Կարստեն Ալնես (նորվ.՝ Karsten Alnæs, մայիսի 29, 1938(1938-05-29)[1], Հյոնեֆոս, Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացի գրող, պատմաբան, լրագրող։ Բանասիրության թեկնածու։

Կարստեն Ալնես
նորվ.՝ Karsten Alnæs
Ծնվել էմայիսի 29, 1938(1938-05-29)[1] (85 տարեկան)
ԾննդավայրՀյոնեֆոս, Ռինգերիկե, Բուսկերուդ, Նորվեգիա
Մասնագիտությունլրագրող, պատմաբան և գրող
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
Պարգևներ
 Karsten Alnæs Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Կարստեն Ալնեսը ծնվել է 1938 թվականին Հյոնեֆոսում։ Ավարտել է Օսլոյի համալսարանի պատմության և գրականության բաժինները։ Մինչև գրականությանը նվիրվելը, աշխատել է որպես լրագրող և դասավանդել է Նորվեգական լրագրության դպրոցում։ Առաջին անգամ որպես գրող հանդես է եկել 1975 թվականին՝ «Բոռերը» ժողովածուով։ Նրա գրական ժառանգությունը ներառում է 15 վեպ, 3 մանկական գիրք, պատմվածքների ժողովածու և մի քանի ոչ-գեղարվեստական ժանրի ստեղծագործություն։

1992 թվականին լավագույն վեպ անվանակարգում Ալնեսի «Թրոլլիբեն» վեպն արժանացել է Բրագի մրցանակի[2], 2003 թվականին գրականության ոլորտում մեծ ավանդ ունենալու համար կրկին արժանացել է Բրագի պատվավոր մրցանակի[3]։ 1998 թվականին արժանացել է Դոբլոուգի մրցանակի։

Նրա «Նորվեգիայի պատմություն» գիրքը (5 հատոր, 1996-2000 թվականներ) ստացել է Նորվեգական պատմական ասոցիացիայի կողմից տրվող Սվերե Սթինի անվան մրցանակ և գլխավորել է Նորվեգիայի գիտամատչելի բեսթսելլերների ցուցակը։ Այն նաև ընկած է հեռուստասերիալի նկարահանման հիմքում, որի ռեժիսորն Ալնեսն է։ Նրա «Եվրոպայի պատմություն» գիրքը (4 հատոր, 2003-2006 թվականներ) թարգմանվել է մի քանի լեզուներով։ Ինչպես և նախորդ գիրքը, այս գիրքը դեռ հրատարակվում է։

1985-1987 և 1999-2001 թվականներին Ալնեսը ընտրվել է Նորվեգիայի գրողների ընկերության նախագահ և ակտիվ գործունեություն է ծավալել ՊԵՆ ակումբի գործունեության մեջ։ Ալնեսը հանդես է եկել միջազգային դասախոսություններով, Եվրոպական մշակութային պառլամենտի Սկանդինավյան երկրների միայնակ ներկայացուցիչն է։

Երկեր խմբագրել

  • 1971 - Roller og mønstre i massemedia - fagbok, journalistikk
  • 1971 - Om språklig tilgjengelighet - fagbok, journalistikk
  • 1973 - Språk og massemedier - fagbok
  • 1975 - Veps - noveller
  • 1976 - Felttoget - historisk roman
  • 1977 - Gaia - roman
  • 1978 - Havherre og sjøtrell - historisk roman
  • 1981 - Kjempesmell og blå dager - roman
  • 1982 - Flyktende kongers følge - historisk roman
  • 1983 - Kom kjærlighet - roman
  • 1984 - Norges- og verdenshistorie før 1850 - fagbok
  • 1985 - Øy - roman
  • 1986 - Sjøgossen - fortelling
  • 1986 - Det grøne landet - barnebok
  • 1989 - Even 1814 - historisk roman
  • 1992 - Trollbyen - roman
  • 1993 - Denne forunderlige by - medforfatter i Oslo-antologi
  • 1994 - Sabina - roman
  • 1996 - Det ligger et land - bind 1 av Historien om Norge
  • 1997 - Under fremmed styre - bind 2 av Historien om Norge
  • 1998 - Mot moderne tider - bind 3 av Historien om Norge
  • 1999 - En ny arbeidsdag - bind 4 av Historien om Norge
  • 2002 - Barcelona. Et katalansk fyrverkeri - kulturguide
  • 2000 - Femti rike år - bind 5 av Historien om Norge
  • 2001 - Historien om Norge i bilder og fortellinger - også utgitt på engelsk
  • 2002 - En fremmed - roman
  • 2002 - Lisboa - kulturguide
  • 2003 - Historien om Europa 1 (1300 - 1600) - historie
  • 2003 - Historien om Norge - spørrebok
  • 2004 - Historien om Europa 2 (1600 - 1800) - historie
  • 2005 - Historien om Europa 3 (1800 - 1900) - historie
  • 2006 - Historien om Europa 4 (1900 - 1945) - historie
  • 2007 - Jeg spenner mine ski - kulturhistorie
  • 2008 - Bakenfor alle farger - selvbiografisk roman
  • 2009 - Ikke dø, Sophie - roman
  • 2011 - Grevens tid - roman
  • 2013 - 1814 Miraklenes år - historie

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Adresseavisen (норв.)(untranslated), 1998.
  2. «Tidligere vinnere av Brageprisen» (Norwegian). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Brageprisen. Prisvinnere 2003» (Norwegian). 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարստեն Ալնես» հոդվածին։