Կարտագո (նահանգ)

նահանգ Կոստա Ռիկայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարտագո (այլ կիրառումներ)

Կարտագո[2] (իսպ.՝ Cartago, իսպաներեն «Կարթագեն» բառից), Կոստա Ռիկայի 7 նահանգներից մեկը։

Կարտագո
իսպ.՝ Cartago
flag of Provincia de Cartago? Զինանշան


ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
ԿարգավիճակԿոստա Ռիկայի նահանգ
Մտնում էԿոստա Ռիկա
Ներառում է8 կանտոն
51 շրջան
ՎարչկենտրոնԿարտագո
Խոշորագույն քաղաքՊարայիսո
ԲԾՄ1187 մետր
Հիմնական լեզուիսպաներեն
Բնակչություն (2011)
490 903[1] (11,41 %, 3 տեղ)
Խտություն157,09 ( 3 տեղ)
Կրոնական կազմկաթոլիկներ
Տարածք3124 կմ²  (6,11 %, 6 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3600 մ
Ժամային գոտիUTC-6
ISO 3166-2 կոդCR-C

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է երկրի կենտրոնական հատվածում։ Արևմուտքում սահմանակից է Պունտարենաս նահանգի հետ, արևելքում՝ Լիմոն նահանգի հետ։ Վարչական կենտրոնը Կարտագո քաղաքն է։ Կարտագո քաղաքը իր հիմնադրման թվականից (1563) մինչը 1823 թվականը եղել է Կոստա Ռիկայի մայրաքաղաքը։

Տարածքը՝ 3125 կմ²։ Բնակչությունը՝ 490 903 (2011 թվականի տվյալներով)։

Նահանգի ամենաբարձր կետը Սեռո դե լա Մյուերտն է (բարձրությունը ծովի մակարդակից 3600 մ)։ Կարտագոյից հյուսիս-արևմուտք գտնվում է Տուռիալբա հրաբուխը։ Բարձրությամբ այն Կոստա Ռիկայի երկրորդ հրաբուխն է և միակը երկրում, որը թույլ է տալիս իջնել նրա երեք խառնարաններից մեկը և մոտիկից դիտել հրաբխային երկրորդական գործունեություն։ Տուռիալբայից ոչ հեռու գտնվում է Իրասու հրաբուխը։ Հրաբուխն ունի մի քանի խառնարաններ. դրանցից մեկը (Դիեգո դե լա Այա (խորությունը 100 մ)) դարձել է լիճ՝ լցված ուժեղ հանքայնացված ջրով, որը փոխում է գույնը կարմիրից կանաչ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Տուռիալբա կանտոնում գտնվում է հնագիտական հուշարձան Գուայաբոն. հին հնդկական քաղաք, որը բնակեցված է եղել մ.թ.ա. 1000 թվականից։ Քաղաքը զարգացման գագաթնակետին հասել է 800 թվականին, երբ քաղաքում ապրել է շուրջ 10 000 մարդ։ Մոտ 1400 թվականին քաղաքը լքվել է։

Կանտոններ խմբագրել

Բաժանված է 8 կանտոնների՝

Կանտոնը Կենտրոնը Տարածքը (կմ²) Բնակչությունը (2010) Կազմավորված
1 Կարտագո Կարտագո 287,77 155 402 1848 թվականի դեկտեմբերի 7
2 Պարայիսո Պարայիսո 411,91 68 872 1848 թվականի դեկտեմբերի 7
3 Լա Ունիոն Տրես Ռիոս 44,83 105 612 1848 թվականի դեկտեմբերի 7
4 Խիմենես Խուան Վինաս 286,43 13 816 1903 թվականի օգոստոսի 19
5 Տուռիալբա Տուռիալբա 1642,67 70 630 1903 թվականի օգոստոսի 19
6 Ալվարադո Պակայաս 81,06 12 290 1908 թվականի հուլիսի 9
7 Օրեամունո Սան Ռաֆայել 202,31 44 650 1914 թվականի օգոստոսի 17
8 Էլ Գուարկո Տեխար 167,69 38 054 1939 թվականի հուլիսի 26
Ամբողջը։ 3 124,67 509 326

Տնտեսություն խմբագրել

Կարտագոն Կոստա Ռիկայի փոքր նահանգներից մեկն է, բայց տնտեսական ցուցանիշներով առաջատար է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վիճակագրությունը statoids.com կայքում» (անգլերեն).
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 153.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարտագո (նահանգ)» հոդվածին։