի ապրիլին գողերը վերադարձրել են «Ջուլհակի ինտերիերը»՝ դրա փոխարեն պահանջելով 2,5 միլիոն դոլար փրկագին[7]։ Ոստիկանությունը վերադարձրել է մյուս երկու կտավները 1989 թվականի հուլիսի 14-ին։ Ոչ մի փրկագին չի վճարվել[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել