Կարո Հովնաթանյան
Կարո Թոմասի Հովնաթանյան (հոկտեմբերի 21, 1902[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 29, 1970[1], Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր (1937), պրոֆեսոր (1943), Ուկրաինայի ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1963)։
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1902[1] |
---|---|
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունիսի 29, 1970[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Դոնեցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան (1927)[1] |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1937) |
Աշխատավայր | Հարավային Օսիայի պետական համալսարան[1] և Դոնեցկի ազգային բժշկական համալսարան[1] |
Պարգևներ |
Գործունեություն խմբագրել
1927 թվականին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1941 թվականը աշխատել է Բաքվի հոսպիտալային վիրաբուժության կլինիկայում։ 1941-1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
- 1943 թվականից Հյուսիս-օսեթական բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ,
- 1953 թվականից Դոնեցկի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի վարիչ։
Նրա ղեկավարությամբ մշակվել են սրտի ձեռքբերովի արատների, ստոծանու, լյարդի, լեղուղիների, փայծաղի, բարակ աղիքների ուռուցքների վիրահատության հարցերը։ Նա զբաղվել է նաև ուրոլոգիայով։ ԽՍՀՄ-ում առաջինն է մշակել տեղային հիպոթերմիայի մեթոդը երիկամների և շագանակագեղձի վիրահատությունների ժամանակ։ 1963 թվականին հիմնադրել է անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների Դոնեցկի մարզային գիտական ընկերությունը։ Նրա «Լյարդի և լեղուղիների ասկարիդոզ» (1952) մենագրությունն արժանացել է Ս. Ի. Սպասոկուկոցկու անվան համամիութենական մրցանակի (1952)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։
Երկեր խմբագրել
- Хиpypгическиe oсложнения аскаридом. M., 1970.
- Опухоли и кисты средостехия, Киев, 1971. (համահեղինակ).
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 575)։ |