Կարող կինը

Պոլ Գոգենի նկար
(Վերահղված է Կարող կինը (նկար)ից)

«Կարող կինը» (ֆր.՝ Étude de nu ou Suzanne cousant, թարգմանաբար «Մերկի ուսումնասիրումը կամ կարող Սյուզանը»), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ, սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1879 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 114,5 × 79,5 սմ։ «Կարող կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կարլսբերգի նոր գլիպտոտեկում[2][3] (Կոպենհագեն, Դանիա

Կարող կինը
տեսակգեղանկար և ուրվանկար
նկարիչՊոլ Գոգեն[1]
տարի1880[1]
բարձրություն114,5 սանտիմետր
լայնություն79,5 սանտիմետր
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրնյու
նյություղաներկ[1][1] և կտավ[1][1]
գտնվում էԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու, Կոպենհագեն և Դանիայի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԿառլսբերգի նոր քանդակաքարերի ժողովածու և Դանիայի ազգային պատկերասրահ[1]
սեփականատերՊոլ Գոգեն
ներշնչված էThe Valpinçon Bather?
մակագրությունGaugin 1880
կայք
Ծանոթագրություններ

Նկարագիր խմբագրել

«Կարող կինը» ստեղծագործությունում Պոլ Գոգենը պատկերել է կար անող հոլանի կնոջ։ Վերջինս նստել է մահճակալի ծայրին։ Նկարը շատ անսովոր է հեղինակի արվեստի մեջ։ Այն տարբերվում է տվյալ ժամանակահատվածի իդեալականացված կանանց կերպարներից։ Կտավում հեղինակը վրձնել է երիտասարդ թխահեր կնոջ[4], ով թեթևորեն հակվել է դեպի առաջ ու կար է անում. առաջ հակվելուց երևում են կնոջ որովայնի ծալքերը։ Կինը նստած է սպիտակ վուշե սավանի վրա։ Մահճակալի ծայրին կապույտ և կանաչ ծածկոց է, իսկ պատին փակցված են շերտավոր գոբելեն և մանդոլին. վերջիններս Պոլ Գոգենի այլ նկարներում ևս հանդիպում են։ Գոբելենը նկարված է երկնագույն, կանաչ և սպիտակ երանգներով, որոնք գունային ներդաշնակությամբ լրացնում են կտավի գույները։ Այս գունային խաղի կիրառումը և գոբելենի նախշերը Գոգենի առավել վաղ օրինակներից է։

Պատմություն խմբագրել

«Կարող կինը» կտավն առաջին անգամ հանրությանն է ներկայացվել իմպրեսիոնիստների ցուցահանդեսին։ Այդ ժամանակ կտավը չի վաճառվում։ Գոգենի կինը՝ Մատտեն նկարն արգելում է տանը փակցնել։ Սակայն հետո, երբ Գոգենը Կոպենհագենում չէր, կինը վաճառում է այս ստեղծագործությունը 1892 թվականին Թեոդոր Ֆիլիպսենին[5]։ Նկարի սեփականատերը սկզբից ցանկանում էր այն հանձնել Լուվրի թանգարանին, սակայն հետագայում փոխում է միտքը և կտավը 1920 թվականին հանձնում Կոպենհագենի գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանին։

«Կարող կինը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Կարլսբերգի նոր գլիպտոտեկում։ Գույքացուցակի համարն է՝ MIN smk-3453:

Գրականություն խմբագրել

  • Jens Peter Munk and Kirsten Olesen et al. Post-Impressionism. — Copenhagen: Ny Carlsberg Glyptotek. — С. 54—55. — 147 с. — ISBN 87-7452-109-8
  • Bodelsen M. Gauguin og Van Gogh i København i 1893. — København, 1984. — С. 48—50.
  • The Art of Paul Gauguin. — New Haven, 1988. — С. 21—23.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://collection.smk.dk/#/en/detail/KMS3453
  2. «Study of a Nude (Suzanne Sewing)». Web Gallery of Art. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
  3. «Study of a Nude by Paul Gauguin». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. Gedo, Mary Mathews (1995). Retreat from an Artistic Breakthrough: Gauguin's Nude Study (Suzanne Sewing). էջեր 407–416. JSTOR 1482821.
  5. Gauguin, Paul (1922). The Letters of Paul Gauguin to Georges Daniel de Monfreid. Dodd, Mead and Company. էջ 46. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել