Կարտիկամ (վրաց. კარტიკამი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան հարավային կողմում։ Գտնվում է Ախալքալաքից 5 կմ արևելք, ծովի մակարդակից 1740 մ բարձրության վրա։

Գյուղ
Կարտիկամ
վրաց.՝ კარტიკამი
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄարզՍամցխե-Ջավախք
ՇրջանԱխալքալաքի
ԲԾՄ1740 մ
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն1695 մարդ (2014)
Ազգային կազմՀայեր 98,3 %
Կրոնական կազմհայ կաթոլիկներ
Ժամային գոտիUTC+4
Կարտիկամ (Վրաստան)##
Կարտիկամ (Վրաստան)
Կարտիկամ (Սամցխե-Ջավախեթի մարզ)##
Կարտիկամ (Սամցխե-Ջավախեթի մարզ)

Բնակչությունը խմբագրել

Բնակիչներն զբաղվում են երկրագործությամբ (հացահատիկային, բանջարաբոստանային կուլտուրաների մշակություն) և անասնապահությամբ։ Հիմնականում հայ-կաթոլիկներ են։

Հաշվառման տարեթիվը Բնակիչների թվաքանակը
2002[1] 2017
2014[2] 1695

Գյուղն ուներ միջնակարգ դպրոց (հիմնադրվել է 1886 թվականին), գրադարան, կինոկետ, բուժկետ, կապի բաժանմունք։

Պատմությունը խմբագրել

Բնակիչների նախնիները գաղթել են 1829—1830 թվականներին, Արևմտյան Հայաստանի Արդահանի գավառի Վել գյուղից։ Մի քանի ընտանիք գաղթել են 1917-1920 թվականներին։ Մի մասը հաստատվել են Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում։

1904 թվականին կառուցված եկեղեցու մոտակայքում կա հին գերեզմանոց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «საქართველოს მოსახლეობის 2002 წლის პირველი ეროვნული საყოველთაო აღწერის ძირითადი შედეგები» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014». საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური. ნოემბერი 2014. Վերցված է 16 აგვისტო 2016-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 348