Կարպիս Սուրենյան

հայ արձակագիր, թարգմանիչ

Կարպիս Հովհաննեսի Սուրենյան (Սարկավագյան) (օգոստոսի 21, 1925(1925-08-21), Աթենք, Հունաստան - հոկտեմբերի 5, 2011(2011-10-05), Երևան, Հայաստան), հայ արձակագիր, թարգմանիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1955 թվականից։

Կարպիս Սուրենյան
Ծննդյան անունարմտ. հայ.՝ Կարպիս Յովհաննէս Սարկաւագեան
Ծնվել էօգոստոսի 21, 1925(1925-08-21)
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Վախճանվել էհոկտեմբերի 5, 2011(2011-10-05) (86 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
ԿրթությունՄելքոնյան կրթական հաստատություն (1945) և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1961)
ԱնդամակցությունՀԳՄ
ԱշխատավայրՀայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ և Խորհրդային արվեստ
Պարգևներ
Կարպիս Սուրենյան Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

1945 թվականին ավարտել է Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, 1967 թվականին՝ Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը։ 1946 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1946-1958 թվականներին աշխատել է որպես Հայաստանի պետական երգչախմբի երգիչ։ 1958-1959 թվականներին աշխատել է «Սովետական արվեստ» ամսագրում։ 1959-1961 թվականներին սովորել է Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացներում[1]։ 1947-1958 թվականներին երգել է Հայաստանի պետական երգչախմբում։ 1961-1966 թվականներին՝ եղել է «Սովետական արվեստ» ամսագրի երաժշտական բաժնի վարիչ[2]։

Աշխատություններ խմբագրել

Հրատարակվել են Սուրենյանի «Մաքուր ձեռքեր» (1959), «Բնիկ ո՞րտեղացի եք» (1969), «Արևորդիներ» (1979), «Ոգու ամրոցներ» (1982) վիպակների, պատմվածքների, էսսեների ժողովածուները։ «Արևորդիներ» վիպակ-էսսեում, որի յուրօրինակ հերոսներն են Մարտիրոս Սարյանն ու Ավետիք Իսահակյանը, շոշափված է հայրենադարձության թեման։ Սուրենյանի էսսեները հատկանշվում են քնարա-փիլիսոփայական շնչով ու ոճով։ Գրել է «Դոստոևսկու մեծ հոգսը և մեծ նորարարությունը» էսսե-ուսումնասիրությունը։ Թարգմանել է Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, Ջ․ Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը, Վիլյամ Սարոյանի պատմվածքներից («Պատերազմ է հայտարարվել», 1963)[3]։

Օրագրություն խմբագրել

Պատանի հասակից Սուրենյանը օրագիր է պահել, որը հրատարակվել է նրա կյանքի վերջին տարիներին երկու հատորով («Սարգիս Խաչենց» հրատարակչություն, 2005 և 2007]թթ․)։ Օրագրությունը արտահայտում է նրա վաղ մանկությունը Աթենքում, պատանեկանությունը՝ Կիպրոսում և երկրորդ աշխարհամարտից հետո՝ կյանքը Խորհրդային Հայաստանում։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է գրեթե 60 տարվա ժամանակահատված։

Երկեր խմբագրել

  • Մաքուր ձեռքեր (պատմվծքներ), Երևան, Հայպետհրատ, 1959։
  • Բնիկ որտեղացի եք (էսսեներ), Երևան, «Հայաստան», 1969։
  • Արևորդիներ, Երևան, «Սովետական գրող», 1979, 330[4][5]։
  • Ոգու ամրոցներ։ Սովետական գրող, 1982, 512 էջ[6]։
  • Հին պատմություն։ (Վիպակ և էսսեներ)։ Ազգ, 1999, 315 էջ[7]։
  • Դոստոևսկու գաղտնիքը։ ՀԳՄ հրատարակչություն, 2007, 224 էջ[8]։
  • Որագիր։ 1943-2001։ Սարգիս Խաչենց, 2005[9]։

Թարգմանություններ (ռուսերենից և անգլերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Սարոյան Վ., Պատերազմ է հայտարարվել, Հայպետհրատ, 1963։
  • Դոստոևսկի, Կարամազով եղբայրներ, հ. 1, Երևան, «Հայաստան», 1970, 544 էջ։
  • Դոստոևսկի, Կարամազով եղբայրներ, հ. 2, Երևան, «Հայաստան», 1970, 696 էջ։
  • Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 1, Երևան, «Հայաստան», 1975, 510 էջ։
  • Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 2, Երևան, «Սովետական գրող», 1977, 740 էջ։
  • Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 3, Երևան, «Սովետական գրող», 1979, 712 էջ։
  • Գոլսուորդի Ջոն, Ֆորսայթների պատմությունը, հ. 4 Երևան, «Սովետական գրող», 1980, 424 էջ։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1981։
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  3. «Կարպիս Սուրենյան | Գրանիշ» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  4. Սուրենյան, Կարպիս (1979). Արեվորդիներ. "Sovetakan Groġ" Hratarakč'owt'yown.
  5. Արևորդիներ
  6. Սուրենյան, Կարպիս Հովհաննեսի (1982). Ոգու ամրոցներ. Սովետական գրող.
  7. Սուրենյան, Կարպիս Հովհաննեսի (1999). Հին պատմություն։ (Վիպակ եւ էսսեներ). Ազգ. ISBN 9789993082705.
  8. Սուրենյան, Կարպիս (2007). Դոստոեվսկու գաղտնիքը. ՀԳՄ հրատարակչություն. ISBN 9789994174034.
  9. Սուրենյան, Կարպիս Հովհաննեսի (2005). Որագիր: 1943-2001. Սարգիս Խաչենց. ISBN 9789993059448.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։