Կարչի (իսպ.՝ Provincia de Carchi), պրովինցիա Էկվադորում։ Մայրաքաղաքը Տուլկան է։ Կարչի գետը հոսում է Չիլես հրաբխի լանջերով և ձևավորում է սահման Կոլումբիայի և Էկվադորի միջև՝ Տուլկանի մոտ։ Ռումիչակայի կամուրջը ամենակարևոր ցամաքային ճանապարհն է Կոլումբիայի ու Էկվադորի միջև։

Կարչի
Դրոշ




ԵրկիրԷկվադոր Էկվադոր
ՀիմնQ19445337?
ԿարգավիճակԷկվադորի նահանգ
Մտնում էԷկվադոր
ՎարչկենտրոնՏուլկան
ԲԾՄ3790 մետր
Պաշտոնական լեզուներիսպաներեն և ավա փիտ
Բնակչություն172 828 մարդ (2022)[1]
Տարածք3780,45 կմ² (2010)
Հիմնադրված էնոյեմբերի 19, 1880 թ.
Սահմանակցում էԷսմերալդաս, Իմբաբուրա, Սուկումբիոս և Նարինյո
Ժամային գոտիUTC-5
ISO 3166-2 կոդEC-C
Հեռախոսային կոդ06
Փոստային ինդեքսներEC04
Ավտոմոբիլային կոդC
carchi.gob.ec(իսպ.)

Տնտեսություն խմբագրել

Պրովինցիայի տնտեսությունը հիմնված է արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրությունների վրա։ Կարչին արտադրում է սննդամթերք, խմիչք, ծխախոտ և կաթնամթերք։ Գյուղատնտեսության բնագավառում արտադրում են կարտոֆիլ, եգիպտացորեն և այլ արտադրանքներ[2]։

Կանտոններ խմբագրել

Պրովինցիան բաժանված է 6 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված է 2001 թվականի բնակչության մարդահամարի տվյալները, նրա տարածքը (քառ. կմ), վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։

Կանտոն Բնակչություն (2010) Տարածք (քառ. կմ) Վարչական կենտրոն/Մայրաքաղաք
Բոլիվար 14347 353 Բոլիվար
Էսպեխո 13364 554 Էլ Անխել
Միրա 12180 588 Միրա
Մոնտուֆար 30511 383 Սան Գաբրիել
Սան Պեդրո դե Ուակա 7624 71 Ուակա
Տուլկան 86498 1801 Տուլկան

Ժողովրդագրություն խմբագրել

Էթնիկ խմբերի 2010 թվականի Էկվադորի մարդահամարի տվյալները.

  • Մետիսներ 86.9%
  • Աֆրո-էկվադորյան 6.4%
  • Էկվադորի բնիկ ժողովուրդ 3.4%
  • Սպիտակ լատինաամերիկյան 2.9%
  • Մոնտուբիո 0.3%
  • Այլ 0.1%

Զբոսաշրջային վայրեր խմբագրել

 
  • Տուլկանի գերեզմանատուն, տոպիարների այգու գերեզմանատուն,
  • Էլ Անխել էկոլոգիական արգելավայր, ընդարձակ պարամո էկոհամակարգ զանազան կենսատոպերով, այդ թվում են páramos de frailejones հնագույն անտառները՝ ճահճախուտով և մինչև 10 մետր բարձրությամբ Espeletia pycnophylla բույսերով,
  • Արյանես անտառ, Սեն Գաբրիել, 16 հա ընդարձակ տարածքով անտառ, որտեղ կան հազվագյուտ ծառեր։ Վերջիններիս կեղևը դարչնագույն է։
  • Լագունաս Վերդեսը գտնվում է Տուֆինոյից մինչև Մալդոնադո ճանապարհի վրա է։ Հրաբխային ծագման լճերն ունեն կապույտ-կանաչ ջուր ու հարուստ կանաչավունդեղին գույն,
  • Գրուտա դե լա Պաս, Սեն Գաբրիել․ քարանձավ Մարիամ Աստվածածնի դամբարանում,
  • Լագունա դել Սալադո, Սեն Գաբրիել․ թափանցիկ ջրով ջինջ ծովածոց,
  • Տուֆինոյի տաք աղբյուրներ, Տուլկան,
  • էլ Վոլադերո ծովածոց, Էլ Անխել,
  • Դե Պալուս թաղամաս, Սեն Գաբրիել,
  • Գուանդերասի գիտական կայան, Ուակա․ կենսաբանական գիտահետազոտական կայան լեռնային էկոհամակարգերի համար։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Principales resultados (իսպ.) / Instituto Nacional de Estadística y Censos (Ecuador)
  2. «ExploRed - ECUADOR online». explored.com.ec. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  3. Cantons of Ecuador. Statoids.com. Retrieved 4 November 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարչի (պրովինցիա)» հոդվածին։